Blog Archives

ՍԵՐԳԻՅ ԲՈՒԼԳԱԿՈՎԻ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴՈԳՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԴՈԳՄԱՏԻԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (ԷՍՍԵ)

  1. Սերգիյ Բուլգակով. Մարդկության ծնունդը պատմության մեջ[1]
Սերգիյ Բուլգակով

Հ. Սերգիյ Բուլգակովը

Սերգիյ Բուլգակովի (1871-1944) վերաբերմունքը դոգմատիկայի հանդեպ արտահայտված ենք գտնում նրա «Անվան փիլիսոփայությունը», «Փիլիսոփայության ողբերգությունը»  գործերում, որտեղ նա հատկապես դիտարկում է փիլիսոփայության և դոգմատիկայի փոխհարաբերության հարցերը: Նա հանգում է այն մտքին, որ քրիստոնեական մտահայեցությունը կարող է առանց աղավաղումների արտահայտվել բացառապես դոգմաների տեսքով, իսկ փիլիսոփայության համար սկզբունքորեն անհասանելի է քրիստոնեական ճշմարտության ճշգրիտ արտահայտումը: Այս սկզբունքով առաջնորդվելով է նա կառուցում իր պատմության փիլիսոփայությունը` սկսած արարչագործությունից մինչ վերջին ժամանակները:

Ըստ նրա` մարդկության պատմությունը բացվում է Դրախտից վտարվելուց հետո: Եվան ծնում է Կայենին, Աբելին, ապա` Սեթին և այսպես սկսվում է մարդկության աստիճանական ծնունդը` սերունդների հերթափոխով: Այսինքն այն, ինչ պետք է տեղի ունենար Դրախտում (աճեցե՛ք և բազմացե՛ք …)` իրականացվեց վտարման մեջ` երկրի վրա` միաժամանակ նշված պատվիրանը պահպանվեց:

Read the rest of this entry

Սրբության ընկալումը քրիստոնեության մեջ. Պատմություն և ավանդույթ

սրբերՍուրբը կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, արդարացված ու հավատով փրկված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է և, առհասարակ, սրբակյաց հավատացյալը:

Եթե աչքի անցկացնենք Սուրբ Գիրքը, կտեսնենք, որ «սուրբ» մակդիրը գործածված է նախևառաջ Աստծո վերաբերմամբ, քանի որ սրբությունը Աստծո ստորոգելիներից է. սրբության աղբյուրն Աստված Ինքն է: Արդեն Նոր կտակարանում Աստծուն, ինչպես նաև երկնային հրեշտակներին վերապահված սրբությունը քրիստոնեական առաջին դարերի գրականության մեջ Պողոս առաքյալի շնորհիվ տրվում է նաև երկրային արարածներին: Քրիստոսի փրկարար տնօրինությունից հետո սրբությունը թափանցեց մարդկային կյանք: Քրիստոսով բացվեց մարդու՝ սրբացման լուսապսակին արժանանալու ուղին:

Read the rest of this entry

Մեր հոգեւոր հայրենիքը (մասն Բ.) – Գարեգին վ. Յովսէփեան

Սկիզբը՝ այստեղ:

Բ

Ա՛րդ, ո՞րն է Հայ ժողովրդի հոգեւոր հայրենիքը:

Գարեգին ՀովսեփյանԱյս հարցի պատասխանը այն ժամանակ կարող ենք տալ, երբ աչքի առաջ ունենանք մեր ժողովրդի անցյալը: Որովհետեւ այնտեղ կարելի է որոշել միայն ժողովրդի հոգու բնորոշ գծերն ու յատկութիւնները, այնտեղ է պատկերանում ժողովրդի հոգեւոր կեանքի եւ ընդհանուր քաղաքակրթութեան մէջ ցոյց տուած զարգացումը: Պատմութիւնը ազգերի կեանքի հայելին է, իսկ հայելու մէջ անդրադառնում է ճիշտ պատկերը: Read the rest of this entry

«Սովետական քրիստոնեությո՞ւն»

Սովետական քրիստոնեությունՎերջերս տարբեր մարդկանց հետ զրույցներում տարբեր կարծիքներ եմ լսում Հայաստանում տիրող հոգևոր-կրոնական մթնոլորտի, Հայ առաքելական եկեղեցու վիճակի մասին։ Այդ կարծիքները կարելի է ընդհանրացնել 2 հիմնական ուղղության շրջանակում՝

  1. Մենք սոսկ անունով քրիստոնյա ազգ ենք, որը սիրում է կրկնել, թե առաջինն է ընդունել քրիստոնեությունը իբրև պետական կրոն (սա հատկապես մեծ էնտուզիազմով ասվում է մեր օտարերկրյա հյուրերին՝ վարորդից սկսած մինչև էքսկուրսավարի կողմից),
  2. «անաստվածության» 70 տարիներից հետո վերջապես մենք ազատ շունչ ենք քաշում, և Հայ եկեղեցին մասնավորապես վերազարթոնք է ապրում։

Բավականին երկար խորհելով այս հարցերի շուրջ՝ հանգեցի այն մտքին, որ այս 2 կարծիքները, առաջին հայացքից հակասական լինելով, չեն բացառում իրար։ Դրանց ձևավորման գործում, սակայն, կարևոր դեր է խաղում հասարակության մի հատված, որի դավանած կրոնը պայմանականորեն կարող ենք անվանել «սովետական քրիստոնեություն»։ Read the rest of this entry

%d bloggers like this: