Blog Archives

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 9-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

1935.IX.22. № 29

pavel-florensky Պավել Ֆլորենսկի

Օգոստոսի 30-ից ապրում եմ նոր վայրում: Դա հին վանական շենք է՝ Կրեմլի դիմաց: Պատերը հաստ են, ներքևի հարկերում՝ քարե բարձր կամարներով. նախկինում վանական դարբնոց է եղել: Իմ կեցարան երկրորդ հարկում է՝ խարխուլ, շարժական (արտաքին) սանդուխքով հատուկ մուտքով, ինչպես աղավնոցներում: Կեցարանում 2 փոքրսենյակ կա. Մեկը ես եմ զբաղեցնում՝ լաբորատորիայի մի աշխատողի հետ, իսկ մյուսում ապրում են համարյա միշտ բացակայող տեխնիկական աշխատողները: Սնունդը ինքներս ենք պատրաստում՝ սալիկի վրա, որն այստեղ ՝ նույն սենյակում է: Սնվում ենք համարյա բացառապես բանջարեղենով, այնսինքն՝ իմ ճաշակով: Շենքը Սուրբ (այժմ Կրեմլյան) լճի ափին է գտնվում… Բայց այս կեցարանը ժամանակավոր է, նույնիսկ՝ կարճաժամկետ: Լաբորատորիայի տեղափոխումը և փոխանցումը ինձ վրա ծանր տպավորություն է թողել. չէ՞ որ նրա համար մեծ ջանքեր, ստեղծագործականություն և սեր էր ներդրվել: Աշխատանքները բնականաբար ընդհատվեցին: Դատարկված և կեղտոտված սենյակների տեսքն ինձ համար այնքան ծանր էր դարձել, որ ես նույնսիկ ուրախ էի՝ վերցնելու իմ անձնակազմը և ճամփորդական պայուսակն ու գնալ այնտեղից: Ամեն ինչ հիշեցնում է երկրային գործերի անցողիկության մասին և սովորեցնում է գիտակցել ինքդ քեզ «իբրև ճամորդ ու անցորդ»:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գառնիկ Հարությունյանի

Advertisements

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 8-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԹԵ ԳՐԱԿԱՆ, ՏՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՍ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ, ԵՒ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1935.II.22. №  9

Պավել Ֆլորենսկի / Սոլովկի

Լուսանկարը՝ Օլգա Բոչկարյովայի. Սոլովկի, 2005

Հայր Պավել. «Կնկարագրեմ քեզ համար վայրը, որտեղ այժմ ապրում եմ: Այն գտնվում է Կրեմլից 2 կմ հեռավորության վրա, անտառում՝ լճի ափին: Լաբորատորիան գտնվում է բլրի ափին, այստեղից հավանաբար լավ տեսարան է բացվում: Այժմ ամեն ինչ ձյունով է ծածկված»:

… Բացի լաբորատորիայից կա նաև մեկ այլ շինություն: Լաբորատորիայի շենքում տեղակայված է 6 սենյակ: 3 սենյակը լաբորատորիան են, 2-ը՝ բնակելի, իսկ մեկը՝միաժամանակ խոնահոց և գազանանոց, կենդանիները ապրում են նաև կենդաբանական լաբորատորիայում, իսկ ձեղնահարկում՝ ճագարները: Ամբողջ շենքը քարե է, դեռ վանականների կողմից կառուցված. հավանաբար այստեղ եղել է ամառանոցի պես մի բան:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 7-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

Պավել Ֆլորենսկի / Павел Флоренский

1935.1.24 – 25. № 8

… Հոգնածությունը, ինչպես և բոլորի մոտ, հավանաբար ինքդ քեզ հետ նույնիսկ կարճ ժամանակով մենակ մնալու անհնարինությունից, խորացված աշխատանքի բացակայությունից, արագ միալար անցնող և կոտրված ժամանակից է:

… Վերջապես տեղափոխեցի իրերս նոր բնակատեղիս՝ կենտրոնական լաբորատորիա, իսկ այսօր երեկոյան ինքս տեղափոխվեցի այնտեղ և տոնեցի այդ տեղափոխությունը քո ուղարկած հալվայով: Այդ լաբորատրորիան Կրեմլից 2 կմ հեռավորության վրա է, տեղակայված է անտառում. տեղանքը հանգիստ է և առանձնացած, այնպես որ հնարավոր կլինի աշխատել: Բնակելի սենյակը առանձնացած է աշխատանքային վայրերից՝ 2 սենյակներից միջանցքով, և, հետևաբար, կարող ես լաբորատորիայում նստել ինչքան ուզես ու փորձեր կատարել առավոտից մինչ գիշեր և գիշերվանից մինչ առավոտ:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 6-րդ/

PavelFlorenski_2007_Kultura

Նախորդ նամակը՝ այստեղ

1935. I, 24 – 25. № 7

Ներկայումս զբաղվելու տեղ չկա. սենյակում, որտեղ մի քանի մարդ կա և ուր անընդհատ կամ գործերի համար են գալիս, կամ՝ ուղղակի, շեղում են խոսակցությունները: Հնարավոր է հետագայում ինչ-որ բան կարգավորվի. իմ մեջ հույս եմ տածում: Պետքական գրքեր այստեղ չկան, ամեն ինչ ստիպված դուրս եմ քաշում հիշողությունիցս։

 

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

 

%d bloggers like this: