Blog Archives

Միջազգային գիտաժողով՝ «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական և մշակութային կյանքում»

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (Երևան) և Կովկաս համալսարանի (Թբիլիսի) նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական և մշակութային կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակությաին կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը։

Գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղությունները են․
• Ներսիսյան դպրոցի պատմության դրվագներ,
• Ներսիսյան դպրոցի հայտնի շրջանավարտներ,
• Ներսիսյան դպրոցը դերը հայության կրթական կյանքում,
• Կրթամշակութային կյանքը Կովկասում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում,
• Հայ-վրացական կրթամշակութային առնչությունները,
• Ռուսաստանի կրթամշակութային քաղաքականության առանձնահատկությունները տարածաշրջանում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը։ Գիտաժողովին ներկայացված նյութերը պետք է նախկինում հրապարակված չլինեն։ Զեկուցումների համար նախատեսվում է մինչև 20 րոպե:

Զեկուցված նյութերը գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո տպագրվելու են առանձին ժողովածուով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է․

  • մինչև հուլիսի 1-ը հայտ ներկայացնել գիտաժողովի կազմկոմիտեին՝ հետևյալ հասցեներով` nersisyanconf2024@gmail.com :
  •  հայտատուները մինչև հուլիսի 15-ը կտեղեկացվեն գիտաժողովին իրենց մասնակցության մասին:

Գիտաժողովին մասնակցելու վերջնական հրավեր ստացած հայտատուները պարտավոր են  օգոստոսի 20-ը կազմկոմիտեին ուղարկել իրենց զեկույցները՝ նախապես իրենց տրված ձևաչափին համապատասխան:

Սկզբնաղբյուր կայքը

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ս. Ներսես Դ. Շնորհալի (Կլայեցի) հայրապետի մահվան 850-րդ տարելիցին

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:
Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու և նրա մատենագրական ժառանգության  բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ:
Գիտաժողովն արդյունավետ հարթակ կհանդիսանա համախմբելու հայ և օտարազգի անվանի հայագետներին, երիտասարդ և ավագ սերնդի հետազոտողներին, անդրադառնալու Շնորհալու թողած բազմաբնույթ ու բազմաշերտ մատենագրական ժառանգությանը, համաքրիստոնեական ու  համամարդկային գաղափարներին, գնահատելու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև նոր չափանիշներ և ուղղություններ նախանշելու շնորհալիագիտության ասպարեզում:

Գիտաժողովն անցկացվելու է 2023 թ. հունիսի 21-23-ը Մատենադարանում (Երևան, Հայաստան):

Հայտերն ու զեկուցումների ամփոփումներն ընդունվում են մինչև 2023 թ. հունվարի 31-ը:

Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ:

Գիտաժողովի հիմնական աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ interrelmatenadaran@gmail.com

Աղբյուրը՝ matenadaran.am

Երիտասարդական VIII գիտաժողով` նվիրված անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2022 թ. դեկտեմբերի 1-3-ը կազմակերպում է երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին:
Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
աղբյուրագիտություն, պատմագիտություն,
հայոց լեզվի պատմություն,
հայ գրականության պատմություն,
արվեստագիտություն,
արևելագիտություն,
աստվածաբանություն, կրոնագիտություն:


Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

Մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել khachik.har@gmail.com էլ. հասցեին:
Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները դեկտեմբերի 1-3-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Աղբյուրը՝ matenadaran.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ «Զմյուռնիան՝ Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով

Գիտաժողովի անցկացման ժամանակը` 14-15 սեպտեմբերի, 2022 թ.
Գիտաժողովի անցկացման վայրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Գիտաժողովի համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայկազյան hամալսարան (Լիբանան), Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պոնտագիտության ամբիոն (Հունաստան)

Գիտաժողովի աշխատանքային լեզուները`հայերեն, հունարեն, անգլերեն

Միջազգային գիտաժողովի նյութերը՝ որոշակի ընտրությամբ, կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Մասնակցության համար մինչև 2022 թ. ապրիլի 30-ը ներառյալ անհրաժեշտ է ուղարկել զեկուցման վերնագիրը և համառոտագիրը (200-250 բառ), ամփոփ ինքնակենսագրություն smyrna100@genocide-museum.am հասցեին:

Մարնրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Գիտաժողով՝ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ՝ ԳՐՔԻ ՀԱՆԳՐՎԱՆ» խորագրով

Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը, որը տեղի կունենա 2022 թ․ հոկտեմբերի 6-ին։

Գիտաժողովի զեկույցների բնագավառներն են՝

  • Հայ գրավոր մշակութային ժառանգություն
  • Հայ տպագրության պատմություն
  • Գրադարանագիտություն
  • Գրահրատարակչական գործ

Նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք նշյալ բնագավառների շրջանակներում, առանց դարաշրջանների սահմանափակման, կառնչվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը։

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 31։
  • Զեկույցների վերջնական տարբերակների ընդունում՝ օգոստոսի 1:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

«Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը պատմության քառուղիներում. Սիսից մինչև Անթիլիաս» խորագիրը կրող հանրապետական գիտաժողով

ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետը 2022 թվականի սեպտեմբերի 8-9-ը կազմակերպում է «Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը պատմության քառուղիներում. Սիսից մինչև Անթիլիաս» խորագիրը կրող հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովի ուղղություններն են՝ պատմություն, Հայ եկեղեցու պատմություն, աստվածաբանություն, գրականություն:

Հոդվածների էլէկտրոնային տարբերակն ուղարկելու վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 22-ն է:

Հեղինակները կիրազեկվեն մինչև 2022 թ. սեպտեմբերի 1-ը:

Մանրամասները՝ այստեղ:

Երիտասարդական VII գիտաժողով

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2021 թ. նոյեմբերի 25-27-ը կազմակերպում է երիտասարդական VII գիտաժողովը:
Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

  • ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
  • աղբյուրագիտություն, պատմագիտություն,
  • հայոց լեզվի պատմություն,
  • հայ գրականության պատմություն,
  • արվեստագիտություն,
  • արևելագիտություն,
  • աստվածաբանություն, կրոնագիտություն:

    Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:
    Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
  1. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
    Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:
  2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 25-27-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Աղբյուրը՝ matenadaran.am

Երիտասարդական VI գիտաժողով

1960006_10205298076877229_1520853476281294379_n«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2020 թ. նոյեմբերի 26-28-ը կազմակերպում է երիտասարդական VI գիտաժողովը:

   Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:
   Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:

Read the rest of this entry

Երիտասարդական V գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի 60-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:

Read the rest of this entry

Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին: 
  Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գիտնականին և արժևորել նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում:  
  Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2019 թ. մայիսի 22-23-ը: 
  Զեկուցումները պետք է նվիրված լինեն Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մասնավորապես՝ հայ իմաստասիրական մտքի պատմության հարցերին: 
  Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև 2019թ. փետրվարի 15-ը, իսկ զեկուցումների դրույթները (մինչև 1 համակարգչային էջ)՝ մինչև մարտի 31-ը: Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 15-ը:

Մասնակցության հայտի ձևը կարող եք գտնել matenadaran.am կայքում: