Blog Archives

Երիտասարդական V գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի 60-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:

Read the rest of this entry

Հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հայագետ, ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին: 
  Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գիտնականին և արժևորել նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում:  
  Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2019 թ. մայիսի 22-23-ը: 
  Զեկուցումները պետք է նվիրված լինեն Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մասնավորապես՝ հայ իմաստասիրական մտքի պատմության հարցերին: 
  Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև 2019թ. փետրվարի 15-ը, իսկ զեկուցումների դրույթները (մինչև 1 համակարգչային էջ)՝ մինչև մարտի 31-ը: Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 15-ը:

Մասնակցության հայտի ձևը կարող եք գտնել matenadaran.am կայքում:

Գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150-ամյակին

maten2018 թ. լրացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական պարբերականի՝ «Արարատ» ամսագրի 150-ամյակը (1868-1919 թթ):

«Արարատ» ամսագիրն առաջին հայագիտական հանդեսն է Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով, որը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 19-ին:

Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:

Խնդրում ենք` զեկույցների թեմաների առաջարկությունները ներկայացնել Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը (զեկուցման թեմաները և զեկուցողի տվյալները (անուն-ազգանուն, կոչում, պաշտոն և կապի միջոցներ) կարող եք ուղարկել ararat150.conference@gmail.com էլ. հասցեով):

Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար հրատարակվելու են «Էջմիածին» ամսագրում:

 

Աղբյուրը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կայքէջ

Երիտասարդական IV գիտաժողով՝ Մատենադարանում

1960006_10205298076877229_1520853476281294379_n

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2018 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական IV գիտաժողովը:

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:
2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Աղբյուրը՝ matenadaran.am

Գիտաժողով նվիրված Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին

Սեդրակ Բարխուդարյան

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմա­կերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխու­դար­յանի ծննդյան 120-ամյակին։

Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյու­րա­գիտությանը, ըստ այդմ՝ մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել գիտական հետևյալ ուղղություններով.

– Վիմագրագիտություն (հայ և օտարալեզու)

– Հնագրություն

– Աղբյուրագիտություն

Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել նշված էլ-փոստերի հասցեներով /ars.vimagraget@gmail.com, gagsar@mail.ru/ մինչև ս/թ մարտի 31-ը, իսկ զեկուցումների դրույթները (հայերեն, մինչև 1 համակարգչային էջ` 1800 նիշ ծավալով, unicode տառատեսակով)՝ ապրիլի 30-ը։ Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղե­կաց­վեն մինչև ապրիլի 10-ը։

Գիտաժողովի զեկուցումներն առանձին ժողովածուով կհրատարակվեն մինչև տարեվերջ։

Մասնակցության հայտի ձևը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով / Conference dedicated to the 100th anniversary of the birthday of Levon Khachikyan

img2583_878130691

Հայ խորհրդային պատմաբան, բանասեր-աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Նկարը՝ armenpress.am կայքից

[ scroll down for English]
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը կազմակերպում է հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին։
Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում, 2018 թ. հունիսի 28-30։
Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայկական ձեռագրական ժառանգությանը։
Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև ս/թ մարտի 1-ը, իսկ զեկուցումների դրույթները (հայերեն և անգլերեն, մինչև 1 համակարգչային էջ` 1800 նիշ ծավալով, հայերենը` unicode տառատեսակով)՝ մարտի 31-ը։ Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը։
Գիտաժողովի զեկուցումները կհրատարակվեն մինչև տարեվերջ։
Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը (հայերենանգլերեն):

Read the rest of this entry

«Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)» թեմայով գիտաժողով

downloadՀարգելի գործընկերներ,

2018 թ. մայիսի 14-ից 16-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում նախատեսվում է անցկացնել գիտաժողով «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)» թեմայով:

Մասնակցել ցանկացողները պետք է պատրաստեն զեկուցման վերնագիրն ու աբստրակտը (մոտ կես էջի չափով) և լրացնեն գիտաժողովի մասնակցության առցանց հայտը մինչև 2018 թ․-ի ապրիլի 10-ը:

Կազմակերպիչներն ակնկալում են ստանալ վերլուծական բնույթի զեկուցումների հայտեր, նկարագրությամբ սահմանափակվող զեկուցումները չեն ընդունվելու:

Խմբագրակազմի կողմից ընտրված զեկուցումները կտպագրվեն առանձին գրքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օձնեցի2017 թ. լրանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Եռամեծար Հայրապետներից Սբ. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակը:
Այս նշանավոր հոբելյանի առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հրատարակվում են գրքեր՝ նպատակ ունենալով վերարժևորել Եռամեծար Հայրապետ Սբ. Հովհան Օձնեցու գործունեությունը:
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Չուլջյանի առաջարկությամբ Գևորգյան Հոգևոր Ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողովը, որը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 5-ին:
Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:
Խնդրում ենք` զեկուցումների թեմաների առաջարկությունները հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ) ներկայացնել Գևորգյան Հոգևոր Ճեմարան մինչև 2017 թվականի նոյեմբերի 10-ը (նկարագրականները և մասնակցության հայտերը կարող եք ուղարկել odzneci1300.conference@gmail.com էլ. հասցեով):
Տեղեկացնում ենք, որ գիտաժողովի զեկուցումներն ի մի են բերվելու և հրատարակվելու Ս. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակին նվիրված առանձին հատորով:

Մասնակցության հայտի ձևը՝ այստեղ:

Աղբյուրը

Երիտասարդական գիտաժողով՝ Մատենադարանում

1960006_10205298076877229_1520853476281294379_nՀարգելի՛ գործընկերներ,

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2017 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական հերթական գիտաժողովը: Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով.

Read the rest of this entry

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ» / INTERNATIONAL CONFERENCE, “THE CONTRIBUTION OF FOREIGN ARMENOLOGISTS IN THE STUDY OF ANCIENT AND MEDIEVAL HISTORY OF ARMENIA

Please scroll down for the English version

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»

Գիտությունների ազգային ակադեմիաՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը 2016 թ. հոկտեմբերի 26-27-ին հրավիրում է միջազգային գիտաժողով «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:
Գիտաժողովը նվիրված է օտար հայագետների կողմից Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերի հետազոտության ասպարեզում ունեցած ավանդի արժևորմանը:
Գիտաժողովի նպատակն է կարևորել օտարազգի հայագետների ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների զարգացման բնագավառում, ներկայացնել նրանց կողմից հին և միջնադարյան պատմության, Read the rest of this entry

%d bloggers like this: