Category Archives: Պատմություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե.-ի այցը Թիֆլիս

Ստորև ներկայացնում ենք Բուդապեշտում լույս տեսնող «Ինքնավար Հայաստան» կիսաշաբաթաթերի 1916 թ. 28-րդ համարում (կիրակի, 10 յուլիս 1916) տեղ գտած անդրադարձը Գևորգ Ե. Սուրենյանց (Տփղիսեցի) հայրապետի՝ Թիֆլիս այցին:

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. Կիրակի 1916 Յունիս 26ին Թիֆլիս ժամաներ է:

Նորին Ս. Օծութեան ընդունելութիւնը կատարուած է արտակարգ ու մեծ հանդիսաւորութեամբ ու պատուով:

Այցելութեան եկած են Կովկասի փոխարքայի զինուորական մասին օգնական զօրավար Եանուչկէվիչը, Թիֆլիսի Նահանգապետ Ֆլիգէյ-Ադիւտանտ, գնդաետ Սանտրիկան եւ քաղաքագլուխ Ա. Խատիսեան:

Ամենայն Հայոց հայրապետը՝ որուն հայ ժողովուրդը յառած է իր նայուածքը ներկայ տագնապալի ու արիւնաքամ վայրկեաններուն մէջ, պարզ և սովորական այցելութեան մը համար չի գար Թիֆլիս: Անոր մեսեն մեծ է և ծանր: Ան կուգայ տառապանքի աշխարհքէն խոյս տուած հայութեան բեկորները տեսնելու եւ անոնց յոյս եւ մխիթարութիւն ներշնչելու, հետեւաբար, իր հոգեցունց ճառէն ու խրախուսական խոսքերէն առաջ «Մշակ»ի խմբագիր Հ. Առաքելեան շատ իրաւամբ հետեւեալ զգայացունց դրուատական ըրած է.

«Դո՛ւք, ո՛վ տառապեալ Հայ ժողովուրդի հովուապետ և անձնուէր զինուոր, դուք կեղեքուած, յոշոտուած հայ ժողովուրդի յոյսն էք, անոր հրեշտակն էք՝ ինչպէս յայտարարած է մեծանուն Լինչ: Ձեզ հետ է Հայ ազգը, Հայոց հայրապե՛տ, օրհնեցէք այդ ազգն որ ակնդէտ կը սպասէ ձեր ջանքերուն»:

Աղբյուրը

Կարդացե՛ք նաև՝ Մեր հոգեւոր հայրենիքը (մասն Ա.) – Գարեգին վ. Յովսէփեան

Քրիստոնեայ եղբայրները. «Ինքնավար Հայաստան»

Ստորև ներկայացնում ենք 1916 թ. Բուխարեստում հրատարակված «Ինքնավար Հայաստան» կիսաշաբաթաթերի 2-րդ համարի (կիրակի, 10 յունվար, 1916) խմբագրականը, որը հետաքրքիր ու արդիական կարող է դիտվել նաև մեր օրերում:

Քրիստոնեայ եղբայրները

Մեր մէջ ինքնաբերաբար, զանազան շրջաններում, հարց ծագեց թէ ինչո՛ւ համար չեզոք Պետութիւններու քրիստոնեայ ժողովուրդները զօրաւոր ձայն չը բարձրացրին թրքական գազանութիւնների դէմ և չը ջանացին օգնութեան հասնել քրիստոնեայ Հայ եղբայրներին, որոնք ենթարկուած էին կանխամտածուած բնաջնջումի:

Անգղիան, Ֆրանսիան, Ռուսիան կռուող կողմեր էին, նրանց ժողովուրդները ոչինչ չէին կարող անել: – Եւ «Իտտիհատը արդէն դրանից էր օգտուել»:

Read the rest of this entry

«Չեզոք դեթրոյթահայերի» նամակը Վեհափառ Կաթողիկոսին

Ստորև ներկայացնում ենք Բուխարեստում լույս տեսած «Ինքնավար Հայաստան» կիսաշաբաթաթերթի խմբագրությանն ուղարկված մի խումբ դեթրոյթահայերի նամակը՝ ուղղված ժամանակի Ամենան Հայոց Գևորգ Ե. Սուրենյանց կաթողիկոսին, որը հրատարակվել է թերթի 1916 թ. 3-րդ համարում (կիրակի, 17 յունվար, 1916, էջ 2)՝ սրանից ուղիղ 105 տարի առաջ:

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Տիթրօիտի չէզոք հայերու կողմէ հետեւեալ նամակը ղրկուծ է Վեհ. Կաթողիկոսին: Հաճեցէք ձեր թերթի մօտակա համարներէն մէկուն մէջ հրատարակել:

ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ազգային աղէտի ու փրկուեան այս ծանր օրերուն, մենք Տիթրօյիթի չէզոք հայերս, ժողովի մը մէջ կայացած միահաղոյն որոշմամաբ՝ Ձեր Վեհափառութեան կը դիմենք ու թախանձագին կը խնդրենք որ անմիջապէս ազգային, քաղաքական, կամաւորական ու նպաստի գործերը ղեկավարելու համար գերագոյն մարմին մը ընտրէք և որուն մէջ ամէն հոսանքներ իրենց ներկայացուցիչները ունենան, որովհետև ներկայիս Կովկասի և Ամերիկայի մէջ տեղի ունեցած անհամերաշխական տգեղ երեւոյթները ուղղակի ժողովուրդը դէպի յուսալքում կառաջնորդեն, որով ան իր պարտականութիւնը աւելի լայն չափերով կատարելու տրամադիր չերևիր: Պայքարը որ ըսկսուած է, պէտք է աւելի լայն չափերով, կազմակերպուած ու ազգովին յառաջ տանել անողոք թշնամիին դէմ, լաւագոյն օրերու յոյսով: Բացի ատկէ Հայ ազգը յանուն ազատութեան, քաղաքակրթութեան իր ըրած անհամար զոհողութիւններէն յետոյ չի կրնար հանդուրժել որ անմիաբան, եղբայրատեաց բառերը խարանւին իր ճակտին:

Մենք դարձեալ յանուն մարտիրոսուող հայութեան, թախանձագին կը խնդրենք, որ բոլոր կազմակերպութեանց ղեկավարները մեր այս առաջարկը սիրով ընդունին, իսկ եթէ կան անհատներ կամ կազմակերպութիւններ, որոնք դեռ պիտի հակառակին մեր այս նուիրական առաջարկին, անոնց մեր բուռն զայրոյթը կը յայտնենք և զիրենք ուղղակի ազգային սուրբ դատին դաւաճան կը նկատենք:

Խոնարհաբար մատչելով

ի համբոյր Ս. Աջոյդ,

ԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Աղբյուրը

Կարդացե՛ք նաև՝ Մեր հոգեւոր հայրենիքը (մասն Ա.) – Գարեգին վ. Յովսէփեան

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերին ազատագրող մանկական հավատը

1.

Աղջիկների խմբանկար Անթուրայի որբանոցից

Պատմական վավերագրերը հաստատում են, որ հայ երեխաների իսլամացումը մաս է կազմում ցեղասպանական գաղափարախոսության ու ծրագրի և նախապատրաստվել ու իրականացվել է՝ կիրառելով հատուկ ռազմավարական, կրթամանկավարժական ու մեթոդական գործիքներ: Հայ երեխաները տարվում էին մուսուլմանական որբանոցներ (Անթուրայում, Մարդինում, Հալեպում, Ուրֆայում, Կեսարիայիում, Դիրաբեքիրում և այլուր), որոնք իսլամացման պետական կենտրոններ էին հատկապես հայ և քրիստոնյա այլ որբերի համար:

Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերը և Հաղորդության խորհուրդը

հայ որբեր

Նկարը՝ hetq.am կայքից

Հայ երեխաների մեջ քրիստոնեական հավատքի դրսևորման և հոգեբանական չափազանց հետաքրքիր վարքի արտահայտություն է ներկայացվող վկայությունը: Մարի անունով աղջնակը այլ հայ երեխաների հետ հայտնվում է բռնի թրքացմամբ զբաղվող Մարդինի որբանոցում: Երիտթուրքերը նախատեսել էին հայ որբերին ենթարկել իսլամացման և թրքացման: Չնայած երեխաներին արգելում էին հայերեն խոսել, գործածել իրանց քրիստոնեական՝ ավազանի անունները, առավել ևս՝ որևէ քրիստոնեական վարքագիծ դրսևորվել, երեխաները գտնում են հնարը՝ իրենց ինքնության անբաժան մաս դարձած Հաղորդության խորհուրդը կրկնօրինակելու՝ այդպիսով ընդգծելով իրենց պատկանելությունը հայ քրիստոնյայի ինքնությանը: Մարդինի որբանոցը գտնվում էր լքված քրիստոնեական եկեղեցու շինության տարածքում: Հետագայում հայերը երեխաներին ազատում են թրքական որբանոցից, վերադարձնում Հայ Եկեղեցու գիրկը: Read the rest of this entry

Հայոց ազգային եկեղեցին, մասն Դ. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Սկիզբը՝ այստեղ:

Քաղկեդոնի ժողովՀայաստանեայց Եկեղեցին որոշ առանձնայատկութիւններ ունի նաեւ դաւանաբանական եւ ծիսական տեսակէտներով, որպէս հետեւանք նորա պատմական կեանքի: Մինչեւ 451 թուի Քաղկեդոնի Ժողովը քրիստոնէական եկեղեցիների մէջ դաւանաբանական խտրութիւն չկար: Արեւելքի մէջ երկու մեծ դպրոցներ կային. դորանից մէկը Աղէքսանդրիայի դպրոցն էր, որ Գ. դարի սկզբից մեծ հեղինակութիւն էր սկսել վայելել, առաջնորդ ունենալով Կղեմէս Աղեքսանդրացու եւ մանաւանդ Որոգինէսի նման մեծ գիտնականը, որ հեղինակութիւն էր ոչ միայն քրիստոնեաների, այլ եւ հեթանոսների աչքում: Բաւական է յիշել, որ նորան լսելու էին գալիս եւ հեթանոս փիլիսոփաներ, նոյն իսկ կայերական տան անդամներ, ինչպէս Իւլիա Մամէա Կայսրուհին էր: Դ. դարի սկզբից մինչեւ Ե. դարի վերջերը Աղեքսանդրիայի դպրոցն եւ եպիսկոպոսները կատարելապէս իշխող են եւ ուղղութիւն տուող քրիստոնէական մտայնութեան եւ դաւանական խնդիրների վերլուծութեան: Նիկիոյ Ժողովի մէջ յաղթանակեց Աթանաս Մեծ, դեռ եւս սարկաւագ լինելով, Read the rest of this entry