Blog Archives

Գարեգին Ա հայրապետը՝ աշխարհականացման մասին

532994_353146218093230_390133688_nԺամանակակից աշխարհում Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներից է աշխարհականացումը, որը բնորոշվում է հասարակության մեջ կրոնի դերի փոփոխությամբ (նվազմամբ)։ Այն բարդ և բազմաշերտ երևույթ է, ուստի և ուսումնասիրողները առանձնացնում են դրա մի շարք տարբերակներ։ Խորամուխ չլինելով աշխարհականացմանն առնչվող մանրամասների մեջ՝ ստորև կներկայացնենք երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հայացքները խնդրո առարկա հարցի հետ կապված։

Վեհափառը տարբեր առիթներով անդրադարձել է այս կարևոր հարցին իր աշխատություններում և հարցազրույցներում՝ կարևորելով հայ հոգևորականության դերը դրան դիմակայելու հարցում։ Նախ նշենք, որ Վեհափառը ընդունում է, որ «Աշխարհայնացած աշխարհը այնպէս անսանձ եւ անհակակշիռ թափանցումով մտեր է մեր արտը, որ սկսեր է որոմը ցորենին հետ շփոթուիլ…»։ Read the rest of this entry

ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս. 5 միտք հայի, նրա ինքնության մասին

Գարեգին Ա. վեհափառ, մյուռոն

Միւռոնաշնորհ ժողովուրդը չէր կրնար անմիւռոն ապրիլ։

«Հող մարդ,եւ գիր»

Մէկ եւ միւռոնելի պէտք է ըլլայ հայութեան առաքելութիւնը՝ միութեան, ամբողջականութեան, ներդաշնակ համատեղման լուսաստղին ուղղութեամբ ձգուած դէպի Հայութեան Լինելիքը։

«Հող, մարդ եւ գիր»

Այսպէս հայ ժողովուրդը կ՜ապրի իր վերածննդեան, յարութեան նոր շրջանը Մայր Հայրենիքով, Հայաստանով, Երևանով, Ս. Էջմիածնով և Սփիւուռքի չորս ծագերուն վրայ տարածուած հայութեան բոլոր զաւակներով՝ միաշունչ, միատրոփ, միասիրտ, միակամ և մշտատեսիլ։

«Անցեալը անցած չէ»

Մենք ամուր կառչած պիտի մնանք մեր հայակերտ ու հայակերպ, հայաղեկ ու հայուղի նաւուն, մեր սեփական ազգային կերպարի գիծերուն ու գոյներուն։

«Ան-ժամանակը ժամանակին մէջ»

Նոր հայը նորացեալ Հայաստանին մէջ և հայաստանացեալ սփիւռքին մէջ հարկ է, որ իր հայրերու օրինակով վերստին պաշտէ Յիսուսը։

«Ես յաղթեցի աշխարհի»

ԳԱՐԵԳԻՆ Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց

Կարդացե՛ք նաև Բլոգային. «Մեղքի հարյուր տարուց» մինչև «Ցեղասպանության փիլիսոփայությունը SOAD երգերում»

547201_325531227521396_209235010_nԱյսօր մեր երազանքն իրականացել է։ Ազատ և անկախ պետության կազմավորմամբ ժողովրդի հոգեբանությունն ինչպես այստեղ, այնտեղ էլ՝ սփյուռքում, փոխվում է։ Այժմ, երբ Հայաստանի ճակատագրի համար հայերն իրենք են պատասխանատու, երբ նրանք օգտվում են բոլոր ազատություններից, մեր ազգային ինքնությունը, մեր դերն աշխարհում գիտակցվում է նորովի։ Այս գիտակցության հետ վերականգնվում է և մեր ազգային արժանապատվությունը։

ԳԱՐԵԳԻՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
«Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ»

%d bloggers like this: