Blog Archives

«Հայոց նոր վկաները» — 120

Ուշմիջնադարյան և նոր ժամանակների հայոց վկաների, այսինքն՝ հանուն իրենց քրիստոնեական հավատի նահատակվածների և նրանց վկայաբանությունների ուսումնասիրման ու հրատարակման գործում դժվար է թերևս գերագնահատել երիտասարդ հայագետներ, այն ժամանակ Գևորգյան ճեմարանի դասախոսներ՝ պատմաբան Հակոբ Մանանդյանի (1873-1952 թթ.) և լեզվաբան Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) կողմից հրատարակված, «Հայոց նոր վկաները» խորագիրը կրող կոթողային ժողովածուի արժեքը: Նրանց 1899 թ. ճեմարանում դասավանդելու էր հրավիրել Ամենայն Հայոց Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1893-1907 թթ.): Ինչպես նկատում է նշանավոր պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը, «ԺԹ դարի վերջին Գևորգյան Ճեմարանը դարձել էր արևելահայ գիտական, աստվածաբանական մանկավարժական, հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն… Այս միջավայրում էին, որ աշխատում և ստեղծագործում էին ժամանակի հայ մտավոր կյանքի բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում նաև երիտասարդներ Հակոբ Մանանդյանն ու Հրաչյա Աճառյանը» (էջ 5)։

1903 թվականին՝ ուղիղ 120 տարի առաջ, նրանք լույս ընծայեցին «Հայոց նոր վկաները» խորագրով ժողովածուի գիտական հրատարակությունը: Այս ձեռնարկումի իրագործման հատկապես սկզբում (1900 թ.) մեծ ներդրում էր ունեցել հայագիտության մեկ այլ երախտավոր ևս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հայագետ և աստվածաբան Գալուստ Տեր-Մկրտչյանը (հայտնի նաև «Միաբան» մականունով): Նա ինքն էր սկսել հավաքել տարբեր վկայաբանություններ, որոնցից մի քանիսը հասցրել էր հրատարակել «Արարատ» ամսագրի էջերում: Սակայն զբաղված լինելով գիտական այլ գործերով՝ նա առաջարկեց երիտասարդ, բայց արդեն խոստումնալից գիտնականներին ձեռնամուխ լինելու նոր վկաներին նվիրված ժողովածուն կազմելու աշխատանքներին: Նա ոչ միայն խորհուրդներով ուղղորդեց Հ. Մանանդյանի և Հր. Աճառյանի հետաքրքրությունները, այլև նրանց տրամադրեց իր հավաքած վարքագրական և վկայաբանական հարուստ նյութերը:

Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Բողազլյանի Տ. Հակոբ քհն. Բերբերյանի նահատակությունը

58379203_780589202334758_3812612605751590912_n

Նկ. թ. 1 Նահատակ հայ հոգևորական (մանրամասն), հեղինակ՝ Տիգրան Բարխանաջյան

Հայոց ցեղասպանության ընթացքում արձանագրված մարտիրոսագրությունն անհատնում է. պահպանված պատմությունները շատ հաճախ չեն զիջում անգամ քրիստոնեության առաջին դարերի նահատակություններին: Եղեռնը վերապրած Վերոնիկա Բերբերյանի հուշերում նկարագրվում է պապի՝ Բողազլյան գյուղաքաղաքի Տ. Հակոբ ավագ քահանայի սպանության դրվագը: Վերժինե Սվազլյանի կողմից հավաքագրված, արևմտահայերեն բառամթերով, սակայն արևելահայ ուղղագրությամբ գրված հուշի մեջ Վերոնիկա Բերբերյանը պատմում է պապի կյանքի, նահատակության և նույնիսկ հետմահու կրած անարգանքի մասին. Read the rest of this entry

Սրբության ընկալումը քրիստոնեության մեջ. Պատմություն և ավանդույթ

սրբերՍուրբը կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, արդարացված ու հավատով փրկված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է և, առհասարակ, սրբակյաց հավատացյալը:

Եթե աչքի անցկացնենք Սուրբ Գիրքը, կտեսնենք, որ «սուրբ» մակդիրը գործածված է նախևառաջ Աստծո վերաբերմամբ, քանի որ սրբությունը Աստծո ստորոգելիներից է. սրբության աղբյուրն Աստված Ինքն է: Արդեն Նոր կտակարանում Աստծուն, ինչպես նաև երկնային հրեշտակներին վերապահված սրբությունը քրիստոնեական առաջին դարերի գրականության մեջ Պողոս առաքյալի շնորհիվ տրվում է նաև երկրային արարածներին: Քրիստոսի փրկարար տնօրինությունից հետո սրբությունը թափանցեց մարդկային կյանք: Քրիստոսով բացվեց մարդու՝ սրբացման լուսապսակին արժանանալու ուղին:

Read the rest of this entry