Author Archives: theologos

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Խաչակնքելը՝ հայ լինելու ապացույց

հայ երեխա խաչակնքել

Նկարը՝ http://www.qahana.am կայքից

Սիրենա Արամի Ալաճաճյանի՝ 1910 թ. Ադաբազարում (Կ. Պոլիս) ծնված վերապրողի հուշերը պատմում են իր մանկության տարիների մասին: Երբ ընտանիքի անդամները դեպի Դեր Զոր տեղահանության ընթացքում սովից ու հյուծումից մահանում են, նա մենակ է մնում, և մի արաբ կին նրան տանում է իր վրանն ու այնտեղ խնամում-պահում՝ իբրև սեփական զավակի։ Սակայն մի օր, որբախույզները, ովքեր տարբեր մարդասիրական ծրագրերի շրջանակում զբաղվում էին հայ որբերի փնտրտուքով, հայտնաբերում են նրան և փորձում մանկան հետ խոսելով նրա՝ հայ լինելու ապացույցները գտնել: Երեխան սպիտակամաշկ, խարտյաշ և կապուտաչյա է լինում, որից ենթադրում են, որ նա տվյալ ընտանիքի ծնունդ չէ: Աղջնակի հայ լինելու ծայրագույն ու միանշանակ ապացույցը լինում է նրա՝ Հայ եկեղեցու ավանդույթով խաչակնքվելու կերպը, որը նրան վերադարձնում է հայ ինքնությանը: Ահա՝ արևելահայ ուղղագրությամբ գրառված, բայց արևմտահայերենով պատմված այդ դրվագը. Read the rest of this entry

Անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով. 01.07-07.07.2019

DSC03776Ներկայացնում ենք անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով:

  1. Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը:
  2. Հուլիսի 3-ին տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուս. տարվա
    փակման արարողությունը: Այս տարի ճեմարանն ավարտեց 16 սան:
  3. Հուլիսի 4-ին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության Եկեղեցականաց համագումարը դռնփակ տեղապահ ընտրեց Տ. Սահակ եպս. Մաշալյանին:
  4. Հուլիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:
  5. Հուլիսի 6-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը:
  6. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, տեղի ունեցավ տասներկու սարկավագների քահանայական ձեռնադրության արարողություն:

Երիտասարդական V գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի 60-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:

Read the rest of this entry

Անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով.17.06-23.06.2019

imagesՆերկայացնում ենք անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով:

1. Հունիսի 17-22-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց միաբանական համագումարը:

2. Հունիսի 18-ին իր դիմումի համաձայն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից, իսկ թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, որն ազատվեց Գեղարքունյանց թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից:

Read the rest of this entry

Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին: 
  Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գիտնականին և արժևորել նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում:  
  Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2019 թ. մայիսի 22-23-ը: 
  Զեկուցումները պետք է նվիրված լինեն Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մասնավորապես՝ հայ իմաստասիրական մտքի պատմության հարցերին: 
  Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև 2019թ. փետրվարի 15-ը, իսկ զեկուցումների դրույթները (մինչև 1 համակարգչային էջ)՝ մինչև մարտի 31-ը: Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 15-ը:

Մասնակցության հայտի ձևը կարող եք գտնել matenadaran.am կայքում:

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերին ազատագրող մանկական հավատը

1.

Աղջիկների խմբանկար Անթուրայի որբանոցից

Պատմական վավերագրերը հաստատում են, որ հայ երեխաների իսլամացումը մաս է կազմում ցեղասպանական գաղափարախոսության ու ծրագրի և նախապատրաստվել ու իրականացվել է՝ կիրառելով հատուկ ռազմավարական, կրթամանկավարժական ու մեթոդական գործիքներ: Հայ երեխաները տարվում էին մուսուլմանական որբանոցներ (Անթուրայում, Մարդինում, Հալեպում, Ուրֆայում, Կեսարիայիում, Դիրաբեքիրում և այլուր), որոնք իսլամացման պետական կենտրոններ էին հատկապես հայ և քրիստոնյա այլ որբերի համար:

Read the rest of this entry

Գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150-ամյակին

maten2018 թ. լրացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական պարբերականի՝ «Արարատ» ամսագրի 150-ամյակը (1868-1919 թթ):

«Արարատ» ամսագիրն առաջին հայագիտական հանդեսն է Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով, որը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 19-ին:

Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:

Խնդրում ենք` զեկույցների թեմաների առաջարկությունները ներկայացնել Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը (զեկուցման թեմաները և զեկուցողի տվյալները (անուն-ազգանուն, կոչում, պաշտոն և կապի միջոցներ) կարող եք ուղարկել ararat150.conference@gmail.com էլ. հասցեով):

Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար հրատարակվելու են «Էջմիածին» ամսագրում:

 

Աղբյուրը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կայքէջ

ՍԵՐԳԻՅ ԲՈՒԼԳԱԿՈՎԻ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴՈԳՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԴՈԳՄԱՏԻԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (ԷՍՍԵ)

  1. Սերգիյ Բուլգակով. Մարդկության ծնունդը պատմության մեջ[1]
Սերգիյ Բուլգակով

Հ. Սերգիյ Բուլգակովը

Սերգիյ Բուլգակովի (1871-1944) վերաբերմունքը դոգմատիկայի հանդեպ արտահայտված ենք գտնում նրա «Անվան փիլիսոփայությունը», «Փիլիսոփայության ողբերգությունը»  գործերում, որտեղ նա հատկապես դիտարկում է փիլիսոփայության և դոգմատիկայի փոխհարաբերության հարցերը: Նա հանգում է այն մտքին, որ քրիստոնեական մտահայեցությունը կարող է առանց աղավաղումների արտահայտվել բացառապես դոգմաների տեսքով, իսկ փիլիսոփայության համար սկզբունքորեն անհասանելի է քրիստոնեական ճշմարտության ճշգրիտ արտահայտումը: Այս սկզբունքով առաջնորդվելով է նա կառուցում իր պատմության փիլիսոփայությունը` սկսած արարչագործությունից մինչ վերջին ժամանակները:

Ըստ նրա` մարդկության պատմությունը բացվում է Դրախտից վտարվելուց հետո: Եվան ծնում է Կայենին, Աբելին, ապա` Սեթին և այսպես սկսվում է մարդկության աստիճանական ծնունդը` սերունդների հերթափոխով: Այսինքն այն, ինչ պետք է տեղի ունենար Դրախտում (աճեցե՛ք և բազմացե՛ք …)` իրականացվեց վտարման մեջ` երկրի վրա` միաժամանակ նշված պատվիրանը պահպանվեց:

Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ մոր հավատը և կամքի ուժը

հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից:
Այդպիսի պատումներից է կյուրինցի Մարիցա Գույումճյան-Տերտերյանի կյանքի դրվագներից մեկը: Երբ նա երեք տարեկան էր, իր ընտանիքի հետ բռնում է գաղթի ճանապարհը, հասնում Բեյրութ, հետագայում տեղափոխվում Ֆրանսիա: Նա պատմում է իր քսանչորսամյա մոր համարձակ սխրանքի մասին: Read the rest of this entry

Երիտասարդական IV գիտաժողով՝ Մատենադարանում

1960006_10205298076877229_1520853476281294379_n

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2018 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական IV գիտաժողովը:

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:
2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Աղբյուրը՝ matenadaran.am

%d bloggers like this: