Blog Archives

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 9-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

1935.IX.22. № 29

pavel-florensky Պավել Ֆլորենսկի

Օգոստոսի 30-ից ապրում եմ նոր վայրում: Դա հին վանական շենք է՝ Կրեմլի դիմաց: Պատերը հաստ են, ներքևի հարկերում՝ քարե բարձր կամարներով. նախկինում վանական դարբնոց է եղել: Իմ կեցարան երկրորդ հարկում է՝ խարխուլ, շարժական (արտաքին) սանդուխքով հատուկ մուտքով, ինչպես աղավնոցներում: Կեցարանում 2 փոքրսենյակ կա. Մեկը ես եմ զբաղեցնում՝ լաբորատորիայի մի աշխատողի հետ, իսկ մյուսում ապրում են համարյա միշտ բացակայող տեխնիկական աշխատողները: Սնունդը ինքներս ենք պատրաստում՝ սալիկի վրա, որն այստեղ ՝ նույն սենյակում է: Սնվում ենք համարյա բացառապես բանջարեղենով, այնսինքն՝ իմ ճաշակով: Շենքը Սուրբ (այժմ Կրեմլյան) լճի ափին է գտնվում… Բայց այս կեցարանը ժամանակավոր է, նույնիսկ՝ կարճաժամկետ: Լաբորատորիայի տեղափոխումը և փոխանցումը ինձ վրա ծանր տպավորություն է թողել. չէ՞ որ նրա համար մեծ ջանքեր, ստեղծագործականություն և սեր էր ներդրվել: Աշխատանքները բնականաբար ընդհատվեցին: Դատարկված և կեղտոտված սենյակների տեսքն ինձ համար այնքան ծանր էր դարձել, որ ես նույնսիկ ուրախ էի՝ վերցնելու իմ անձնակազմը և ճամփորդական պայուսակն ու գնալ այնտեղից: Ամեն ինչ հիշեցնում է երկրային գործերի անցողիկության մասին և սովորեցնում է գիտակցել ինքդ քեզ «իբրև ճամորդ ու անցորդ»:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գառնիկ Հարությունյանի

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 7-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

Պավել Ֆլորենսկի / Павел Флоренский

1935.1.24 – 25. № 8

… Հոգնածությունը, ինչպես և բոլորի մոտ, հավանաբար ինքդ քեզ հետ նույնիսկ կարճ ժամանակով մենակ մնալու անհնարինությունից, խորացված աշխատանքի բացակայությունից, արագ միալար անցնող և կոտրված ժամանակից է:

… Վերջապես տեղափոխեցի իրերս նոր բնակատեղիս՝ կենտրոնական լաբորատորիա, իսկ այսօր երեկոյան ինքս տեղափոխվեցի այնտեղ և տոնեցի այդ տեղափոխությունը քո ուղարկած հալվայով: Այդ լաբորատրորիան Կրեմլից 2 կմ հեռավորության վրա է, տեղակայված է անտառում. տեղանքը հանգիստ է և առանձնացած, այնպես որ հնարավոր կլինի աշխատել: Բնակելի սենյակը առանձնացած է աշխատանքային վայրերից՝ 2 սենյակներից միջանցքով, և, հետևաբար, կարող ես լաբորատորիայում նստել ինչքան ուզես ու փորձեր կատարել առավոտից մինչ գիշեր և գիշերվանից մինչ առավոտ:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

%d bloggers like this: