Blog Archives

Հայոց ազգային եկեղեցին, մասն Ե. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Սկիզբը՝ այստեղ:

imagesՄենք խուսափում ենք դաւանաբանական-փիլիսոփայական նրբութիւնների եւ տարբերութիւնների մէջ մտնել, անհասկանալի չդառնալու համար մեր ընթերցողներից շատերին. բայց եթէ յիշատակում ենք այս խնդիրները, պատճառն այն է, որ մեր եկեղեցու բռնած տարբեր դիրքը նորա ուրոյն եւ անկախ կեանքի յատկանիշներից մէկը դարձաւ: Հայաստանեայց Եկեղեցին հաւատարիմ է միմիայն նախնական, երէք տիեզերական ժողովներին, մերժելով Քաղկեդոնի եւ յետագայ ժողովների որոշումները: Ընդունէինք քաղկեդոնականութիւնը, Հայաստանեայց Եկեղեցին ոչ միայն իւր անկախութիւնը կը կորցնէր, Read the rest of this entry

Հայոց մեծ դարձի մասին

Գրիգոր-Լուսավորիչը-մկրտում-է-Տրդատ-Արգային1

Ջ. Գուայտա – Ավանդությունը հուզիչ պատմություն է մեզ հաղորդում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին։ Նրա հայրը սպանել է Տրդատ թագավորի հորը։ Վերջինս սրի է քաշում մարդասպանի ազգատոհմին։ Փրկվում է Գրիգորը, որին քրիստոնյա դայակը փախցնում է Կապադովկիա։ Այստեղ նա դաստիարակվում է քրիստոնեական հավատքով և մկրտվում։ Հոր մեղքը քավելու համար նա ծառայության է մտնում Տրդատի մոտ, որն այդ ժամանակ Հռոմում էր, և նրա հետ վերադառնում Հայաստան։ Այստեղ էլ թագավորն իմանում է, որ իր ծառան քրիստոնյա է և իր հորն սպանողի որդին։ այն բանից հետո, երբ արքան կարգադրում է Գրիգորին նետել Խոր Վիրապ, որն իբրև բանտ էր ծառայում մահվան դատապարտվածների համար, և որտեղ Սուրբ Գրիգորը մնում է 13 տարի, դիվահարվում է։ Գրիգորը բուժում է նրա դիվահարությունը, և Տրդատը մկրտվում է ամբողջ ժողովրդի հետ։

Ի՞նչն է ճշմարիտ այս ավանդության մեջ։

Գարեգին Ա. Պատմաբաններն այս առնչությամբ իրարից շատ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ըստ իս, այս ավանդության հիմքում կա պատմական ճշմարտության մի հատիկ, որը ներկայացված է ժողովրդական ստեղծագործության ավանդական ձևերով, սրբախոսական գրականության կանոնների համաձայն։ Հետևապես, պատմական հենքը ընդլայնվելով փոփոխությունների է ենթարկվել, շատ բան չափազանցացվել է, և հրաշքների իրագործման հետ կապված անցքերը մեծ տեղ են գրավել նրա մեջ։ Այսպիսին են եղել մեծ մասամբ սրբերի վարքերն ու այն պատմությունները, որոնք կապված են շատ Եկեղեցիների ծագման հետ։

Ջ. ԳուայտաՀրաշքը, որի մասին ակնարկեցիք, Տրդատի բուժո՞ւմն է։

Գարեգին Ա. Այո́։ Հրաշք է նաև այն, որ Սուրբ Գրիգորը կարողացել է կենդանի մնալ՝ 13 տարի շարունակ գտնվելով ստորգետնյա բանտում, ուր, ըստ ավանդության, մի բարեպաշտ կին ամեն օր նրան նկանակ էր նետում։

Ջ. ԳուայտաՍուրբ Գրիգորի պատմությունն ամփոփ ներկայացնելիս ես հիշատակեցի մի մանրամասնություն. Կապադովկիայից Հռոմ անցնելը, նախքան թագավորի հետ նրա վերադարձը Հայաստան։ Ոմանք այս մանրամասնության մեջ կապ են տեսնում ծնունդ առնող Հայ եկեղեցու և Հռոմի միջև…

Գարեգին Ա. – Նախ՝ պատմական արժանահավատության տեսանկյունից չենք կարող հաստատապես ասել, թե Սուրբ Գրիգորը Կապադովկիայից անցել է Հռոմ։ այդ ժամանակվա գրականության մեջ «Հռոմ» անունը կարող էր վերաբերել նաև Բյուզանդիային՝ Արևելյա հռոմեական կայսրությանը։ Սուրբ Գրիգորը Տրդատին միացել է այն պահին, երբ վերջինս մտել է Հայաստան, որպեսզի վերանվաճի «հայրական ժառանությունը»՝ իր հոր գահը։

Երկրորդ՝ այդ ժամանակ հարաբերություններ չկային Հայաստանի և Հռոմի քրիստոնյաների միջև։ Պատմականորեն մեր Եկեղեցին սերտորեն կապված էր Կապադովկիայի, Եդեսիայի, Մծբինի, Մելիտինեի (Արևելյան Սիրիա), ինչպես նաև Անտիոքի հետ, որն ամենակարևոր կենտրոնն էր։ Հատկապես այս շրջաններից էին Հայաստան գալիս քարոզիչները։ Կապադովկիայի Եկեղեցին, իբրև ինքնագլուխ Եկեղեցի, իրավականորեն կապված չէր Հռոմին։ Սակայն, չնայած դրան, այս Եկեղեցիներում հավատքի դավանությունը մեկն էր, քանի որ դեռևս չկային քրիստոսաբանական վեճեր և դավանաբանական տարաձայնություններ։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Սուրբ Իգնատիոս Աստվածազգյացը եղել է Սուրբ Հովհաննես Աստվածաբան ավետարանչի աշակերտը և Սուրբ Պողիկարպոսի՝ Զմյուռնիայի եպիսկոպոսի աշակերտը։ Նա եղել է Անտիոքի եկեղեցու 2-րդ եպիսկոպոսը և առաջացած տարիքում նահատակվել հավանաբար 117 թ.-ին՝ Տրայանոս կայսեր օրոք, Հռոմում՝ Փլաբիանոսի մեծ ամֆիթատրոնում (Կոլոսիում

Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Թող ձեզանից յուրաքանչյուրը միաբան մնա, որովհետև երբ մեկ միտք ունենաք, Աստծուն կնմանվեք։ Եվ միաբան, մի ձայնով, երգեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, որպեզի ձեզ լսի և ձեր բարի գործերով ճանաչի ձեզ։

  • Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի, որովհետև ով Խորանի մեջ չէ, Հացից մերժված է։

  • Դուք նաև մարմնավոր բաների մեջ եք հոգևորը գործում, քանզի ամեն ինչ Հիսուս Քրիստոսով եք անում։

  • Հավատն ու սերը սկիզբն ու ավարտն են. հավատը սկիզբն է, իսկ սերը՝ ավարտը։ Ուր այս երկուսը միասին են, այնտեղ են նաև Աստված և մյուս բոլոր բարի գործերն ու առաքինությունները։

  • Լավ է, երբ մեկն ինչ-որ բան է և լռում է, քան որ ոչ մի բան չէ և խոսում է։

  • Ճշմարտապես զորավոր է, ով ստացել է Հիսուսի խոսքը և ականջ է դնում Նրա հեզությանը՝ կատարյալ լինելու համար, որպեսզի գործի, ինչ որ խոսում է, և ճանաչվի նրանով, ինչի մասին լռում է։

  • Հոգիս թող ձեր հոգիների փոխարեն լինի, եղբայրներ։

  • Եթե չենք կամենում Նրա անվան համար չարչարվել ու մեռնել, Նրա կյանքը մեր մեջ չունենք։

  • Երբ գովում եմ ձեզ, գիտեմ, որ է՛լ առավել եք ամաչում, ինչպես և գրված է, թե արդարն ինքն է իրեն հանդիմանում։

  • Սերն իմ խաչն է, իմ Սերը խաչվեց, և այլևս իմ մեջ չկա սիրո այլ կրակ։

Կարդացե՛ք նաև Վազգեն վեհափառի խոսքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ

Հռոմի պապը լվաց անչափահաս բանտարկյալների ոտքերը

392606_515666861830669_1650859563_n

Հռոմի պապ Ֆրանցիկսոսը Ոտնլվայի արարողության ընթացքում լվաց անչափահաս բանտարկյալների ոտքերը, այդ թվում՝ 2 աղջկա և 2 մուսուլմանի։ Ապա նա որոշեց մնալ՝ ողջունելու և խոսելու 49 կալանավորի հետ առանձին-առանձին։ Հռոմի Casal del Marmo բանտում տեղի ունեցած պատարագին խոսած իր ճառում նա բացատրեց, որ այդ արարքի նպատակը ծառայության և ներողամտության կարևորությունը ցույց տալն էր։

Գ. Ա. Հ.

Արքայադուստրն ու Մայրը. Առաջին և վերջին հանդիպումները… (մաս 2-րդ)

Սկիզբը՝ այստեղ

md

Երկուսն էլ ապրում էին մեդիայի անընդհատ ուշադրության ներքո և հասկանում էին, թե ինչպես կարող են օգտագործել այդ հանգամանքը՝ հասնելու իրենց բարեգործական ծրագրերի տարածմանը։

Երկուսն էլ հարգանքով և արժանապատվորեն կարողացան հասնել անհատին՝ տալով սփոփանք տառապյալներին և նրանց ընտանիքներին։

Մայր Թերեզան նամակ էր գրել Դիանային 1991 թ., և նրանց հանդիպումը պիտի տեղի ունենար Լոնդոնում, մրցանակի հանձնման ժամանակ, բայց հետաձգվեց Մայր Թերեզայի վատառողջության պատճառով։

Փաստորեն, նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1992 թ. փետրվարին, Հռոմի բանվորական թաղամասերից մեկում գտնվող մենաստանում, որտեղ նրանք միասին աղոթեցին։ Այս 2 կանայք, որ այնքան տարբեր էին տարիքի և ծագման առումով և այնքան նման էին աղքատներին օգնելու իրենց ցանկության մեջ, վերջին անգամ հանդիպեցին 1997 թ. հունվարին, և գրկախառնվելուց հետո արքայադուստր Դիանան լքեց Բարեգործության միսիոներների՝ Բրոնքսի տունը։

Շարունակությունը՝ այստեղ

Ինչի՞ մասին էր 1996 թ. Հռոմի հռչակագիրը։ Դրա արձագանքը Հայ եկեղեցում

Սկիզբը՝ այստեղ

10314516_284592465040833_4959981769539192321_n

Ջ. Գուայտա – Ձեր համատեղ հռչակագիրն ասում է, որ դուք հավաստում եք ձեր Եկեղեցիների կողմից իրականացված մեծ քայլը «Քրիստոսի՝ մարմնացած Աստծու Խոսքի մեջ միության համատեղ որոնման ճանապարհին։ Կատարյալ Աստված՝ իր աստվածության մեջ, կատարյալ մարդ՝ իր մարդության մեջ. նրա աստվածությունը միավորված է նրա մարդությանը Աստծու Միածին Որդու անձի մեջ այնպիսի միությամբ, որը իրական է, կատարյալ, անշփոթ, անայլայլելի, անտրոհելի, անբաժանելի»։ Վերջին բառերը քաղված են Քաղկեդոնի ժողովի բանաձևից… Ձեր կարծիքը չի՞ փոխվել։

Գարեգին Ա. –  Ո՛չ։ Այդ բառերը մեր հայրերի կողմից օգտագործվել են աստվածաբանական շատ աշխատություններում, քանի որ մենք միշտ էլ ասել ենք, որ հանձին մարմնացած Խոսքի՝ չկա բնությունների միախառնում։ Իրապես, տվյալ բառերը հիշատակվում են նաև Քաղկեդոնի ժողովի բանաձևում, բայց դրանք արտահայտում են այն, ինչին Եկեղեցին արդեն հավատացել էր մինչև այդ ժողովը։ Դրան հակառակ, Քաղկեդոնն ունի այլ դրույթներ, որոնք, իբրև հավատքի կարգեր, ընդունվել են, բայց մենք չենք ընդունում դրանք, մասնավորապես Փլավիոսին ուղղված Տոմարը, որտեղ Լևոն Պապը երկու բնությունները ներկայացնում է այնպես, որպես թե նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ գործողությունները։ Բայց Ձեր կողմից հիշատակված բանաձևը տեղ է գտել նաև արևելյան բոլոր Եկեղեցիների Հայրերի դավանաբանական ձևակերպումների մեջ։ Այս պատճառով, այն, ինչ մենք Պապի հետ միասին արտահայտել ենք, իրականում ոչ մի նորություն չի պարունակում. աստվածաբաններս ընդունում ենք, որ, տարբեր ձևակերպումներով հանդերձ, ունեցել ենք միևնույն քրիստոսաբանությունը։

Ջ. Գուայտա – Այդ հռչակագիրն ինչպե՞ս է ընդունվել ձեր Եկեղեցում։

Գարեգին Ա. – Հիմնականում՝ դրականորեն։ Եղել են քննադատական դիտողություններ, բայց ոչ այնքան փաստարկված։ Օրինակ՝ ամենանշանակալից քննադատությունն այն էր, թե երկու բնությունների մասին խոսելիս պետք է ընդգծեինք, որ դրանք միավորված են ոչ թե «Միածին Որդու անձի», այլ, ավելի շուտ, «Քրիստոսի անձի» մեջ։ Քանի որ Քրիստոսը Աստծու Միածին Որդին է, տվյալ դիտողությունը մեծ նշանակություն չունի։ Այս կարգի քննադատությունը լուրջ արձագանք չունեցավ։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

%d bloggers like this: