Blog Archives

Հիսուս Քրիստոս հուդայական գրականության մեջ

«Խաչի քարոզությունը

կորստյան մատնվածների համար

հիմարություն է,

իսկ մեզ` փրկվածներիս համար`

Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1.18):

«Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին

ի գայթակղություն հրեաների և

ի հիմարություն հեթանոսների» (Ա Կորնթ. 1.23)

***

Բայց ասում եմ ձեզ՝ հեթանոսներիդ.

որքան ժամանակ որ հեթանոսների

առաքյալ եմ,

փառավորում եմ իմ պաշտոնը,

որպեսզի թերեւս նախանձ գցեմ նրանց մէջ,

որոնք իմ մարմնից են,

և փրկեմ նրանցից ոմանց.որովհետև,

եթե նրանց մերժվելը հաշտություն է աշխարհին,

ապա ի՞նչ է լինելու ընդունվելը,

եթե ոչ՝ կենդանություն մեռելներից։
(
Հռոմ. 11:12-14)
 

Շագալ, Հիսուս թֆելինով

Մարկ Շագալ, Դեղին խաչելություն, 1943 (դրվագ)

Այս վերնագրի ներքո անդրադարձ կկատարենք «Տոլդոթ Յեշու» գրվածքին, Հովսեփիոս Ֆլավիոսի և նոր և նորագույն շրջանի հրեա հեղինակների աշխատանքներում առկա Հիսուս Քրիստոսի անձի, Նրա դերին ու գործին վերաբերող ժամանակակից հուդայական հայացքներին: Read the rest of this entry

Advertisements

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ – Սուրբ Մարիամ Աստվածածնի մասին

Մարիամ Աստվածածին / Մայր Թրերզա

Մեզ համար շատ կարևոր է խորը սիրով ու հարգանքով վերաբերվել Սուրբ Աստվածածնին: Նա է սովորեցրել Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչը մարդու կյանքը դարձնում է այդքան գեղեցիկ:

Եվ նույնը Նա շարունակում է անել այսօր: Նա միշտ պատրաստ է օգնել մեզ և սովորեցնել, թե ինչպես սիրենք Հիսուսին, ինչպես հպվենք Նրան, ինչպես տեսնենք Նրան, ինչպես ճանաչենք Նրան՝ հիվանդների ու կարոտյալների կերպարի ներքո, ինչպես ծառայենք Նրան: Մարիամին կարելի է «իսկական միսիոներուհի» անվանել: Նա չվախեցավ կեղտոտ աշխատանքից՝ համաձայնելով աղախին լինել Եղիսաբեթի տանը: Մեզնից ոչ ոք չի ուսումնասիրել խոնարհության գիտությունը այնքան լավ, ինչքան Մարիամը: Նա հրաժարվել է Իրենից, Նա դատարկեց Իրեն: Եվ Աստված լցրեց Նրան շնորհով: Նա լցված էր Աստծո շնորհով, և, նշանակում է, լցված էր Աստծով: Նա լցված էր Աստծով, քանզի ապրում էր միայն Նրա համար: Եկե՛ք ապրենք այդպես:

Mother Teresa Kneeling in PrayerՄարիամի սրտի խոնարհությո՜ւնը: Լցրո՛ւ իմ սիրտը: Սովորեցրո՛ւ ինձ, ինչպես սովորեցրիր Հիսուսին լինել հեզ և սրտով՝ խոնարհ և այդպես փառաբանել մեր երկնավոր Հորը: Եկե՛ք խնդրենք Մարիամին, որ մեր սրտերը հեզ և խոնարհ դարձնի, ինչպես Իր Որդու սիրտը: Չէ՞ որ Հիսուսի սիրտը սկսել է բաբախել Նրա մեջ: Աստված այնքան ուժեղ սիրեց մեր աշխարհը, որ տվեց մեզ Իր Որդուն: Նա տվեց Նրան սովորական, հասարակ երիտատարդ մի կնոջ: Նա ամենամաքուր, ամենսուրբ մարդկային արարածն էր:

Եկե՛ք խնդրենք Մարիամին, որ սովորեցնի մեզ լինել այնպես խաղաղ, բարի ու խոնարհ, ինչպես Ինքն էր: Նա կարող է սովորեցնել մեզ ամեն ինչ սրտում պահել, չպատասխանել վիրավորանքներին և քննադատություններին և լսել Աստծո ձայնը մեր սրտերի լռության մեջ: Մենք պետք է խնդրենք Կույս Մարիամին. «Ամենասո՛ւրբ Աստվածածին, սովորեցրո՛ւ ինձ սիրել»:

Մենք պետք է դառնանք ավելի ու ավելի խոնարհ, ինչպես Մարիամը, և սուրբ՝ ինչպես Հիսուս: Միայն եթե մենք խոնարհ լինենք ինչպես Մարիամը, կկարողանանք դառնալ սուրբ, ինչպես Հիսուս:

Մայր Թերեզա

Տե՛ս նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (անգլերեն)

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Իգնատիոս Անտիոքացու մտքերից տե՛ս նաև այստեղ 

Saint_Ignatius_of_Antioch Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Աստծո հացն եմ խնդրում, որը Դավթի զավակից եղած Հիսուս Քրիստոսի մարմինն է, և Նրա արյան ըմպելիքն եմ հայցում, որն անեղծ ու անապական սերն է։

 

  • Ուրեմն դո՛ւք էլ, լույսի և ճշմարտության որդիներ, փախեք բոլոր հերձվածներից ու չար ուսմունքներից։ Որտեղ ուղղափառ հովիվ կա, նրան հետևեք, ինչպես սուրբ խաչին։

 

  • Քանզի շատ են գայլերը, որոնք հպարտանալով չարն են խորհում և ցանկանում Աստծո ճանապարհներով գնացողների ընթացքը խոտորել։ Բայց երբ միաբան լինենք, նրանց համար տեղ չի լինի ձեր մեջ։

 

  • Ճշմարտության մեջ մնա իբրև հզոր այր, որ հարվածվում է, սակայն չի ընկնում. քանզի հզորին է հատուկ հարվածվելն ու հաղթելը։

 

  • Ջանացող եղիր ավելի, քան կաս, և հասկացիր ժամանակն ու այն, ինչ վեր է ժամանակներից։ Եվ սպասիր Նրան, Ով ժամանակներ չունի. Անտեսանելիին, որ մեզ համար տեսանելի դարձավ, Անշոշափելիին ու Անչարչարելիին, որ մեզ համար չարչարվեց և ամեն ինչ ըստ ամենայնի կրեց մեզ համար։

 

  • Միմյանց հետ աշխատեք, միմյանց հետ չարչարվեք և միմյանց հետ ննջեք ու արթնացեք՝ իբրև Աստծո տնտեսներ, Նրա ընտանիք ու սպասավորներ։ Հաճելի եղեք Նրան ու ծառայեք, որպեսզի Նրանից պարգևներ ընդունեք։ Թող ոչ ոք ապստամբ չգտնվի։ Այլ թող ձեր մեջ հավատն իբրև զենք լինի, հույսը՝ իբրև սաղավարտ, սերը՝ իբրև նիզակ, և համբերությունը՝ իբրև վահան։ Եվ ձեր գանձերը թող ձեր բարի գործերը լինեն, որպեսզի Աստծուց պարգևներ ստանաք։ Միմյանց հանդեպ հեզ ու համբերատար եղեք, որպես թե Աստված ձեր մեջ է։

 

%d bloggers like this: