Blog Archives

Գարեգին Ա. եւ Վազգեն Ա. վեհափառներ

Գարեգին Ա եւ Վազգեն Ա

Երբ 1989 թվականի ապրիլին, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, ես պետք է Հայաստան գայի իմ նախորդի հրավերով, նամակ գրեցի նրան, որ կամենում եմ այցելել Հայաստանի հարավում գտնվող Տաթևի վանք, մեր Եկեղեցու պատմության մեջ աստվածաբանական ամենանշանավոր կենտրոններից մեկը: Իմ ժամանման օրվա երեկոյան Վագգեն կաթողիկոսն ինձ ասաց. «Երբ ստացա Ձեր նամակը, հուզվեցի. իբրև կաթողիկոս իմ ծառայության 33 տարիներին ես ոչ մի անգամ չեմ այցելել Տաթևի վանք: Հիմա Դուք մի քանի օրով եք եկել Կիլիկյան Աթոռից, և եթե այնտեղ վերադառնաք, ի՞նչ կասեն մարդիկ: Կհարցնեն՝ ո՞ւր է մեր կաթողիկոսը: Դրա համար ես որոշել եմ, որ մենք գնանք միասին»: Մենք միասին շրջեցինք Հայաստանի ամբողջ հարավում: Եվ բազմաթիվ հավատացյալների առաջ նա ասաց հետևյալը. «Սիրելիներս, դուք լավ գիտեք, որ ես երբեք ձեզ մոտ այցի չեմ եկել, ես չգիտեմ, արդյոք, լա՞վ եմ վարվել, թե՞ վատ… Բայց եթե նախապես եկած լինեի, դուք չէիք կարող այսպես հրապարակավ ինձ դիմավորել»: Դա 1989 թվականն էր, և կային թեմեր, որտեղ նա չէր եղել իր ընտրվելու ժամանակից՝ 1955-ից ի վեր: Այսօր, երբ ես ուղևորվում եմ տարբեր տեղեր, երկրի հարավում և հյուսիսում, մարդիկ ինձ ասում են. «Մենք երբեք կաթողիկոս չենք տեսել…»: Բայց, կրկնում եմ, նա չէր կարող այլ կերպ վարվել:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ

Կարդացեք նաև Երկու ՎԵՀԱՓԱՌՆԵՐԸ (հանդիպում 2-րդ)

Գարեգին Ա.ն Վազգեն Ա.ի մասին

Վեհափառների 2-րդ հանդիպման մասին կարդացեք այստեղ.

11037_185071443601_5008565_nՎազգեն Կաթողիկոսի հետ իմ անձնական հարաբերությունները մշտապես շատ բարեկամական են եղել։ Հիշում եմ, կարծես թե երեկ էր, 1956 թվականի նրա այցը Անթիլիաս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ընտրության կապակցությամբ։ Այդ ժամանակ ես դեռ նորընծա վարդապետ էի։ Տեառնընդառաջի տոնին՝ փետրվարի 14-ին, ես պատարագեցի և, ըստ մեր ծիսակարգի, Պատարագի վերջում նրան մատուցեցի նշխարք։

Նա հարցրեց, թե ինչ է իմ անունը և շնորհավորեց, որ վանական Գարեգին անունն եմ կրում՝ ի պատիվ Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանի։ Հետագայում նա ասաց, որ հենց առաջին հանդիպումից համակրել է ինձ։ Ինքս էլ շարունակ մեծ հարգանքով եմ վերաբերվել նրա նկատմամբ այն բանի համար, որ նա համբերատարությամբ ու հաստատակամությամբ ղեկավարել է Եկեղեցին, չնայած համայնավարական իշխանությունների բոլոր ճնշումներին։ Փոխհամակրությունն օգնել է մեզ՝ ամրապնդելու մեր միասնությունը։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Հռոմի հռչակագիրը (1996 թ.)

IMG_0008 (3)Ջիովաննի Գուայտա – 1996 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ոմանք ընկալեցին իբրև պատմական։ Դուք, Ամենայն Հայոց Կաթողիկոսդ, ձեր Եկեղեցու եպիսկոպոսների պատվիրակության գլուխ անցած, եղբայրական այցով ուղևորվեցիք Հռոմ՝ Կաթոլիկ Եկեղեցու պետի մոտ, և նրա հետ ստորագրեցիք հռչակագիր։ Ինչի՞ մասին էր այն։ Ո՞րն է այդ հռչակագրի կարևորությունը։

Գարեգին Ա. – Այդ այցը, ամենից առաջ, Եկեղեցիների պետերի միջև մտքերի փոխանակության շրջանակում էր. իմ նախորդը՝ Վազգեն Կաթողիկոսը, նույն նպատակով է այցելել Պողոս 6-րդ Պապին։ Նման այցելություններն օգտաշատ են էկումենիկ հարաբերությունների հաստատման տեսակետից և նպաստում են մեր Եկեղեցիների միջև կապերի ամրապնդմանը։
Հովհաննես Պողոս 2-րդ Պապի հետ մենք ստորագրեցինք համատեղ մի հռչակագիր, որի մեջ կրկնեցինք այն, ինչ մեր Հայրերն են ասել մեզանից առաջ։ Մենք միասին արտահայտեցինք մեր ընդհանուր քրիստոսաբանությունը՝ աելով, որ Քրիստոսը կատարյալ Աստված է և կատարյալ մարդ, և նրա աստվածությունը միացած է նրա մարդությանը իրական և կատարյալ միությամբ։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տե՛ս նաև Ինչի՞ մասին էր 1996 թ. Հռոմի հռչակագիրը։ Դրա արձագանքը Հայ եկեղեցում

Երկու ՎԵՀԱՓԱՌՆԵՐԸ (հանդիպում 2-րդ)

Գարեգին Ա, Վազգեն Ա

ԳԱՐԵԳԻՆ Ա. – Այնուհետև, 1988-ի ամռանը, մենք հանդիպեցինք երկրորդ անգամ՝ Մոսկվայում, Ռուսիայի մկրտության հազարամյակի տոնակատարությանը, որին ներկա էին նաև հայոց երկու Պատրիարքները՝ Երուսաղեմի Պատրիարքն ու Կոստանդնուպոլսի Պատրիարքը։

Այդ ժամանակ արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը։ Կաթողիկոսը (Վազգեն Ա.ն) մեզ հրավիրեց այցելել Հայաստան, որպեսզի հայ ժողովրդին հայտնեինք Սփյուռքի մեր Եկեղեցու համերաշխությունը։

Հրավերը ես ընդունեցի, բայց քանի որ զույգ Պատրիարքները, որոշ պատճառներով, չէին կարող անմիջապես այնտեղ ուղևորվել, այցը հետաձգեցինք ավելի ուշ ժամկետի։

1988 թվականի հոտկեմբերին Կաթողիկոսն ինձ պաշտոնական հրավեր ուղարկեց այցելելու Էջմիածին 1989 թվականի սկզբներին։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացեք նաև Գարեգին Ա.ն Վազգեն Ա.ի մասին

%d bloggers like this: