Blog Archives

Լույսի ու խավարի որդիների խորհուրդը Ենովքի գրքում (էսսե)

406811353d8583b5569f23028242b4cd

«Ենովքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: Ենովքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած տարաւ իր մօտ» (Ծն. 5:23, 24), նկարը՝ Figures de la Bible (1728թ.) գրքից՝ պատկերազարդված Ջերարդ Հոեթի կողմից

Ապոկալիպտիկ ժանրը ձևավորվել է քրիստոնեությունից շատ դարեր առաջ և որպես ժանր` Հին Ուխտից Նոր Ուխտն անցնելու շրջանում արդեն ուներ իրեն բնորոշ այն գծերը, որ պահպանվեցին նաև Հովհաննու Հայտնության մեջ: Այն առանձնահատուկ ազդեցություն է թողնում Քրիստոսի ժամանակների հրեական մտքի վրա, քանի որ հող էր նախապատրաստվում Մեսիային ճանաչելի դարձնելու համար, և իր ընթացքը շարունակում է վաղքրիստոնեական համայնքներում ու անընդմեջ կենսագործում հետագա դարերում` մինչ օրս:

Առաջին ապոկալիպտիկ տեքստերն առկա են Հին Կտակարանի մարգարեություններում (Եսայի 24-27 գլ.՝ «Եսայու հայտնությունը», Հովելի մարգարեությունը, ևն). այստեղ նկատելի է մարգարեության և վախճանաբանության առաջին շփումը, նրանց սերտ փոխկապակցվածությունը, չնայած որ առաջինը կանխատեսում է առհասարակ, իսկ երկրորդը կանխատեսում է վախճանը, խոսում է «վերջին օրերից»: Սակայն մարգարեություններում դեռևս բացակա է պատմության ավարտի փիլիսոփայությունը` որպես ճանապարհ դեպի «ժամանակի վերջը», «Դատաստանի օրը», քանի որ սպասվում էր Օծյալի գալուստը: Այս առումով մնացածներից տարբեր է Դանիելի մարգարեությունը, որտեղ ապոկալիպտիկ մեթոդը հանդես է գալիս իր մշակված տեսքով ու հետագայում պետք է դառնար Հովհաննու Հայտնության նախընթացը:             Read the rest of this entry