Blog Archives

Սուրբ Հովհաննես Գ. Իմաստասեր Օձնեցի

21558973_864879660326386_2253009710497145155_n

Սուրբ Հովհաննես Օձնեցու արձանը Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, հեղ.՝ Գ. Աբրահամյան, Ս. Բաբայան

2017 թ. լրացավ Ս. Հովհաննես (Հովհան) Գ. Իմաստասեր Օձնեցի (717-728 թթ.) կաթողիկոսի գահակալման 1300-ամյակը, որի առթիվ տարվա ընթացքում կազմակերպվեցին տարբեր գիտաժողովներ, հրատարակվեց գիրք՝ նվիրված իմաստասեր կաթողիկոսին, Արդվիում՝ Սուրբ Հովհաննես (Սրբանես) եկեղեցու բակում տեղադրվեց Օձնեցու արձանը, որի հեղինակները երիտասարդ քանդակագործներ Գեղամ Աբրահամյանն ու Սարգիս Բաբայանն են: Մենք էլ որոշեցինք այդ առթիվ բլոգի հետևողների և առհասարակ հետաքրքրվողների համար կազմել Հովհաննես Օձնեցուն, նրա ժամանակին, գործունեությանն ու երկերին նվիրված և համացանցում առանց հասանելի գիտական հրապարակումների մի ցուցակ. այն ըստ ուսումնասիրողների ազգանունների է: Ցուցակը կազմելիս առաջնորդվել, սակայն չենք սահմանափակվել հետևյալ աշխատության նմանատիպ ցուցակով.

 

Պօղոս Խաչատրեան, Հայ գրականութեան մատենագիտութիւն, լրացրեց եւ խմբագրեց՝ Արշակ Բանուչեանը, Երեւան, 2016, էջ 370-377: Read the rest of this entry

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օձնեցի2017 թ. լրանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Եռամեծար Հայրապետներից Սբ. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակը:
Այս նշանավոր հոբելյանի առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հրատարակվում են գրքեր՝ նպատակ ունենալով վերարժևորել Եռամեծար Հայրապետ Սբ. Հովհան Օձնեցու գործունեությունը:
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Չուլջյանի առաջարկությամբ Գևորգյան Հոգևոր Ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողովը, որը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 5-ին:
Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:
Խնդրում ենք` զեկուցումների թեմաների առաջարկությունները հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ) ներկայացնել Գևորգյան Հոգևոր Ճեմարան մինչև 2017 թվականի նոյեմբերի 10-ը (նկարագրականները և մասնակցության հայտերը կարող եք ուղարկել odzneci1300.conference@gmail.com էլ. հասցեով):
Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկուցումներն ի մի են բերվելու և հրատարակվելու Ս. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակին նվիրված առանձին հատորով:

Մասնակցության հայտի ձևը՝ այստեղ:

Աղբյուրը

%d bloggers like this: