Ս. Գրիգոր Տաթևացի, ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ, Գլուխ Ծ.

Գրիգոր_Տաթևացի Ոսկեփորիկ

[Հարց.] Ի՞նչ է հավատքը և ի՞նչ են գործերը:

[Պատասխան.] Նախ ասենք, որ «Հավատքն առանց գործերի մեռած է, և գործերն առանց հավատքի՝ ունայն» (Հակոբոս 2.17): Ուրեմն՝ հավատքը գործով է կենդանի ու երևացող, ինչպես առաքյալն է ասում. «Հավատքը սիրով է հաջողված» (Գաղատ. 5.6), և գործը հավատքով է կատարյալ և վարձատրված, քանզի գործերն առանց հավատքի ունայն և անվարձ են:

Դարձյալ իմանալու է, որ հավատքը և գործը հավասարվում են յոթ բաներով.

Նախ՝ որովհետև երկուսն էլ Աստծո կողմից մարդկանց տրված շնորհներ են:

Երկրորդ՝ երկուսն էլ լույս են և լուսավորում են մեզ:

Երրորդ՝ երկուսն էլ մեր բարության պտուղն են:

Չորրորդ՝ երկուսն էլ վարձատրելի են այնտեղ և հանդերձյալ [կյանքում]:

Հինգերորդ՝ երկուսն էլ Աստծո սիրո մեջ են հաստատված:

Վեցերորդ՝ երկուսն էլ միշտ աճում են և ոմանց մեջ առավել ու ոմանց մեջ նվազ են երևում ըստ կարողության:

Յոթերորդ՝ երկուսն էլ պահելի են մինչև մահ անփոփոխ կերպով:

Բայց և զանազանվում են յոթ բաներով.

Նախ՝ հավատքը հոգու մեջ է, իսկ գործը՝ մարմնի:

Երկրորդ՝ հավատքը ծնող է, իսկ գործը՝ ծնունդ:

Երրորդ՝ հավատքն Աստծո զորությանն է հավատում, իսկ գործը՝ գործողի:

Չորրորդ՝ հավատքն Աստծո էությունն է դիտում, իսկ գործը՝ հրամանը:

Հինգերորդ՝ հավատքը դյուրին է և հասարակ, իսկ գործը դժվարին է և (միայն) ոմանց (մատչելի):

Վեցերորդ՝ հավատքը ողորմություն է ստանում և գործն՝ արդարություն:

Յոթերորդ՝ հավատքն Աստծո տեսությանն է առաջնորդում, իսկ գործը՝ փառաց պսակին:

Այսքանն այս մասին:

Աղբյուրը՝ Ս. Գրիգոր Տաթևացի, «Ոսկեփորիկ»

Կարդացե՛ք նաև Ս. Գրիգոր Տաթևացի, Աստծո Սուրբ Հոգու մասին՝ ընդդեմ Մակեդոնի. Գլուխ ԺԲ.

Posted on June 29, 2013, in Նշանավոր գործիչներ, Աստվածաբանություն and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: