ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ – Սուրբ Մարիամ Աստվածածնի մասին

Մարիամ Աստվածածին / Մայր Թրերզա

Մեզ համար շատ կարևոր է խորը սիրով ու հարգանքով վերաբերվել Սուրբ Աստվածածնին: Նա է սովորեցրել Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչը մարդու կյանքը դարձնում է այդքան գեղեցիկ:

Եվ նույնը Նա շարունակում է անել այսօր: Նա միշտ պատրաստ է օգնել մեզ և սովորեցնել, թե ինչպես սիրենք Հիսուսին, ինչպես հպվենք Նրան, ինչպես տեսնենք Նրան, ինչպես ճանաչենք Նրան՝ հիվանդների ու կարոտյալների կերպարի ներքո, ինչպես ծառայենք Նրան: Մարիամին կարելի է «իսկական միսիոներուհի» անվանել: Նա չվախեցավ կեղտոտ աշխատանքից՝ համաձայնելով աղախին լինել Եղիսաբեթի տանը: Մեզնից ոչ ոք չի ուսումնասիրել խոնարհության գիտությունը այնքան լավ, ինչքան Մարիամը: Նա հրաժարվել է Իրենից, Նա դատարկեց Իրեն: Եվ Աստված լցրեց Նրան շնորհով: Նա լցված էր Աստծո շնորհով, և, նշանակում է, լցված էր Աստծով: Նա լցված էր Աստծով, քանզի ապրում էր միայն Նրա համար: Եկե՛ք ապրենք այդպես:

Mother Teresa Kneeling in PrayerՄարիամի սրտի խոնարհությո՜ւնը: Լցրո՛ւ իմ սիրտը: Սովորեցրո՛ւ ինձ, ինչպես սովորեցրիր Հիսուսին լինել հեզ և սրտով՝ խոնարհ և այդպես փառաբանել մեր երկնավոր Հորը: Եկե՛ք խնդրենք Մարիամին, որ մեր սրտերը հեզ և խոնարհ դարձնի, ինչպես Իր Որդու սիրտը: Չէ՞ որ Հիսուսի սիրտը սկսել է բաբախել Նրա մեջ: Աստված այնքան ուժեղ սիրեց մեր աշխարհը, որ տվեց մեզ Իր Որդուն: Նա տվեց Նրան սովորական, հասարակ երիտատարդ մի կնոջ: Նա ամենամաքուր, ամենսուրբ մարդկային արարածն էր:

Եկե՛ք խնդրենք Մարիամին, որ սովորեցնի մեզ լինել այնպես խաղաղ, բարի ու խոնարհ, ինչպես Ինքն էր: Նա կարող է սովորեցնել մեզ ամեն ինչ սրտում պահել, չպատասխանել վիրավորանքներին և քննադատություններին և լսել Աստծո ձայնը մեր սրտերի լռության մեջ: Մենք պետք է խնդրենք Կույս Մարիամին. «Ամենասո՛ւրբ Աստվածածին, սովորեցրո՛ւ ինձ սիրել»:

Մենք պետք է դառնանք ավելի ու ավելի խոնարհ, ինչպես Մարիամը, և սուրբ՝ ինչպես Հիսուս: Միայն եթե մենք խոնարհ լինենք ինչպես Մարիամը, կկարողանանք դառնալ սուրբ, ինչպես Հիսուս:

Մայր Թերեզա

Տե՛ս նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (անգլերեն)

Posted on November 11, 2013, in Մայր Թերեզա, Սուրբ Մարիամ Աստվածածին and tagged , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: