Blog Archives

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 5-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

1934. XII.13 [Ν 4]

Թերևս հիմնական դժվարությունն այն է, որ ոչ մի րոպե չեմ լինում միայնության մեջ, և, հետևաբար, ստեղծագործական աշխատանքն ամբողջությամբ բացառվում է։ Նույնիսկ նամակներ գրելու ժամանակ չկա։

… Ապրում եմ շատ ավելի լավ պայմաններում, քան Սոլովկի ժամանելու նախնական շրջանում։ Ու չնայած իմ աշխատանքն ինձ համար չէ՝ արտադրություն է, բայց ուժերիս սահմաններում է ու ամեն դեպքում ամբողջությամբ կտրված չէ իմ մասնագիտական հետաքրքրություններից։ Հուսով եմ՝ հետագայում, երբ արտադրությունը կբարելավվի ու կգնա իր բնական հունով, հնարավոր կլինի խորացնել այն ու դրա հետ կապված ինչ-որ ավելի օգտակար և մտավոր ավելի մեծ լարում պահանջող բան անել։ Մինչ այդ փորձում եմ ռացիոնալացնել արտադրությունը, ներդնել հայտնի մեխանիզացիան, հասնել նրա հնարավոր սահուն ու օգտակար (էֆեկտիվ) առաջընթացին։ Այսպիսի պայմաններում, կտրված լինելով գրականությունից, իսկական լաբորատորիայից ու տեխնիկական մատակարարման աղբյուրներից, ամեն քայլը պահանջում է շատ ավելի ժամանակ ու ջանքեր, քան կլիներ, եթե մենք չլինեինք կղզու վրա, որի հետ հաղորդակցությունը ձմռանը կտրվում է, չնայած, այդուհանդերձ ինչ-որ բան անել հնարավոր է և պետք է։ Բացի արտադրությունում աշխատելուց ես զբաղվում եմ նաև գրադարանում. չեմ կարդում, այլ կարգի եմ բերում կամ ավելի ճիշտ՝ օգնում եմ կարգի բերել այն. օրինակ, կազմում եմ օտարալեզու գրքերի կատալոգը, մտածում եմ պոլիգրաֆիական (տպագրական և հրատարակչական) ցուցահանդեսի կազմակերպման մասին և այլն։ Նաև ֆիզիկա եմ դասավանդում բարձր տիպի դպրոցներում՝ մեծահասակներին։ Վերջերս ինձ վրա եմ վերցրել ճարտարագետների (ինժեներներ) և բարձրագույն կրթությամբ այլ մարդկանց՝ մաթեմատիկական խմբակի ղեկավարությունը և դեռ նրանց համար դասախոսություններ եմ կարդում մաթեմատիկայից։

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 4-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

ֆլօրենսկի

1934. XII.3

Աշխատասենյակը, որտեղ ես աշխատում եմ, Բարեկեցության նավահանգստի ափին է գտնվում։ Այդ փոքր ու խղճուկ աշխատասենյակը իր դռանը հպարտորեն կրում է «ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ցուցանակը։ Ու չնայած դա ընդամենը ցուցանակ է, ամեն դեպքում ինձ համար շատ հաճելի է կարդալ այն ամեն ներս մտնելուց։ Բայց ես երբեմն լինում եմ նաև իսկական լաբորատորիայում. ոչ մեծ, բայց Սոլովկիի չափանիշներով՝ պարկեշտ։ Այն Կերմլից 2 կմ հեռավորության վրա է գտնվում՝ անտառում, լճի ափին (առհասարակ Սոլովկին համատարած լիճ է, և ամեն ինչ այստեղ որևէ լճի մոտ է)։

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

 

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 3-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

флоренский

1934. XI.26 [Ν 3]

Նոր գրքեր այստեղ առհասարակ չեմ տեսնում, պետքական հներ նույնպես չկան։ Ամսագրերի մասին մտածելն իսկ իզուր է, այնպես որ չեմ պատկերացնում՝ ինչ է կատարվում գիտության մեջ և, իհարկե, արագ մոռանում եմ իմացածս։

… նոյեմբերի 15-ից անցա հիմնական աշխատանքի Յոդարտում [Йодопром], այսինքն՝ ծովային ջրիմուռներից յոդի արտադրությունում։ Դրա հետ կապված՝ տեղափոխվել եմ ուրիշ շարասյուն, հետո էլ՝ ուրիշ խուց։ Այժմ բնակվում եմ բավականին պարկեշտ կենվորների հետ, այլ ոչ թե ավազակների ու գողերի, և մենք շատ չենք. 6-ն էինք, դարձանք 5-ը։ Իմ աշխատանքը նույնպես դարձել է շատ ավելի բավարարող. ամեն դեպքում արտադրությունում է, չնայած և չնչին ծավալներով ու դեռևս ռացիոնալացում պահանջող, բայց, ինչևէ, քիմիական [արտադրությունում]՝ լաբորատորիայի ու փոքր անալիզների պես մի բան։ Հավանական է, որ հետագայում կհաջողվի իրականացնել ջրիմուռների հետ կապված որոշ հետազոտություններ։

Գ. Ա. Հ.

Հաջորդ նամակը՝ այստեղ

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 2-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

флоренский

1934. XI.5 [Ν 2]

Այժմ ապրում եմ գրադարանում և ազատ ժամանակ կազմում եմ օտարալեզու գրքերի կատալոգը, իսկ հետո կզբաղվեմ ֆրանսիացի դասականների ընթերցանությամբ, դեպի որոնց ինձ ձգում է. բայց, իհարկե, կկարդամ, եթե տեղ լինի կարդալու. առայժմ չկա։

… Երեկ գնացել էի մելիորացիոն դաշտային աշխատանքի. նախկին ճահճոտ անտառի տեղում տորֆային ճահիճը վերածվել էր դաշտի, և անհրաժեշտ էր հանել [ծառերի] արմատները և բները տորֆային հողից ու հավաքել դրանք կույտերով…

Առայժմ անցնում եմ բոլոր այսպես կոչված ընդհանուր աշխատանքների կուրսը, որոնք փոխվում են ամեն օր կամ ամենաշատը 2-3 օր հետո։ Ըստ ժամանակագրական կարգի ես՝ կարտոֆիլ էի հավաքում և մաքրում, հեռախոսի մոտ էի հերթապահում, «կոմբիկորմ» էի ցանում՝ անասունների համար մի տեսակ թեփ, հողն էի փորում, շաղգամով լի պարկերը բարձելուն էի օգնում, նույնը՝ տուրնեպսով [շաղգամի տեսակ], դասավորում էի շաղգամը հավասար շարքերով։ Այս ամենը, կանոնների նշանակալիության և իմ թույլ ուժերի պարագայում բավականին դժվար է ինձ համար՝ չխոսելով արդեն ժամանակի սպանիչ վատնումների մասին։ Բայց հնարավոր է շուտով կդասավորվի «լաբորատորիայում» իմ աշխատանքը, այսինքն՝ դա լաբորատորիա չէ, այլ մանր արտադրություն, ու չնայած ոչ մի գիտական հետազոտություն այդտեղ չկա, ամեն դեպքում ավելի լավ է, քան կարտոֆիլը։

Նոր գրքեր այստեղ առհասարակ չեմ տեսնում, պետքական հներ նույնպես չկան։

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 1-ին/

1934. X.13 [Ν 0]

Ֆլորենսկի13. ժամանեցի Կեմ [քաղաք Սոլովկի կղզու մոտ], ուր հիմա և գտնվում եմ… Ընդհանրապես, ավելի ծանր էր ու վատ, քան կարող էի պատկերացնել՝ հեռանալով Սկովորդինյան կայարանից։ Պետք է գնայի Սոլովկի, ինչը վատ չէր լինի, բայց ձերբակալված եմ Կեմում ու զբաղվում եմ ինդեքսային քարտեր մակնշելով ու լրացնելով։ Ամեն ինչ անհուսալիորեն դժվար է, բայց չարժի գրել [դրա մասին]։

Կեմը նողկալի քաղաք է՝ համատարած ցեխ է, մոխրագույն, ձանձրալի, տխուր. ավելի վատ չես մտածի։ Լուրջ գիտական աշխատանքի մասին խոսք լինել չի կարող. ոչ միայն լուրջ աշխատանքի, այլ նույնիսկ որևէ աշխատանքի։

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Շարունակությունը՝ այստեղ

%d bloggers like this: