Blog Archives

Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին: 
  Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գիտնականին և արժևորել նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում:  
  Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2019 թ. մայիսի 22-23-ը: 
  Զեկուցումները պետք է նվիրված լինեն Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մասնավորապես՝ հայ իմաստասիրական մտքի պատմության հարցերին: 
  Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև 2019թ. փետրվարի 15-ը, իսկ զեկուցումների դրույթները (մինչև 1 համակարգչային էջ)՝ մինչև մարտի 31-ը: Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 15-ը:

Մասնակցության հայտի ձևը կարող եք գտնել matenadaran.am կայքում:

Advertisements
%d bloggers like this: