ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԴԱՎԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Դևերը մեր դեմ պատերազմում են

կա՛մ մեր անհոգության պատճառով,

 կա՛մ մեր հպարտության,

կամ էլ` որովհետև մեզ նախանձում են:

Ս. Հովհաննես Սանդուղք

14191466_1194112663978714_1982730774_o

Լուսանկարը՝ <<Ծես>> (2011) ֆիլմից

Դիվահարության երևույթը ծանոթ է շատերին. ոմանք լսել են դրա մասին, ոմանք ականատես են եղել, մյուսներն էլ՝ անմիջականորեն ենթարկվել են այդ թշնամական հարձակմանը:

«Դիվահարություն» (անգլ. demonic possession, ռուս. одержимость, бесноватость) բառի հիմքում ընկած է իրանական ծագում ունեցող dev արմատը[1]: Դիվահարությունը դիվահար լինելն է, չար էակների՝ դևերի, ազդեցությունը կրելն է: Հայերենում որպես այս երևույթի հոմանիշներ օգտագործվում են հետևյալ բառերը՝ ընկնավորություն[2], լուսնոտություն, այսահարություն, դիվաբախություն, այսոտություն, թեփոտություն, դիվազգեցություն[3], դիվալլուկ լինել[4], չար քնի դիպած, դիվոտություն:

Դիվահարությունը տարբերվում է դիվազդեցությունից։

Դիվազդեցության ժամանակ դևերը կարող են ներազդել մարդու վրա տարբեր կրքերի միջոցով, որի հիմնական նպատակն է մարդուն դեպի մեղքը դրդելը։ Այս դեպքում մարդն իշխանություն ունի սեփական արարքների վրա, և փորձությունը կարելի է հաղթահարել աղոթքով, հոգևոր կյանքով ապրելով, եկեղեցու ծեսերին մասնակցելով և քրիստոնեական բարոյական արժեհամակարգին հետևելով։ Դիվազդեցության երևույթներից են համասեռամոլությունը, խաղամոլությունը, ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը և այլն։ Կան դեպքեր, երբ դևերը իշխանություն են ձեռք բերում մարդու գիտակցականի և կամքի վրա։

Դիվահարության ժամանակ դևերի իշխանության տակ է գտնվում մարդու նյարդա-շարժողական համակարգը. նրանք բնակություն են հաստատում մարմնի և հոգու միջև, այնպես, որ մարդը կորցնում է սեփական արարքների և շարժումների հանդեպ իշխանությունը։ Հետևաբար մարդն ինքնուրույն չի կարող ազատվել այդ ազդեցությունից։ Մարդն անկառավարելի է դառնում. օրինակ՝ անկախ իրենից կարող է գերբնական ուժ ստանալ, տարբեր կենդանիների ձայներ հանել, ընկնել հատակին։ Այս դեպքում բացի հոգևոր կյանքին հաղորդակից լինելուց՝ անհրաժեշտ է նաև երրորդ անձի` հոգևորականի, միջամտությունը, որը Եկեղեցու ձեռնադրությամբ իշխանություն ունի դևերին հալածելու։ Դևերը, սակայն, բոլոր դեպքերում էլ իշխանություն չունեն մարդու հոգու` ինքնուրույն մտածելու կամ զգալու, կարողությունների վրա։ Ե՛վ դիվազդեցությունը, և՛ դիվահարությունը տեղի են ունենում Աստծո թույլտվությամբ` տարբեր նպատակներով։

Դևերը չեն կարող ստիպողաբար ազդել մարդկանց վրա։ Մարդիկ իրենք են ճանապարհ բացում դրա համար` հեռանալով Աստծուց, անհոգ լինելով իրենց փրկության և հոգևոր կյանքի հանդեպ, մեղքեր գործելով։ Իսկ դևերը քայլ առ քայլ իրենց են ենթարկում մարդու էության տարբեր ոլորտները։ Բայց միշտ չէ, որ տվյալ անձը դիվահարվում է մեղք գործած լինելու պատճառով։ Հնարավոր է, որ դա լինի ծնողների մեղքի պատճառով, այլ մարդկանց չար միջամտության պատճառով (օրինակ թուղթուգրի)` այն դեպքում, երբ անձը չի պաշտպանում իր հոգին։ Շատ հաճախ դիվազդեցության կամ դիվահարության տակ ընկնում են մարդիկ, որոնք փորձել են որևէ գործարքի մեջ մտնել չար ուժերի հետ` հոգի կանչել, այցելել բախտագուշակների, դիմել պայծառատեսների և էքստրասենսների օգնությանը, խորությամբ զբաղվել են արևելյան մեդիտատիվ ուսմունքներով և/կամ սև/սպիտակ մոգությամբ։  Այս ամենով զբաղվող մարդիկ վտանգի տակ են դնում ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարազատներին, մասնավորապես` իրենց երեխաներին։ Եվ չնայած այս ամենին, պետք է հիշել, որ դևերը իշխանություն չունեն մարդու հոգու վրա, ինչպես նշված է Աստվածաշնչում՝ Հոբի գրքում, երբ սատանային արգելվում է Հոբի անձին դիպչել (Հոբ 1.12)։

Ինչպես նշվեց, և՛ դիվազդեցությունը և՛ դիվահարությունն Աստծո թույլտվությամբ եղող փորձություններ են և թույլատրվում են ոչ միայն անձի սեփական մեղքերի, ապրած կյանքի, նրա հոգևոր աճի և փրկության հետևանքով, այլև կարող են կողմնորոշիչ և բացահայտող առիթ լինել տվյալ անձի մտերիմների կամ հարազատների գործած մեղքերի համար։

Դիվազդեցությունը մեր օրերում բավականին հաճախ հանդիպող երևույթ է։ Սատանան տարեցտարի նոր հնարքներ է մտածում մարդկային կրքերը զարգացնելու և մարդկանց իր ազդեցության տակ պահելու համար։

Դիվահարությունը, սակայն, ոչ համատարած հանդիպող երևույթ է։ Դիվահարության օրինակներ կարող են հանդիպել աղանդներում, որտեղ կա լուրջ հոգևոր սխալների առկայություն, սրբապիղծ ընթացք, ինչպես օրինակ՝ սատանիստների երկրպագությունը։ Դիվահարությունն առկա է նաև այն դեպքերում, երբ իրական աստվածպաշտությունը փոխարինվում է աղավաղված պաշտամունքներով` սուրբգրային տեքստերի կամայական մեկնաբանությամբ և իմաստային աղճատմամբ։

 ԴԵՎԵՐ

14215340_1194128800643767_911505908_o.jpg

 Ֆրանցիսկոս Գոյա, Ս. Ֆրանցիսկոս Բորջիան հալածում է դևերին մահացողի միջից

Դևերը հոգիներ են, անկյալ հրեշտակներ: Աստվածաբանական գրականության մեջ ամենից հաճախ ասվում է, որ նրանք անմարմին են[5]: Սովորաբար նրանք սև են ներկայացվում, անդեմ, կարող են ընդունել ցանկացած կերպարանք՝ ընդհուպ սրբերի, նաև՝ Հիսուս Քրիստոսի կամ Աստվածածնի կեղծ կերպարանքով երևալ, կարող են մարդուն փորձության ենթարկելու համար ներկայանալ նաև սովորական մարդկային կերպարանքով:

Շատ սրբեր ունեն բազմաթիվ վկայություններ դևերի և նրանց գործելակերպի մասին: Առհասարակ այդպիսի պատմություններ և փորձառություններ ունեցել են բոլոր սրբերը, հատկապես՝ մենակյացները, որոնք հասել են սրբակյաց լինելու որոշակի բարձր աստիճանի[6]: Դժոխքն այն վայրն է, այն հոգևոր տարածքը կամ վիճակը, որտեղ նրանք են գտնվում, սակայն բացի դժոխքից նրանք նաև ապրում են օդում, տիեզերքում, շրջապատում են մարդկանց ամենուր: Նրանք չունեն Աստծո հետ մարդուն կապող և Աստծուց բխող, մարդուն տրված հոգեվիճակներ, ինչպիսիք են օրինակ՝ սերը, հույսը, երջանկությունը, զվարթությունը, խաղաղությունը, հանգիստը և այլն: Նրանք ցանկանում են մարդուն կտրել Աստծուց՝ մարդուն բնորոշ կամային երևույթի շնորհիվ, որը կոչվում է մեղք:

ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՆՇԱՆՆԵՐ

 Հայ եկեղեցու Կանոնագրքում ասվում է. «Դեւք առանց հրամանի Աստուծոյ ոչ իշխեն մտանել ի մարդ. եւ յայտ ի Սաւուղայ է, զի ասեն ծառայքն Սաւուղայ. «Այս չար ի Տեառնէ խեղդէ զքեզ» (Ա Թագ. ԺԶ, 15). եւ վասն Յոբայ Աստուած ետ հրաման, զի ասէ Տէր ցսատանայ. «Ահա մատնեմ զնա քեզ» (Յոբ Բ, 6). եւ յերամակ խոզիցն ոչ իշխեցին մտանել դեւքն առանց հրամանի Աստուծոյ, ապա ի մարդ զիա՞րդ իշխեն մտանել։ Բայց, ասեն գիրք. Որ անմեղն է եւ առաքինանայ, իսկ յոմանց պատիժս խնդրէ եւ զոմանս խրատէ» (Կանոնք Յովհաննու Մանդակունւոյ Հայոց Կաթողիկոսի [ԳԼՈՒԽՔ  Թ], Կանոն Ժ)։ Այսինքն դևերն առանց Աստծու հրամանի չեն կարող մտնել մարդու մեջ, սակայն յուրաքանչյուր դեպքում տարբեր պատճառներով կարող է դա տեղի ունենալ. անմեղների դեպքում՝ որպեսզի ավելի առաքինանան, մյուսների դեպքում՝ որպես մեղքի պատասխան՝ ի պատիժ և ի խրատ:

Իսկ ինչո՞ւ են նրանք ձգտում մտնել մարդու մեջ: Առաջին պատճառներից մեկն իրենց ծանր, անհանգիստ ու բարուց զրկված էությունը սնելու համար է: Նրանք, բացի մարդու մարմնից, մտնում են նաև իրերի մեջ, կենդանիների, սակայն իրենց թիրախը և գերագույն նպատակը մարդն է՝ այն արարածը, որին Աստված Իր կողմից ստեղծված մյուս արարածներից վեր է դրել: Դրանով նրանք մարդուն ցանկանում են զրկել կամքից, փոքր-ինչ թեթևանալ դժոխքի սարսափից (հիշենք, թե ինչպես դևերը Քրիստոսին խնդրեցին իրենց չուղարկել ետ՝ դժոխք՝ Մատթ. 8.28-34, Մարկ. 5.1-20-ում, քանի որ մարդու միջից հալածվելով՝ նրանք ետ են վերադառնում այն վայրը, որտեղ հենց իրենց՝ դևերի համար է անգամ անտանելի: Իր առաքելությունը չկատարած դևին դժոխքում ծանրագույն վիճակ է սպասվում իր իսկ ցեղակիցների կողմից): Սակայն դևերի հիմնական նպատակներից մեկն է դրդել մարդուն, մանավանդ փրկության ճանապարհին կանգնած քրիստոնյային, դեպի մեղքը, զրկել նրան Քրիստոսի փրկությունից և հավիտենական կյանքից։ Ղեկավարելով մարդու գործողությունները՝ իրենց գերագույն նպատակն է դրդել մարդուն ինքնասպանության։

Ծայրահեղ ծանր է կախարդների և բախտագուշակների վիճակը, որովետև իրենք իրենց գործերով ընտրում են և ստանում են սեփական դև(եր): Իսկ սատանիստներն ու սև պաշտամունք իրականացնողները մինչևիսկ ասում են, որ դիվահար լինելն իրենց համար երանություն է. դա դասով բարձր լինելու նշան է: Դիվազդեցության և դիվահարության համար բարենպաստ պայման կարող են լինել խորը դեպրեսիաները, հատկապես՝ կորցրած սիրո, հուսահատության և վհատության պահերը, Աստծու հանդեպ հավատի կորուստը և այլն։

Դիվազդեցության նշաններն անձի մոտ չեն դրսևորվում արտաքնապես։ Դրանք մարդն ինքը կարող է զգալ և պայքարել դրանց դեմ աղոթքով, Ս. Հաղորդությամբ Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդակից լինելով, Սուրբ Գիրք կարդալով, սրբավայրեր հաճախելով։

Դիվահարության նշաններն ակնհայտ են արտաքինից և կարող են շատ անգամ նմանվել և դիտվել որպես հոգեկան խանգարման նշաններ։ Հոգեկան խանգարումների բուժումը կարող է տևել տարիներ, հիվանդությունը կարող է բուժվել դեղորայքային միջամտության արդյունքում՝ երկարատև վերականգնողական փուլերով։ Սակայն դիվահարը կարող է անմիջապես վերադառնալ իր նորմալ վիճակին աղոթքի հետևանքով, որից հետո դիվահարության բոլոր նշանները կտրուկ վերանում են։

Դիվահարության նշաններից ամենահիմնականները հետևյալն են.

  1. Զգայունություն սրբությունների հանդեպ, վախից մինչև սարսափ, կատաղություն և կամ/խուսափում խաչից, օրհնված ջրից, սրբապատկերներից, խնկի բույրից, Աստվածաշնչից, սակայն, իհարկե, ոչ բոլոր դեպքերում է այսպես, յուրաքանչյուր դեպքը կախված է մարդու հոգեկան և հոգևոր առանձնահատկություններից, դիվահարության վաղեմությունից, պատճառներից, դևի բնույթից:
  2. Խուսափում հաղորդությունից, եթե դիվազդեցության ժամանակ անձը կարող է հաղորդություն ստանալ, ապա դիվահարության ժամանակ տարբեր պատճառներով խուսափում է հաղորդությունից` պատճառաբանելով, որ պատրաստ չէ կամ դրա կարիքը չունի:
  3. Սրբությունները հայհոյելը, մարդկանց հայհոյելը` տվյալ լեզվին բնորոշ ամենածայրահեղ հայհոյանքներով, անհասկանալի, երբեմն օտար լեզուներով խոսելը, որին անձը երբևէ չի տիրապետել, ուշագնաց լինելը, և այլն։
  4. Ֆիզիկական փոփոխություններ. Մարդու ակնակապիճները պտտվում են, հայացքը փոխվում է, դիմագծերը սրվում են, ողջ մարմնով ջղաձգվում է, երբեմն դող է լինում մարմնում: Ձայնը փոխվում է, դառնում է ճղավոցի նման կամ էլ՝ պղնձե հնչերանգ է ստանում: Դիվահարության նոպաներից դուրս անձը կարող է ունենալ միանգամայն նորմալ գիտակցություն, տրամաբանություն և ֆիզիկական առողջություն: Մարդիկ երբեմն նույնիսկ չեն կասկածում, որ իրենք դիվահար են, սակայն, այդուհանդերձ, նշաններ էլի կան:
  5. Տեսիլքներ, լսողական հալյուցինացիաներ, ապագայի «կանխատեսումներ»։ Շատ կախարդներ, որոնք դևերի ծառայության են կամովին կոչվել, կարծում են, թե կանխազգում են ապագան: Սատանան չունի ապագան տեսնելու կամ որոշելու հատկություն, սակայն ունենալով մարդկային բնության հետ շփման դարերի փորձառություն, կարող է կանխատեսել մարդկային վարքագծին բնորոշ հետագա քայլերը և դրանց հետևանքները: Հետևաբար ստեղծվում է տպավորություն, որ ապագան գուշակված է, այնինչ իրականում դա մարդու կատարած գործողությունների տրամաբանական հետևանքն է: Կա նաև երկրորդ տարբերակը, երբ մարդը հավատում է իրեն «բացված» ապագային և իր քայլերի հաջորդականությունը դասավորում է այդ ապագա նպատակներին համահունչ, ինչի հետևանքով կրկին տպավորություն է ստեղծվում, որ ապագան գուշակվեց և կատարվեց:
  6. Յուրահատուկ գիտելիքներ/«թաքնագիտություն»` Աստվածաշնչի իմացություն առանց ընթերցելու կամ ուսումնասիրելու, որը, սակայն, ուղեկցվում է յուրովի և միշտ միակողմանի, բացասական մեկնաբանությամբ: Երբեմն կարողանում են թաքցրած իրը գուշակել:
  7. Անառողջ խմբավորումների մեջ ներգրավվելու ձգտում` աղանդավորական ժողովների մասնակցություն, որտեղ կարող է լինել հիվանդությունների բուժման խաբկանք։ Դիվահարները հիմնականում խուսափում են միմյանցից, քանզի դևերի մեջ չկա սեր, ընկերություն, կամ միասնականություն: Սակայն նույն կրքերով կամ մեղքերով միավորված դիվահարները կարող են միավորվել, եթե հարցը վերաբերում է մարդուն Աստծուց հեռացնելուն:

Դիվահալածության համար պետք է առկա լինեն բազմաթիվ նշաններ, քանի որ հոգեբուժական հիվանդությունները հոգեբույժի բուժման առարկան են: Լինում են ծանր դեպքեր, երբ առկա է և՛ հիվանդությունը, և՛ դիվահարությունը: Հազվադեպ, բայց հանդիպող նշաններից է լեվիտացիան, երբ մարդն առանց արտաքին ազդեցության օդ է բարձրանում. ոչ մի հոգեկան հիվանդություն չի կարող ստիպել մարդուն այդ երևույթի փորձն ունենալ:

 ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔՈՒՄ

 Ա. Տոբիթի գրքում դիվահար աղջկան Տուբիան բուժում է անսովոր ձկից պատրաստված խունկ ծխելով. այդ նրան սովորեցնում է Ռաֆայել հրեշտակը:

Բ. Երբ Սավուղը չարից տանջվում էր, Դավիթը քնար էր նվագում, որ նա հանգստանա (Ա Թագ. 16:14-23):

Գ. Շատ են Քրիստոսի կողմից կատարված դիվահալածությունները.

Մատթևոս 4:24՝ «Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում. և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պեսպես ցավերով ու տանջանքներով. և՛ դիվահարների, և՛ լուսնոտների, և՛ անդամալույծների. և նրանց բժշկեց»:

Մատթևոս 8:16-17՝«Երբ երեկո եղավ, նրա մոտ բազում դիվահարներ բերեցին, և նա խոսքով դևերին հանեց ու բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասված խոսքը. «Նա մեր հիվանդությունները իր վրա վերցրեց և մեր ցավերը կրեց»:

Մատթևոս 9:32-34՝ «Եվ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդ: Եվ երբ դևը դուրս եկավ, համրը խոսեց. և ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք տեսնված չէ»: Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դևերի իշխանի միջոցով է հանում դևերին»:

Ղուկաս 8.27-33՝ «Եվ երբ նա ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ՝ գերեզմանների: Եվ տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ և բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». որովհետև Հիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գա այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, և նա կապվում էր շղթաներով, պահվում էր երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում էր անբնակ վայրեր: Հիսուս հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»: Եվ նա ասաց. «Լեգեոն». որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել. աղաչում էին նրան, որ հրաման չտա իրենց, որ անդունդ գնան: Եվ այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա: Աղաչեցին նրան, որ հրաման տա իրենց՝ գնալ մտնել նրանց մեջ: Եվ նա թույլատրեց նրանց, և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. և երամակը գահավանդից դիմեց դեպի ծովակ ու խեղդվեց»:

 ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մաշտոց ծիսարանում[7] կարող ենք գտնել դիվահալածության կարգը՝ «Կանոն վասն այսահարաց և լուսնոտից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ յաղօթամատոյց գրոց (Բան ՂԱ)», որը բաղկացած է սաղմոսներից, սուրբգրային ընթերցումներից, հատուկ աղոթքներից, կատարվում է ձեռնադրված հոգևորականների կողմից: Կարգը կարող է կրկնվել մինչև դիվահարի բուժման արդյունքին հասնելը: Հետագայում կարևոր է անձի պատրաստակամությունը՝ հրաժարվելու հին կյանքից ու սովորություններից և ապրելու աստվածահաճո կյանքով։ Հայ եկեղեցու վարդապետները Ժամագրքի սկզբում զետեղել են հետևյալ հրահանգը («Հրաժարիմք»). «Հրաժարվում ենք սատանայից և նրա ամեն տեսակ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար պաշտոնյաներից, նրա չար կամքը կատարողներից և նրա ամեն տեսակ զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք»[8]: Հրաժարիմքը մկրտության խորհրդի կարևորագույն բաղկացուցիչներից է, մեզ ավանդվել է առաքելական հայրերից, սակայն դիվական զորության դեմ ունի առհասարակ բարերար ազդեցություն: Աղոթքները կարևորագույն պայմանն են, որ երաշխավորում են մարդու ազատագրումը դիվական ազդեցությունից: Դևերն անմարմին էակներ են, նրանք մարդու մարմնի մեջ ներթափանցում են շնչի միջոցով և կարող են դուրս գալ շնչի, արտաթորանքի, փսխոցի միջոցով և երբեմն ֆիզիկական նշաններ թողնել մարդու մարմնի վրա:

Դիվահալածությունից հետո մարդը պետք է կառչի Եկեղեցուց ու ս. Հաղորդությունից, փոխի իր ընթացքը, ապաշխարի մեղքերից, ուղղի իր բարոյական նկարագիրը, այլապես կարող է ավելի վատթար վիճակում հայտնվել (Մատթ. 12:43-44): Արգելվում է դիմել Եկեղեցու հետ կապ չունեցող մեկին դիվահալածության ծեսեր կատարելու համար: Սխալ է և վնասակար ինքնակոչ էքզորցիստներին կամ մոմ թափողներին դիմելը: Դևերի վրա իշխանություն ունեին առաքյալները, որոնցից առաքելական հաջորդականությամբ այն փոխանցվում է ուղղադավան եկեղեցիներում ձեռնադրված և օծված հոգևորականներին, ինչպես նաև՝ քրիստոնյա սրբերին:

Շուշան Խաչատրյան, աստվածաբան

[1] Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան։ «Ասողիկ» Հրատարակչություն, Երեւան, 2010, էջ 195:
[2] Հայ մատենագրության մեջ ընկնավորությունը և լուսնոտությունը հոմանիշ են եղել դիվահարությանը, սակայն ժամանակակից բժշկական եզրաբանության մեջ դրանք այլ իմաստ են ստացել: Ընկնավորությունը էպիլեպսիա հիվանդության համարժեքն է (որի ախտածագումը, սակայն, մինչ օրս պարզված չէ)՝ հոգեկան հիվանդություն է, և պետք չէ շփոթել դիվահարության հետ: Լուսնոտությունը համարվում է քնի խանգարման ձև: Շփոթության պատճառ կարող է լինել այն, որ դիվահարությանը բնորոշ են և՛ ընկնավորական նոպաները, և՛ լուսնոտությունը: Հետևաբար եզրաբանության կերառման մեջ պետք է զգույշ լինել, ինչպես նաև տարբերել հոգեկան հիվանդությունները դիվահարությունից:
[3] Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944, էջ 524:
[4] Անդ:
[5] XX դ. հայտնի իտալացի հոգևորական Պիետրելչինացի հայր Պիոն (նա 2002 թ. սրբադասվել է Կաթողիկե եկեղեցու կողմից) վկայում է.  «Եթե բոլոր դևերը երևային մի պահ, ապա նրանք կծածկեին անգամ արևի լույսը». Padre Pio: A Catholic Priest Who Worked Miracles and Bore the Wounds of Jesus Christ on his Body By Bro. Michael Dimond, O.S.B., 2007, p. 21. (https://ia902300.us.archive.org/7/items/PadrePioACatholicPriestWhoBoreTheWoundsOfChristAndWorkedMiracles/PadrePioByDimondEditedpics2.pdf)
[6] Տե՛ս օրինակ Ս. Անտոն Անապատական, Խրատներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007:
[7] Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001, էջ 165-170:
[8] Գրաբարյան տեքստը՝ «Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք» (Ժամագիրք): Հնում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնյա էր երդմնեցուցիչը, որի գործառույթն էր սատանայից հրաժարման երդմունքներն ընթերցելը, երդմնեցնելով դևեր հանելը մարդկանցից:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց սուրբ եկեղեցու քրիստոնեականը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007, էջ 123–129:

Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944, էջ 524:

Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան։ «Ասողիկ» Հրատարակչություն, Երեւան, 2010, էջ 195:

Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001, էջ 165-170:

Մկրտիչ վարդապետ Արծրունեան, Բացատրութիւն հրաժարման եւ զղջման բանից սրբոց հարց, եւս եւ յիշեցուք, աշխարհ ամենայն եւ առաւօտ լուսոյ երգոյ սրբոյն Ներսեսի Շնորհալւոյ, Յերուսաղէմ, 1854, էջ տե՛ս http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/haygirq/book/bacatrutyun_hrajarman_index.html

Յովհաննէս Յիսուսեան, Դժոխք Բացեալ, Վենէտիկ, 1753, էջ 83-87. տե՛ս http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/djoxq_baceal_index.html

Պետրոս Արագոնացի, Մխիթար Սեբաստացի, Գիրք մոլութեանց, Վենէտիկ, 1720, էջ 11 տե՛ս http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/girq_moluteanc1720_index.html

Սուրբ. Անտոն Անապատական, Խրատներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007:

Սուրբ Եղիշե Վարդապետ, Աստվածաբանական երկեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007, էջ 241-247:

Սուրբ Հովհան Ոսկեբերան, Ճառեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2009, էջ 235-245:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Ե., 2002, էջ 273-274, 893-894:

Father Jose Antonio Fortea, Interview with an Exorcist: An Insider’s Look at the Devil, Demonic Possession, and the Path to Deliverance. West Chester, Pennsylvania: Ascension Press, 2006.

Padre Gabriele Amorth, Un esorcista racconta. Edizioni Deoniane, Roma, 2000.

Padre Pio: A Catholic Priest Who Worked Miracles and Bore the Wounds of Jesus Christ on his Body, by Bro. Michael Dimond, O.S.B., 2007, p. 21 https://ia902300.us.archive.org/7/items/PadrePioACatholicPriestWhoBoreTheWoundsOfChristAndWorkedMiracles/PadrePioByDimondEditedpics2.pdf

Simone Iuliano, Testimonianze dall’inferno, Edizioni Youcanprint. Roma, 2015.

Posted on September 4, 2016, in Գուշակություն/Կախարդություն/Մոգություն/Դիվահարություն and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. 32 Comments.

  1. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  2. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  3. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  4. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  5. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  6. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  7. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  8. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  9. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  10. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  11. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  12. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  13. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  14. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  15. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  16. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  17. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  18. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  19. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  20. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  21. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  22. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  23. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  24. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  25. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  26. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  27. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  28. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  29. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  30. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  31. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

  32. Pingback: Դիվահարության ուղղադավան ընկալումները | «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակե

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: