ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Խաչակնքելը՝ հայ լինելու ապացույց

Նկարը՝ http://www.qahana.am կայքից
Սիրենա Արամի Ալաճաճյանի՝ 1910 թ. Ադաբազարում (Կ. Պոլիս) ծնված վերապրողի հուշերը պատմում են իր մանկության տարիների մասին: Երբ ընտանիքի անդամները դեպի Դեր Զոր տեղահանության ընթացքում սովից ու հյուծումից մահանում են, նա մենակ է մնում, և մի արաբ կին նրան տանում է իր վրանն ու այնտեղ խնամում-պահում՝ իբրև սեփական զավակի։ Սակայն մի օր, որբախույզները, ովքեր տարբեր մարդասիրական ծրագրերի շրջանակում զբաղվում էին հայ որբերի փնտրտուքով, հայտնաբերում են նրան և փորձում մանկան հետ խոսելով նրա՝ հայ լինելու ապացույցները գտնել: Երեխան սպիտակամաշկ, խարտյաշ և կապուտաչյա է լինում, որից ենթադրում են, որ նա տվյալ ընտանիքի ծնունդ չէ: Աղջնակի հայ լինելու ծայրագույն ու միանշանակ ապացույցը լինում է նրա՝ Հայ եկեղեցու ավանդույթով խաչակնքվելու կերպը, որը նրան վերադարձնում է հայ ինքնությանը: Ահա՝ արևելահայ ուղղագրությամբ գրառված, բայց արևմտահայերենով պատմված այդ դրվագը. Read the rest of this entry
Անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով. 01.07-07.07.2019
Ներկայացնում ենք անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով:
- Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը:
- Հուլիսի 3-ին տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուս. տարվա
փակման արարողությունը: Այս տարի ճեմարանն ավարտեց 16 սան: - Հուլիսի 4-ին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության Եկեղեցականաց համագումարը դռնփակ տեղապահ ընտրեց Տ. Սահակ եպս. Մաշալյանին:
- Հուլիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:
- Հուլիսի 6-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը:
- Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, տեղի ունեցավ տասներկու սարկավագների քահանայական ձեռնադրության արարողություն:
Երիտասարդական V գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի 60-ամյակին
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:
Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:
Read the rest of this entry
Անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով.17.06-23.06.2019
Ներկայացնում ենք անցնող շաբաթվա կարևոր եկեղեցական լուրերը՝ մեկ տողով:
1. Հունիսի 17-22-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց միաբանական համագումարը:
2. Հունիսի 18-ին իր դիմումի համաձայն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից, իսկ թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, որն ազատվեց Գեղարքունյանց թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից:
Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին:
Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գիտնականին և արժևորել նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում:
Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2019 թ. մայիսի 22-23-ը:
Զեկուցումները պետք է նվիրված լինեն Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մասնավորապես՝ հայ իմաստասիրական մտքի պատմության հարցերին:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև 2019թ. փետրվարի 15-ը, իսկ զեկուցումների դրույթները (մինչև 1 համակարգչային էջ)՝ մինչև մարտի 31-ը: Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 15-ը:
Մասնակցության հայտի ձևը կարող եք գտնել matenadaran.am կայքում:
ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերին ազատագրող մանկական հավատը

Աղջիկների խմբանկար Անթուրայի որբանոցից
Պատմական վավերագրերը հաստատում են, որ հայ երեխաների իսլամացումը մաս է կազմում ցեղասպանական գաղափարախոսության ու ծրագրի և նախապատրաստվել ու իրականացվել է՝ կիրառելով հատուկ ռազմավարական, կրթամանկավարժական ու մեթոդական գործիքներ: Հայ երեխաները տարվում էին մուսուլմանական որբանոցներ (Անթուրայում, Մարդինում, Հալեպում, Ուրֆայում, Կեսարիայիում, Դիրաբեքիրում և այլուր), որոնք իսլամացման պետական կենտրոններ էին հատկապես հայ և քրիստոնյա այլ որբերի համար:
Գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150-ամյակին
2018 թ. լրացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական պարբերականի՝ «Արարատ» ամսագրի 150-ամյակը (1868-1919 թթ):
«Արարատ» ամսագիրն առաջին հայագիտական հանդեսն է Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով, որը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 19-ին:
Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:
Խնդրում ենք` զեկույցների թեմաների առաջարկությունները ներկայացնել Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը (զեկուցման թեմաները և զեկուցողի տվյալները (անուն-ազգանուն, կոչում, պաշտոն և կապի միջոցներ) կարող եք ուղարկել ararat150.conference@gmail.com էլ. հասցեով):
Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար հրատարակվելու են «Էջմիածին» ամսագրում:
Աղբյուրը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կայքէջ
ՍԵՐԳԻՅ ԲՈՒԼԳԱԿՈՎԻ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴՈԳՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԴՈԳՄԱՏԻԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (ԷՍՍԵ)
- Սերգիյ Բուլգակով. Մարդկության ծնունդը պատմության մեջ[1]

Հ. Սերգիյ Բուլգակովը
Սերգիյ Բուլգակովի (1871-1944) վերաբերմունքը դոգմատիկայի հանդեպ արտահայտված ենք գտնում նրա «Անվան փիլիսոփայությունը», «Փիլիսոփայության ողբերգությունը» գործերում, որտեղ նա հատկապես դիտարկում է փիլիսոփայության և դոգմատիկայի փոխհարաբերության հարցերը: Նա հանգում է այն մտքին, որ քրիստոնեական մտահայեցությունը կարող է առանց աղավաղումների արտահայտվել բացառապես դոգմաների տեսքով, իսկ փիլիսոփայության համար սկզբունքորեն անհասանելի է քրիստոնեական ճշմարտության ճշգրիտ արտահայտումը: Այս սկզբունքով առաջնորդվելով է նա կառուցում իր պատմության փիլիսոփայությունը` սկսած արարչագործությունից մինչ վերջին ժամանակները:
Ըստ նրա` մարդկության պատմությունը բացվում է Դրախտից վտարվելուց հետո: Եվան ծնում է Կայենին, Աբելին, ապա` Սեթին և այսպես սկսվում է մարդկության աստիճանական ծնունդը` սերունդների հերթափոխով: Այսինքն այն, ինչ պետք է տեղի ունենար Դրախտում (աճեցե՛ք և բազմացե՛ք …)` իրականացվեց վտարման մեջ` երկրի վրա` միաժամանակ նշված պատվիրանը պահպանվեց:
ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ մոր հավատը և կամքի ուժը
Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից:
Այդպիսի պատումներից է կյուրինցի Մարիցա Գույումճյան-Տերտերյանի կյանքի դրվագներից մեկը: Երբ նա երեք տարեկան էր, իր ընտանիքի հետ բռնում է գաղթի ճանապարհը, հասնում Բեյրութ, հետագայում տեղափոխվում Ֆրանսիա: Նա պատմում է իր քսանչորսամյա մոր համարձակ սխրանքի մասին: Read the rest of this entry
Երիտասարդական IV գիտաժողով՝ Մատենադարանում
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2018 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական IV գիտաժողովը:
Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:
Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:
2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:
Աղբյուրը՝ matenadaran.am