Միջազգային գիտաժողով՝ «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական և մշակութային կյանքում»

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (Երևան) և Կովկաս համալսարանի (Թբիլիսի) նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական և մշակութային կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակությաին կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը։

Գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղությունները են․
• Ներսիսյան դպրոցի պատմության դրվագներ,
• Ներսիսյան դպրոցի հայտնի շրջանավարտներ,
• Ներսիսյան դպրոցը դերը հայության կրթական կյանքում,
• Կրթամշակութային կյանքը Կովկասում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում,
• Հայ-վրացական կրթամշակութային առնչությունները,
• Ռուսաստանի կրթամշակութային քաղաքականության առանձնահատկությունները տարածաշրջանում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը։ Գիտաժողովին ներկայացված նյութերը պետք է նախկինում հրապարակված չլինեն։ Զեկուցումների համար նախատեսվում է մինչև 20 րոպե:

Զեկուցված նյութերը գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո տպագրվելու են առանձին ժողովածուով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է․

  • մինչև հուլիսի 1-ը հայտ ներկայացնել գիտաժողովի կազմկոմիտեին՝ հետևյալ հասցեներով` nersisyanconf2024@gmail.com :
  •  հայտատուները մինչև հուլիսի 15-ը կտեղեկացվեն գիտաժողովին իրենց մասնակցության մասին:

Գիտաժողովին մասնակցելու վերջնական հրավեր ստացած հայտատուները պարտավոր են  օգոստոսի 20-ը կազմկոմիտեին ուղարկել իրենց զեկույցները՝ նախապես իրենց տրված ձևաչափին համապատասխան:

Սկզբնաղբյուր կայքը

«Սեկուլյարիզացիա», «սեկուլյարիզմ». եզրաբանական դիտարկումներ հայերեն համարժեքների վերաբերյալ

«Սեկուլյարիզացիա» և «սեկուլյարիզմ» եզրերը մինչ օրս էլ հայալեզու գրականության մեջ հաճախ թարգմանված չեն կիրառվում, իսկ թարգմանվելու դեպքում տարբեր կերպ են հանդես գալիս. այստեղ գործ ունենք, իհարկե, նաև արևելահայերեն ու արևմտահայերեն ավանդույթների տարբերությունների հետ: Հետաքրքրական է սակայն, որ ի տարբերություն սրանց, «սեկուլյար»-ը ավելի շատ է թարգմանված կիրառվում՝ հիմնականում մեկ տարբերակով՝ «աշխարհիկ» (ինչպես, օրինակ, վերջերս շատերն են սիրում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ երկիր է):

Վերոհիշյալ երկու եզրերն արևելահայերենում հանդիպում են հիմնականում համապատասխանաբար՝ «աշխարհիկացում» և «աշխարհիկություն» համարժեքներով: Մինչդեռ արևմտահայերենում, մասնավորապես՝ երջանկահիշատակ Գարեգին Ա. հայրապետի գործերում, նշված եզերերին որպես հայերեն համարժեք օգտագործված ենք տեսնում «աշխարհականացում»-ը և «աշխարհականություն»-ը, թեև նա կիրառում է նաև իմաստով դրանց շատ մոտ այլ հոմանիշներ ևս՝ «աշխարհայնական», «աշխարհայնամտութիւն», «աշխարհայնանալ», «աշխարհայնապաշտ», «աշխարհայնապաշտական», «աշխարհայնապաշտութիւն», «աշխարհայնացում»: Ակնհայտ է, որ Վեհափառը բավականին ազատ է եղել՝ ստեղծելու տարբերվող ու իմաստային տարբեր նրբերանգներ ունեցող եզրեր (որոնք հարստացրել են լեզուն), մանավանդ որ նա զուտ գիտական հրապարակումներում չէ միայն, որ անդրադարձել է նշյալ հարցերին: Մեր հոդվածներից մեկում էլ, և՛ հոդվածի խորագրում, և՛ տեքստում, կիրառել ենք երջանկահիշատակ հայրապետի նախընտրած «աշխարհականացում», «աշխարհականություն» եզրերը՝ ավելի հարազատ համարելով իր շարադրանքին ու լեզվամտածողությանը:

Read the rest of this entry

Գրիգորյան (Նոր) տոմարի մեկդարյա կիրառությունը Հայոց եկեղեցում

Ամենայն Հայոց Գևորգ Ե. Սուրենյանց կաթողիկոսը. նկարը՝ Մաշտոցյան Մատենադարանի լուսանկարների հավաքածուից

Սրանից ուղիղ 100 տարի առաջ՝ 1924 թվականի հունվարի 1-ից, Հայոց եկեղեցում պաշտոնապես սկսեց կիրառվել Նոր՝ Գրիգորյան տոմարը: Հին՝ Հուլյան տոմարի հետ համեմատած (որը ստեղծվել և շրջանառության մեջ էր մտցվել Հուլիոս Կեսարի օրոք ու կոչվել նրա անունով, ապա բարեփոխվել Օգոստոս Օկտավիանոս կայսեր օրոք)՝ Նոր տոմարն ավելի ճշգրիտ էր (թեև իր ներքին կառուցվածքով ունի նաև որոշ թերություններ): Եթե արևադարձային և օրացուցային (արեգակնային) տարվա միջև 1 օրվա տարբերությունը (սխալը) Հուլյան տոմարի դեպքում առաջանում էր 128.2 տարում, ապա Գրիգորյան տոմարի դեպքում այն առաջանում է 3333.333… տարվա ընթացքում: Այսինքն՝ վերջինս 26 անգամ ավելի ճշգրիտ է Հին տոմարից:

Read the rest of this entry

«Հայոց նոր վկաները» — 120

Ուշմիջնադարյան և նոր ժամանակների հայոց վկաների, այսինքն՝ հանուն իրենց քրիստոնեական հավատի նահատակվածների և նրանց վկայաբանությունների ուսումնասիրման ու հրատարակման գործում դժվար է թերևս գերագնահատել երիտասարդ հայագետներ, այն ժամանակ Գևորգյան ճեմարանի դասախոսներ՝ պատմաբան Հակոբ Մանանդյանի (1873-1952 թթ.) և լեզվաբան Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) կողմից հրատարակված, «Հայոց նոր վկաները» խորագիրը կրող կոթողային ժողովածուի արժեքը: Նրանց 1899 թ. ճեմարանում դասավանդելու էր հրավիրել Ամենայն Հայոց Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1893-1907 թթ.): Ինչպես նկատում է նշանավոր պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը, «ԺԹ դարի վերջին Գևորգյան Ճեմարանը դարձել էր արևելահայ գիտական, աստվածաբանական մանկավարժական, հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն… Այս միջավայրում էին, որ աշխատում և ստեղծագործում էին ժամանակի հայ մտավոր կյանքի բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում նաև երիտասարդներ Հակոբ Մանանդյանն ու Հրաչյա Աճառյանը» (էջ 5)։

1903 թվականին՝ ուղիղ 120 տարի առաջ, նրանք լույս ընծայեցին «Հայոց նոր վկաները» խորագրով ժողովածուի գիտական հրատարակությունը: Այս ձեռնարկումի իրագործման հատկապես սկզբում (1900 թ.) մեծ ներդրում էր ունեցել հայագիտության մեկ այլ երախտավոր ևս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հայագետ և աստվածաբան Գալուստ Տեր-Մկրտչյանը (հայտնի նաև «Միաբան» մականունով): Նա ինքն էր սկսել հավաքել տարբեր վկայաբանություններ, որոնցից մի քանիսը հասցրել էր հրատարակել «Արարատ» ամսագրի էջերում: Սակայն զբաղված լինելով գիտական այլ գործերով՝ նա առաջարկեց երիտասարդ, բայց արդեն խոստումնալից գիտնականներին ձեռնամուխ լինելու նոր վկաներին նվիրված ժողովածուն կազմելու աշխատանքներին: Նա ոչ միայն խորհուրդներով ուղղորդեց Հ. Մանանդյանի և Հր. Աճառյանի հետաքրքրությունները, այլև նրանց տրամադրեց իր հավաքած վարքագրական և վկայաբանական հարուստ նյութերը:

Read the rest of this entry

Մատենադարանի երիտասարդական IX գիտաժողով

Մաշտոցյան Մատենադարանը 2023 թ. նոյեմբերի 23-25-ը կազմակերպում է երիտասարդական 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
աղբյուրագիտություն, պատմագիտություն,
հայոց լեզվի պատմություն,
հայ գրականության պատմություն,
արվեստագիտություն,
արևելագիտություն,
աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

Մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը(անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:

Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել khachik.har@gmail.com էլ. հասցեին:

Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 23-25-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Աղբյուրը՝ matenadaran.am

Երջանկահիշատակ Կալլիստոս եպս. Վեարը՝ ծոմի և պահեցողության կարևորության մասին

Կալլիստոս եպիսկոպոսը (ավազանի անունը՝ Տիմոթի Վեար) նշանավոր անգլիացի աստվածաբան է: Ծնվել է 1934 թ. Անգլիայում, Անգլիկան ընտանիքում: 1958 թվականին՝ 24 տարեկանում, ընդունել է օրթոդոքս դավանանք (ուղղափառություն), 1966-ին ձեռնադրվել կուսակրոն քահանա, 1982-ին՝ եպիսկոպոս: 2007 թ. Կոստոնդնուպոլսի տիեզերական պատրիարքության սբ. սինոդի որոշմամբ նշանակվել է Դիոկլետիայի մետրոպոլիտ: Վախճանվել է 2022 թ. օգոստոսի 22-ին, Օքսֆորդում:

Կալլիստոս եպիսկոպոսի հայտնի գործերից է «Ուղղափառ ուղին» աշխատությունը, որը 2010 թ. հայերեն է թարգմանվել Հասմիկ Մուրադյանի կողմից: Ստորև ներկայացվող հատվածը նշված թարգմանությունից է:

«Կրքերի մաքրագործումը պետք է ուղղված լինի թե՛ հոգուն, թե՛ մարմնին: Հոգու պարագայում կրքերը մաքրագործվում են աղոթքով, Խոստովանության և Հաղորդության Խորհուրդներին կանոնավոր մասնակցությամբ, Սուրբ Գրքի ամենօրյա ընթերցանությամբ, մեր միտքը բարի խոհերով սնելով, ուրիշների հանդեպ սիրո գործերով: Մարմնի պարագայում կրքերն ամենից առաջ մաքրվում են ծոմապահությամբ և ժուժկալությամբ, աղոթքն ուղեցկող հաճախակի երկրպագություններով: Գիտակցելով, որ մարդը հրեշտակ չէ, այլ կազմված է մարմնից ու հոգուց, Ուղղափառ Եկեղեցին ընդգծում է մարմնի ծոմապահության հոգևոր արժեքը: Մենք ծոմ ենք պահում ոչ թե նրա համար, որ ուտելու և խմելու մեջ ինչ-որ անմաքուր բան կա, ընդհակառակը, ուտելիքն ու ըմպելիքն Աստծո պարգևներն են, որոնցից պետք է հաճույքով և երախտագիտությամբ օգտվենք: Մենք ծոմ ենք պահում ոչ թե աստվածային պարգևն արհամարհելու պատճառով, այլ որպեսզի գիտակցենք, որ դա իրոք պարգև է, որպեսզի մաքրագործենք մեր ուտելն ու խմելը՝ դրանք դարձնելով Ընծայողի հետ հաղորդակցության միջոց և խորհուրդ: Ծոմապահության նպատակը ոչ թե մարմինը տկարացնելն է, այլ այն առավել հոգևոր դարձնելը»:

Աղբյուրը՝ Կալլիստոս եպիսկոպոս Վեար, Ուղղափառ ուղին, Ս. Էջմիածին, 2010, էջ 185 

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ս. Ներսես Դ. Շնորհալի (Կլայեցի) հայրապետի մահվան 850-րդ տարելիցին

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:
Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու և նրա մատենագրական ժառանգության  բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ:
Գիտաժողովն արդյունավետ հարթակ կհանդիսանա համախմբելու հայ և օտարազգի անվանի հայագետներին, երիտասարդ և ավագ սերնդի հետազոտողներին, անդրադառնալու Շնորհալու թողած բազմաբնույթ ու բազմաշերտ մատենագրական ժառանգությանը, համաքրիստոնեական ու  համամարդկային գաղափարներին, գնահատելու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև նոր չափանիշներ և ուղղություններ նախանշելու շնորհալիագիտության ասպարեզում:

Գիտաժողովն անցկացվելու է 2023 թ. հունիսի 21-23-ը Մատենադարանում (Երևան, Հայաստան):

Հայտերն ու զեկուցումների ամփոփումներն ընդունվում են մինչև 2023 թ. հունվարի 31-ը:

Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ:

Գիտաժողովի հիմնական աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ interrelmatenadaran@gmail.com

Աղբյուրը՝ matenadaran.am

Երիտասարդական VIII գիտաժողով` նվիրված անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2022 թ. դեկտեմբերի 1-3-ը կազմակերպում է երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին:
Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
աղբյուրագիտություն, պատմագիտություն,
հայոց լեզվի պատմություն,
հայ գրականության պատմություն,
արվեստագիտություն,
արևելագիտություն,
աստվածաբանություն, կրոնագիտություն:


Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

Մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել khachik.har@gmail.com էլ. հասցեին:
Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները դեկտեմբերի 1-3-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Աղբյուրը՝ matenadaran.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ «Զմյուռնիան՝ Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով

Գիտաժողովի անցկացման ժամանակը` 14-15 սեպտեմբերի, 2022 թ.
Գիտաժողովի անցկացման վայրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Գիտաժողովի համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայկազյան hամալսարան (Լիբանան), Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պոնտագիտության ամբիոն (Հունաստան)

Գիտաժողովի աշխատանքային լեզուները`հայերեն, հունարեն, անգլերեն

Միջազգային գիտաժողովի նյութերը՝ որոշակի ընտրությամբ, կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Մասնակցության համար մինչև 2022 թ. ապրիլի 30-ը ներառյալ անհրաժեշտ է ուղարկել զեկուցման վերնագիրը և համառոտագիրը (200-250 բառ), ամփոփ ինքնակենսագրություն smyrna100@genocide-museum.am հասցեին:

Մարնրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Գիտաժողով՝ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ՝ ԳՐՔԻ ՀԱՆԳՐՎԱՆ» խորագրով

Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը, որը տեղի կունենա 2022 թ․ հոկտեմբերի 6-ին։

Գիտաժողովի զեկույցների բնագավառներն են՝

  • Հայ գրավոր մշակութային ժառանգություն
  • Հայ տպագրության պատմություն
  • Գրադարանագիտություն
  • Գրահրատարակչական գործ

Նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք նշյալ բնագավառների շրջանակներում, առանց դարաշրջանների սահմանափակման, կառնչվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը։

  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 31։
  • Զեկույցների վերջնական տարբերակների ընդունում՝ օգոստոսի 1:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: