Blog Archives

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Իգնատիոս Անտիոքացու մտքերից տե՛ս նաև այստեղ 

Saint_Ignatius_of_Antioch Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Աստծո հացն եմ խնդրում, որը Դավթի զավակից եղած Հիսուս Քրիստոսի մարմինն է, և Նրա արյան ըմպելիքն եմ հայցում, որն անեղծ ու անապական սերն է։

 

  • Ուրեմն դո՛ւք էլ, լույսի և ճշմարտության որդիներ, փախեք բոլոր հերձվածներից ու չար ուսմունքներից։ Որտեղ ուղղափառ հովիվ կա, նրան հետևեք, ինչպես սուրբ խաչին։

 

  • Քանզի շատ են գայլերը, որոնք հպարտանալով չարն են խորհում և ցանկանում Աստծո ճանապարհներով գնացողների ընթացքը խոտորել։ Բայց երբ միաբան լինենք, նրանց համար տեղ չի լինի ձեր մեջ։

 

  • Ճշմարտության մեջ մնա իբրև հզոր այր, որ հարվածվում է, սակայն չի ընկնում. քանզի հզորին է հատուկ հարվածվելն ու հաղթելը։

 

  • Ջանացող եղիր ավելի, քան կաս, և հասկացիր ժամանակն ու այն, ինչ վեր է ժամանակներից։ Եվ սպասիր Նրան, Ով ժամանակներ չունի. Անտեսանելիին, որ մեզ համար տեսանելի դարձավ, Անշոշափելիին ու Անչարչարելիին, որ մեզ համար չարչարվեց և ամեն ինչ ըստ ամենայնի կրեց մեզ համար։

 

  • Միմյանց հետ աշխատեք, միմյանց հետ չարչարվեք և միմյանց հետ ննջեք ու արթնացեք՝ իբրև Աստծո տնտեսներ, Նրա ընտանիք ու սպասավորներ։ Հաճելի եղեք Նրան ու ծառայեք, որպեսզի Նրանից պարգևներ ընդունեք։ Թող ոչ ոք ապստամբ չգտնվի։ Այլ թող ձեր մեջ հավատն իբրև զենք լինի, հույսը՝ իբրև սաղավարտ, սերը՝ իբրև նիզակ, և համբերությունը՝ իբրև վահան։ Եվ ձեր գանձերը թող ձեր բարի գործերը լինեն, որպեսզի Աստծուց պարգևներ ստանաք։ Միմյանց հանդեպ հեզ ու համբերատար եղեք, որպես թե Աստված ձեր մեջ է։

 

%d bloggers like this: