Blog Archives

Մեր հոգեւոր հայրենիքը (մասն Բ.) – Գարեգին վ. Յովսէփեան

Սկիզբը՝ այստեղ:

Բ

Ա՛րդ, ո՞րն է Հայ ժողովրդի հոգեւոր հայրենիքը:

Գարեգին ՀովսեփյանԱյս հարցի պատասխանը այն ժամանակ կարող ենք տալ, երբ աչքի առաջ ունենանք մեր ժողովրդի անցյալը: Որովհետեւ այնտեղ կարելի է որոշել միայն ժողովրդի հոգու բնորոշ գծերն ու յատկութիւնները, այնտեղ է պատկերանում ժողովրդի հոգեւոր կեանքի եւ ընդհանուր քաղաքակրթութեան մէջ ցոյց տուած զարգացումը: Պատմութիւնը ազգերի կեանքի հայելին է, իսկ հայելու մէջ անդրադառնում է ճիշտ պատկերը: Read the rest of this entry

Մեր հոգեւոր հայրենիքը (մասն Ա.) – Գարեգին վ. Յովսէփեան

«Յուշ լիցին քեզ աւուրքն յաւիտենից.

իմացարուք զամսն ազգաց յազգս: Հարց

զհարսն քո եւ պատմեսցեն քեզ, ցծերս

քո՝ եւ ասասցեն քեզ»:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ, ԼԲ. 7

Ա.

Գարեգին արքեպիսկոպոս ՅովսէփեանԶարգացման ենթակայ ամէն արարած իւր հայրենիքն ունի. բոյսը, կենդանին իւր բնիկ աշխարհն ունին, ուր աւելի ազատ աճել կարող են, քան մի ուրիշ երկրում: Հասարակածի բոյսերը բեւեռային գօտում աճել չեն կարող, ինչպէս եւ սառուցեալ ովկիանոսի թռչուններն ու կենդանիները շնչասպառ կը լինեն Սահարայի ջերմ անապատներում: Նախախնամութեան սահմանած մի օրէնք է այս, որին ենթարկւում է եւ մարդը: Բայց մի մեծ տարբերութիւն կայ մարդու եւ միւս աճող արարածների մէջ: Մարդու կեանքը կենդանականի եւ հոգեւորի մի գումար է, այսպէս էլ նորա հայրենիքի գաղափար՝ երկու երեսից բաղկացած եւ միմեանց հետ սերտ կապուած մի ամբողջութիւն:

Read the rest of this entry

Հայոց ազգային եկեղեցին, մասն Դ. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Սկիզբը՝ այստեղ:

Քաղկեդոնի ժողովՀայաստանեայց Եկեղեցին որոշ առանձնայատկութիւններ ունի նաեւ դաւանաբանական եւ ծիսական տեսակէտներով, որպէս հետեւանք նորա պատմական կեանքի: Մինչեւ 451 թուի Քաղկեդոնի Ժողովը քրիստոնէական եկեղեցիների մէջ դաւանաբանական խտրութիւն չկար: Արեւելքի մէջ երկու մեծ դպրոցներ կային. դորանից մէկը Աղէքսանդրիայի դպրոցն էր, որ Գ. դարի սկզբից մեծ հեղինակութիւն էր սկսել վայելել, առաջնորդ ունենալով Կղեմէս Աղեքսանդրացու եւ մանաւանդ Որոգինէսի նման մեծ գիտնականը, որ հեղինակութիւն էր ոչ միայն քրիստոնեաների, այլ եւ հեթանոսների աչքում: Բաւական է յիշել, որ նորան լսելու էին գալիս եւ հեթանոս փիլիսոփաներ, նոյն իսկ կայերական տան անդամներ, ինչպէս Իւլիա Մամէա Կայսրուհին էր: Դ. դարի սկզբից մինչեւ Ե. դարի վերջերը Աղեքսանդրիայի դպրոցն եւ եպիսկոպոսները կատարելապէս իշխող են եւ ուղղութիւն տուող քրիստոնէական մտայնութեան եւ դաւանական խնդիրների վերլուծութեան: Նիկիոյ Ժողովի մէջ յաղթանակեց Աթանաս Մեծ, դեռ եւս սարկաւագ լինելով, Read the rest of this entry

Հայոց ազգային եկեղեցին, մասն Գ. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Հայոց Եկեղեցին, Գարեգին ՅովսէփեանՍկիզբը՝ այստեղ:

Հայաստանը ազգովին քրիստոնէութիւն ընդունելու օրերին առանձին պետութիւն էր: Ճշմարիտ է, դաշնակից հռոմէական պետութեան, բայց ուրոյն կազմակերպութեամբ, լեզուով, օրէնքներով կամ աւանդութիւններով: Նա կազմուած էր բազմաթիւ նախարարութիւններից (սատրապներ), որոնք թագաւորի գերիշխանութեան տակ մի միութիւն էին կազմում. նոյն բնաւորութեամբ կամ հետեւողութեամբ կազմակերպւում է եւ Հայաստանեայց Եկեղեցին: Մեր եկեղեցական ժողովների մէջ Read the rest of this entry

Հայոց ազգային եկեղեցին, մասն Բ. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Սկիզբը՝ այստեղ:

Հայոց ազգային եկեղեցին, Գարեգին ՅովսէփեանԱյս եկեղեցիների, յատկապէս հին եկեղեցիների, Կաթոլիկ եւ Օրթոտոքս, ծագման եւ կազմակերպութեան պայմաններն էլ տարբեր են եղել, ուստի եւ տարբեր ձեւ ու կերպարանք են ստացել: Այդ եկեղեցիները ծագել են եւ կազմակերպուել Հռովմէական պետութեան մէջ, Հռովմէական պետական բաժանումների եւ նրանց յարաբերութեան իրողութիւնից մեծագոյն չափով ազդուելով: Եպիսկոպոսութիւններ, արքեպիսկոպոսութիւններ, պատրիարքութիւններ, կազմակերպուել են, յատկապէս, Դիոկղետիանոս կայեր պետական բաժանումների եւ նահանգների օրինակով եւ նոյն իսկ տարածականութեամբ նոյնացել են երբեմն նահանգական կազմակերպութիւններին: Կեսարիայի, Անտիոքի, Երուսաղէմի, Աղէքսանդրիայի արքեպիսկոպոսութիւններն Read the rest of this entry

Հայոց ազգային եկեղեցին, մասն Ա. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Գարեգին արքեպիսկոպոս Յովսէփեան

«Թագաւոր երկնաւոր, միշտ անշարժ

պահեա զաթոռս Հայկազնեայց»:

Հայ եկեղեցին քրիստոնէական եկեղեցիների մէջ իր ուրոյն տեղն ունի անցեալով, կազմակերպչական եւ դաւանաբանական առանձնայատկութիւններով: Հայաստանեայց Եկեղեցի կամ Հայոց Եկեղեցի անունն իսկ արտայայտած է նորա էութիւնը: Կայ Կաթոլիկ Եկեղեցի, կայ Օրթոտոքս Եկեղեցի, կան Բողոքական կամ Աւետարանական եկեղեցիներ, բայց նրանք ազգային եկեղեցիներ չեն այնպիսի հասկացողութեամբ եւ տարողութեամբ, որպիսին Հայաստանեայց Եկեղեցին է: Սա ազգային եկեղեցի է գերազանցապէս, իւր լեզուով, գրականութեամբ, Read the rest of this entry

Գարեգին Ա.ն Վազգեն Ա.ի մասին

Վեհափառների 2-րդ հանդիպման մասին կարդացեք այստեղ.

11037_185071443601_5008565_nՎազգեն Կաթողիկոսի հետ իմ անձնական հարաբերությունները մշտապես շատ բարեկամական են եղել։ Հիշում եմ, կարծես թե երեկ էր, 1956 թվականի նրա այցը Անթիլիաս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ընտրության կապակցությամբ։ Այդ ժամանակ ես դեռ նորընծա վարդապետ էի։ Տեառնընդառաջի տոնին՝ փետրվարի 14-ին, ես պատարագեցի և, ըստ մեր ծիսակարգի, Պատարագի վերջում նրան մատուցեցի նշխարք։

Նա հարցրեց, թե ինչ է իմ անունը և շնորհավորեց, որ վանական Գարեգին անունն եմ կրում՝ ի պատիվ Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանի։ Հետագայում նա ասաց, որ հենց առաջին հանդիպումից համակրել է ինձ։ Ինքս էլ շարունակ մեծ հարգանքով եմ վերաբերվել նրա նկատմամբ այն բանի համար, որ նա համբերատարությամբ ու հաստատակամությամբ ղեկավարել է Եկեղեցին, չնայած համայնավարական իշխանությունների բոլոր ճնշումներին։ Փոխհամակրությունն օգնել է մեզ՝ ամրապնդելու մեր միասնությունը։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

%d bloggers like this: