Blog Archives

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Պահք

Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը (գոնե իմ շրջապատում), որոնք գիտակցում են, որ Մեծ Պահքի շրջանը ոչ թե պարզապես կենդանական սննդից հրաժարվելու (ձեռքի հետ էլ ավելորդ քաշից ազատվելու) ժամանակահատված է, այլ պետք է ուղեցկվի այսպես ասած հոգևոր պահքով:

Պահքը շատ ժամանակ իրավացիորեն համեմատում են ճամփորդության հետ, և ինչպես յուրաքանչյուր ճամփորդության պատրաստվելիս մանրակրկտորեն ընտրում ենք, թե ինչ իրեր կարող են մեզ պետք գալ դրա ընթացքում, Մեծ Պահքի համար էլ պիտի ունենանք համապատասխան «իրեր»ը, այն է՝ գրականությունը, որով պիտի պատրաստենք մեզ ապաշխարության այդ ճամփորդության ընթացքում. այլապես, պարզապես ամեն կիրակի պատարագի կամ էլ շաբաթվա ընթացքում ժամերգությունների մասնակցելով, շատ հպանցիկորեն կիրականացնենք այդ ճամփորդությունը: Համոզված եմ, որ Մեծ Պահքն առանց ընթերցանության ու ընթերցածի շուրջը խորհրդածության Read the rest of this entry

Պատմական այց Երուսաղեմ՝ 35-ամյա ընդմիջումից հետո

Թավադրոս II-ը ԵրուսաղեմումԱյս շաբաթ Երուսաղեմ այցելեց Ղպտի եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ Թավադրոս (Թեոդորոս) II-ը: 35 տարվա մեջ առաջին անգամ իրականացված այցի պատճառը մասնակցությունն էր Երուսաղեմի և Մերձավոր Արևելքի Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոսպոս Աբնա Աբրահամի թաղման արարողությանը, ով մահացել էր չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին:

Այցը պատմական էր այն պատճառով, որ Ղպտի եկեղեցու Սուրբ Սինոդը Շենուդա III պատրիարքի օրոք՝ 1980 թ. մարտի 26-ին, արգելել էր այցելությունները Երուսաղեմ (Քեմպ Դեյվիդում եգիպտա-իսրայելական հարաբերությունների կարգավորումից հետո): Այդ ժամանակվանից ղպտիներին արգելված է ուխտագնացությունը Երուսաղեմ (թեև շատ ղպտիներ այցելում են, հատկապես՝ Սուրբ Հարության տոնին), մինչև Պաղեստինի հարցի լուծումը:

Ղպտի եկեղեցու խոսնակ Պոլ (Պողոս) Հալիմը բացատրել է, որ Թավադրոս II պատրիարքը ներկա է եղել թաղմանը (և ոչ ավելին), քանի որ Երուսաղեմի արքեպիսկոպոսը Ղպտի եկեղեցու երկրորդ դեմքն է պատրիարքից հետո Եպիսկոպոսների Սուրբ Սինոդում՝ Ղպտի եկեղեցու բարձրագույն կանոնական հեղինակությունն ունեցող մարմնում: Նա միաժամանակ նշել է, որ Ղպտի եկեղեցու դիրքորոշումը անփոփոխ է մնացել: Խոսնակն ավելացրել է, որ Աբրահամ եպիսկոպոսն իր կտակում ցանկացել էր թաղվել Երուսաղեմում (մինչդեռ նրա նախորդի մարմինը վերադարձվել էր Եգիպտոս): Իսկ Թավադրոս II պատրիարքն իր այցը համարել է զուտ «մարդկային պարտականություն»:

Հիշեցնենք, որ ղպտիները կազմում են Եգիպոսի բնակչության մոտ 10 %-ը:

Աղբյուրը՝ https://www.middleeastmonitor.com/news/africa/22488-head-of-egyptian-copts-to-visit-jerusalem-for-first-time-in-35-years

Կարդացե՛ք նաև Ի՞նչն է նոր Ֆրանցիսկոս պապի մեջ (2013 թ.)

 

%d bloggers like this: