Blog Archives

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ մոր հավատը և կամքի ուժը

հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից:
Այդպիսի պատումներից է կյուրինցի Մարիցա Գույումճյան-Տերտերյանի կյանքի դրվագներից մեկը: Երբ նա երեք տարեկան էր, իր ընտանիքի հետ բռնում է գաղթի ճանապարհը, հասնում Բեյրութ, հետագայում տեղափոխվում Ֆրանսիա: Նա պատմում է իր քսանչորսամյա մոր համարձակ սխրանքի մասին: Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. հավատարիմ Քրիստոսի հավատքին…

Screening.IAmArmenian_580Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից: Ըստ այդ վկայությունների՝ բռնությունների ու սպանությունների ընթացքում ոճրագործները հիշատակում էին Հիսուս Քրիստոսի անունը: Այսինքն՝ հայերի թիրախավորման մեջ մեծ դեր ուներ նրանց քրիստոնեական ինքնությունը, որին մեր ազգը չէր պատրաստվում դավաճանել նույնիսկ մեռնելու սպառնալիքով: Ոճրագործներն իրենց հրահանգված սպանություններն ու բռնություններն իրականացնելիս, նպատակ ունենալով կոտրել հայ քրիստոնյայի տոկունությունն ու կրոնին հավատարիմ լինելը, հաճախ նաև կրոնափոխության մղելու համար շահարկում էին Հիսուս Քրիստոսի անունը: Մշեցի Եղիազար Կարապետյանի պատմածի համաձայն՝ էրզրումցի թուրք ոստիկաններից մեկն իրեն հետևյալն է պատմել. «Փողոցներում մի քանի դիակներ տեսնելով՝ Մուսա բեկի ձիավորներին հարցրի այդ սպանության պատճառը: Նրանք պատասխանեցին. «Հրաման կա, որ այսուհետև ով որ օսմանների հողում տա Հիսուս Քրիստոսի անունը, չպետք է կենդանի մնա»:

Read the rest of this entry

Սրբության ընկալումը քրիստոնեության մեջ. Պատմություն և ավանդույթ

սրբերՍուրբը կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, արդարացված ու հավատով փրկված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է և, առհասարակ, սրբակյաց հավատացյալը:

Եթե աչքի անցկացնենք Սուրբ Գիրքը, կտեսնենք, որ «սուրբ» մակդիրը գործածված է նախևառաջ Աստծո վերաբերմամբ, քանի որ սրբությունը Աստծո ստորոգելիներից է. սրբության աղբյուրն Աստված Ինքն է: Արդեն Նոր կտակարանում Աստծուն, ինչպես նաև երկնային հրեշտակներին վերապահված սրբությունը քրիստոնեական առաջին դարերի գրականության մեջ Պողոս առաքյալի շնորհիվ տրվում է նաև երկրային արարածներին: Քրիստոսի փրկարար տնօրինությունից հետո սրբությունը թափանցեց մարդկային կյանք: Քրիստոսով բացվեց մարդու՝ սրբացման լուսապսակին արժանանալու ուղին:

Read the rest of this entry