Blog Archives

Էջմիածնի խորհուրդը (մասն Բ.) – Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան

Սկիզբը՝ այստեղ

%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%bf%d5%a7%d6%80-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%a5%d5%a1%d5%b6Սուրբ Էջմիածնի տօնը այն նշանաւոր օրն է տարուայ մէջ, որ յիշեցնում է հայ եկեղեցւոյ ամէն մի անդամի, թէ նա իւր հոգեւոր կեանքի մի կենտրոն ունի, թէ այդ կենտրոնի կենդանութիւնը, նորա հետ կենդանի մի կապ պահելը նոյնչափ անհրաժեշտ է, որչափ հայի ինքնուրոյն, ազգային, եկեղեցական կեանքի պահպանութիւնն է անհրաժեշտ: Մենք շատ ենք խօսում առհասարակ եկեղեցու նշանակութեան մասին, ազգի հաստատութեան գլխաւոր սիւներից մէկը, գոյութեան անհրաժեշտ մի պայմանն ենք անուանում նորան, եւ այդպէս դատելով սովորաբար չենք մտածում լրջօրէն, թէ ի՞նչ է նշանակում ազգային կեանք, ի՞նչ է նշանակում եկեղեցի, ինչո՞վ են իրար հետ կապւում, ի՞նչ կողմերով կարեւորութիւն ստանում մեզ համար: Մեր հայրերը, որ եկեղեցի եւ ազգ բառերի մէջ խտրութիւն չէին դնում, որ աշխարհի ծայրերից Սուրբ Էջմիածին ուխտ էին գալիս, Read the rest of this entry

Գիտաժողով՝ նվիրված Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակին

Please scroll down for the English version

2016 թ. լրանում է հ(35)այերէն Աստուածաշնչի առաջին տպագրութեան 350-ամեակը: Այս առթիւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ նպատակ ունենալով վերարժևորել Ոսկան Երևանցու իրականացրած Սուրբ Գրքի հրատարակութեան այս մեծապէս կարևոր իրադարձութիւնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Գէորգեան հոգևոր ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են Read the rest of this entry

Էջմիածնի խորհուրդը (մասն Ա.) – Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան

Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն

լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս

ի Հայաստան աշխարհի»:

(ՇԱՐԱԿԱՆ)

 

Այն աշխարհում, «ուր հին աւերակ նոր աւերակին տեղի է տալիս» անընդհատ, ուր չկայ գրեթէ մի հաստատութիւն, հասարակաց բարօրութեանը ծառայող, ժողովրդի հոգեւոր գաղափարական բարիքները պահպանող եւ շահեցնող մի շէնք, որին ձեռք տալը վտանգաւոր չլինէր, որի խարխուլ պատերը Read the rest of this entry

ԷՋՄԻԱԾՆԻ ՏՕՆ – Ծիսական բառարան

Էջմիածինը Շարդենի փորագրությունում

Նկարում՝ Էջմիածինը 17-րդ դարավերջին, http://www.wikipedia.org կայքից

Ս. Լուսավորիչը Խոր Վիրապէն ելլելէն ու Քրիստոսի հաւատքը Հայոց մէջ քարոզել սկսելէն ետքը տեսաւ այն նշանաւոր տեսիլքը, ուր Միածինն երկինքէն իջնելով՝ ձեռքը բռնած ոսկի մուրճով բաղխեց այն տեղը՝ ուր էր Սանդարամետի տաճարը. եւ այս հրաշալի կերպով նշանակեց Հայ Եկեղեցւոյ երկնային հաստատութիւնը: Այդ տեսիլքին օրը ճշդելով եւ թուականները զննելով կը գտնենք թէ տեղի ունեցան 302 Յունուար 25-ին. իսկ Վիրապէն ելքը տեղի ունեցած էր 301 աշնան: Միածնի իջումն ու Հայ Եկեղեցւոյ հաստատութիւնը թէ՛ ընդհանրապես Քրիստոսի Եկեղեցւոյ եւ թէ ի մասնաւորի Հայ Եկեղեցւոյ տօնն է, եւ իբր եկեղեցւոյ տօն կկատարուի Հոգեգալուստէն ետքը եկող Բ. Կիրակին,  Զատկի Ժ. կիրակին, կամ Զատկէն 64 օր ետքը: Միշտ 35 օրերու շարժականութեամբ՝ Մայիս 24-էն մինչեւ Յունիս 27 կրնայ հանդիպիլ: Այդ տօնին անունը դրուած է «Տօն Եկեղեցւոյ հաստատել ի Ս. Լուսաւորչէ» կամ աւելի համառօտ կերպով «Տօն Կաթողիկէ Էջմիածնի»:

 

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Տե՛ս նաև բլոգի Առցանց գրադարններ բաժինը

 

 

ԱՄՊՀՈՎԱՆԻ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

ԱՄՊՀՈՎԱՆԻ Մաղաքիա արքեպիսկոպոս ՕրմանյանՆկարը՝ Մայր Աթոռի ՖԲ էջից

  Բարձրաստիճան վիճակաւորներու յատուկ պատուոյ նշանակ է. անոնց գլուխին վրայէն տարածուած հովանոց մը, բաւական ընդարձակ եւ քառանկիւն կերպասէ պատրաստուած եւ չորս կողմերը ծոպերով շրջապատուած, զոր հորիզոնական դիրքի վրայ չորս կամ վեց ձողերով բարձրացուած կը տանին չորս կամ վեց պատուաւոր անձեր կամ եկեղեցական սպասաւորներ՝ վիճակաւորին թափօրով քալած ատեն։ Արեւելեան Հայոց վիճակներու մէջ ամպհովանիի կիրառութիւնը սովորական է ամէն վիճակաւոր եպիսկոպոսի, իսկ մեր վիճակներուն մէջ քիչ տեղ կ’երեւայայժմ անոր կիրառութիւնը վիճակաւորներու համար։ Իզմիրի մէջ մնացած սովորութիւնը հաւանաբար ծագում առած է նոյն վիճակին մինչեւ վերջին ժամանակները Էջմիածնի նուիրակներու պահուած տէրունի վիճակ ըլլալէն։ Կ. Պոլսոյ մէջ պատրիարքներ կը գործածեն եղեր զայն մինչեւ մօտ ժամանակներ։ Կիլիկիոյ ու Աղթամարայ կաթողիկոսներ ու Երուսաղէմի պատրիարքներ կը պահեն ցարդ ամպհովանիի կիրառութիւնը։

Տե՛ս նաև ԱՌԱՋԱՒՈՐԱՑ ԿԻՐԱԿԻ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս. 5 միտք հայի, նրա ինքնության մասին

Գարեգին Ա. վեհափառ, մյուռոն

Միւռոնաշնորհ ժողովուրդը չէր կրնար անմիւռոն ապրիլ։

«Հող մարդ,եւ գիր»

Մէկ եւ միւռոնելի պէտք է ըլլայ հայութեան առաքելութիւնը՝ միութեան, ամբողջականութեան, ներդաշնակ համատեղման լուսաստղին ուղղութեամբ ձգուած դէպի Հայութեան Լինելիքը։

«Հող, մարդ եւ գիր»

Այսպէս հայ ժողովուրդը կ՜ապրի իր վերածննդեան, յարութեան նոր շրջանը Մայր Հայրենիքով, Հայաստանով, Երևանով, Ս. Էջմիածնով և Սփիւուռքի չորս ծագերուն վրայ տարածուած հայութեան բոլոր զաւակներով՝ միաշունչ, միատրոփ, միասիրտ, միակամ և մշտատեսիլ։

«Անցեալը անցած չէ»

Մենք ամուր կառչած պիտի մնանք մեր հայակերտ ու հայակերպ, հայաղեկ ու հայուղի նաւուն, մեր սեփական ազգային կերպարի գիծերուն ու գոյներուն։

«Ան-ժամանակը ժամանակին մէջ»

Նոր հայը նորացեալ Հայաստանին մէջ և հայաստանացեալ սփիւռքին մէջ հարկ է, որ իր հայրերու օրինակով վերստին պաշտէ Յիսուսը։

«Ես յաղթեցի աշխարհի»

ԳԱՐԵԳԻՆ Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց

Կարդացե՛ք նաև Բլոգային. «Մեղքի հարյուր տարուց» մինչև «Ցեղասպանության փիլիսոփայությունը SOAD երգերում»

Երկու ՎԵՀԱՓԱՌՆԵՐԸ (հանդիպում 2-րդ)

Գարեգին Ա, Վազգեն Ա

ԳԱՐԵԳԻՆ Ա. – Այնուհետև, 1988-ի ամռանը, մենք հանդիպեցինք երկրորդ անգամ՝ Մոսկվայում, Ռուսիայի մկրտության հազարամյակի տոնակատարությանը, որին ներկա էին նաև հայոց երկու Պատրիարքները՝ Երուսաղեմի Պատրիարքն ու Կոստանդնուպոլսի Պատրիարքը։

Այդ ժամանակ արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը։ Կաթողիկոսը (Վազգեն Ա.ն) մեզ հրավիրեց այցելել Հայաստան, որպեսզի հայ ժողովրդին հայտնեինք Սփյուռքի մեր Եկեղեցու համերաշխությունը։

Հրավերը ես ընդունեցի, բայց քանի որ զույգ Պատրիարքները, որոշ պատճառներով, չէին կարող անմիջապես այնտեղ ուղևորվել, այցը հետաձգեցինք ավելի ուշ ժամկետի։

1988 թվականի հոտկեմբերին Կաթողիկոսն ինձ պաշտոնական հրավեր ուղարկեց այցելելու Էջմիածին 1989 թվականի սկզբներին։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացեք նաև Գարեգին Ա.ն Վազգեն Ա.ի մասին

%d bloggers like this: