Blog Archives
Արքայադուստրն ու մայրը. նմանություններ (մաս 3-րդ)
Սկիզբը՝ այստեղ
† Արքայադուստր Դիանա
Ուելսի Արքայադուստր Դիանայի ողբերգական մահը, 1997 թ. օգոստոսի 31-ին առաջացրեց ամենագլոբալ հանրային սուգը անհատի համար նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի մահից ի վեր։ Իր կյանքի ընթացքում Դիանան օրինակ էր եղել իր երկրպագուների համար, ովքեր հարգում նրա՝ ոճի զգացումը, խարիզման և հումորի զգացումը։ Ու նրանք զարմացած էին բարեգործության մեջ նրա մեծ ներգրավմամբ։ Արքայադուստր Դիանան տիրապետում էր տառապյալներին «ձեռք մեկնելու» շնորհին և օգտագործում էր իր ազդեցիկ դիրքը դրականորեն աջակցելու համար բարեգործական ծրագրերին, ներառյալ՝ հակատանկային արկերի դեմ սկսված ակցիային։ Այս պատճառով է, Հակատանկային արկերը արգելելու միջազգային արշավը (ICBL) 1997 թ. արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրա ջանքերը՝ փոխել հասարակական կարծիքը ՁԻԱՀ-ից տառապողների նկատմամբ, լայն հիացմունք էր առաջացրել։
Արքայադուստր Դիանայի ներգրավումը եւ նվիրումը նման խնդիրների հաճախ նմանվել է Կալկաթայի Մայր Թերեզայի գործունեությանը, ով հիմնադրել է «Բարեգործության միսիոներները» Հավատարմորեն ուխտելով կուսություն, աղքատություն և հնազանդություն, Մայր Թերեզան և մյուս միանձնուհիները առաջարկել են իրենց աջակցությունը սրտանց ծառայելու պատրաստակամությունը աղքատներին, կարիքավորներին, հիվանդներին, որբերին և մահամերձներին ինչպես Հնդկաստանում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում։
† Մայր Թերեզա
1971 թ. Պողոս VI պապը պատվեց Մայր Թերեզային՝ առաջինը նրան արժանացնելով Հռոմի Հովհաննես XXIII պապի անվան Խաղաղության մրցանակի: Հաջորդ տարի Հնդկաստանի կառավարությունը արժանացրեց նրան Ջավահարլալ Ներհուի անվան մրցանակին՝ միջազգային փոխըմբռնման համար։ 1979 թ. նա ստացել է իր մեծագույն պարգևը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Մայր Թերեզան ընդունում էր իր մրցանակները աղքաների անունից` օգտագործելով ցանկացած գումար, որ ուղեկցում էր նվերներին՝ ֆինանսավորելու իր կենտրոնները։ Առողջական վիճակի վատթարացումից հետո, նա մահացել է 1997 թ. սեպտեմբերի 5-ին՝ իր 87-րդ տարեդարձից 9 օր հետո, և Դիանայի հուղարկավորության նախօրեին։ Աշխարհի հակառակ կողմերում պիտի արժանանային պետական թաղումների…
Կարդացե՛ք նաև Մայր Թերեզա. Հիշե՛ք, որ տառապանքը անցողիկ է
Արքայադուստրն ու Մայրը. Առաջին և վերջին հանդիպումները… (մաս 2-րդ)
Սկիզբը՝ այստեղ
Երկուսն էլ ապրում էին մեդիայի անընդհատ ուշադրության ներքո և հասկանում էին, թե ինչպես կարող են օգտագործել այդ հանգամանքը՝ հասնելու իրենց բարեգործական ծրագրերի տարածմանը։
Երկուսն էլ հարգանքով և արժանապատվորեն կարողացան հասնել անհատին՝ տալով սփոփանք տառապյալներին և նրանց ընտանիքներին։
Մայր Թերեզան նամակ էր գրել Դիանային 1991 թ., և նրանց հանդիպումը պիտի տեղի ունենար Լոնդոնում, մրցանակի հանձնման ժամանակ, բայց հետաձգվեց Մայր Թերեզայի վատառողջության պատճառով։
Փաստորեն, նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1992 թ. փետրվարին, Հռոմի բանվորական թաղամասերից մեկում գտնվող մենաստանում, որտեղ նրանք միասին աղոթեցին։ Այս 2 կանայք, որ այնքան տարբեր էին տարիքի և ծագման առումով և այնքան նման էին աղքատներին օգնելու իրենց ցանկության մեջ, վերջին անգամ հանդիպեցին 1997 թ. հունվարին, և գրկախառնվելուց հետո արքայադուստր Դիանան լքեց Բարեգործության միսիոներների՝ Բրոնքսի տունը։