Blog Archives

Աստծո ողորմածությունը. դիվահար տղայի ազատագրումը

Սույն պատմությունն իրական է,
պատմությունը պատմողի ցանկությունն էր
մարդկանց հաղորդ դարձնելու
մեր օրերում Աստծու կատարած
հրաշքին ու ողորմածությանը:

ք. Երևան, 2017թ.

                                                                                       ***

«… առե՛ք հավատի վահանը,
որով պիտի կարողանաք հանգցնել
չարի բոլոր մխացող նետերը» (Եփես. 6:16)

16650476_1347437915312854_1656208004_n

Վեցաթև սերովբե, Սուրբ Մարկոսի բազիլիկ, Վենետիկ, XIV դ.

Այս պատմությունը պատահեց որդուս հետ երկու տարի առաջ: Տղաս բողոքում էր սրտի ծակոցներից, բայց բժշկական հետազոտությունները ոչինչ ցույց չէին տալիս, բժիշկների կատարած էլեկտրասրտագրության (ռուս. ЭКГ) թուղթը դուրս էր գալիս առանց որևէ արձանագրության: Ի վերջո հայտնվեցինք Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Տղաս գալարվում էր, գիտակցությունը կորցնում: Ոչինչ չէր պարզվում: Հետո սկսեց չհիշել. հարցնում էր՝ ով է ինքը, քանի տարեկան է, անունն ինչ է: Շատ հուսահատ էինք…

Մի անգամ քույրս, գալով հիվանդանոց, իր հետ բերեց մեր տատիկի հին Կիպրիանոս աղոթագիրքը: Սկսեց աղոթքներ բարձրաձայն կարդալ: Երբ սկսեց կարդալ «Վասն կապանաց դիւաց…» աղոթքը, տղաս հարձակվեց նրա վրա, որպեսզի պատռի գիրքը, գազանի ձայներ արձակելով և մատները տարօրինակ ժեստով վեր պարզելով՝ սկսեց խոսել ինչ-որ անհայտ լեզվով: Մոտավորապես հասկացանք, որ դա նրա մոտ ոչ թե հիվադության նախանշաններ, այլ գերբնական երևույթ էր:

Read the rest of this entry

Մայր Թերեզա. 7 միտք գլխավորի մասին

mother-teresa-32

1. Մեծագույն ուրախությունն այն է, որ նվիրես քեզ ուրիշ մարդկանց:

2. Կյանքում շատ չարիք կա, կան անտուններ ու հիվանդներ, բայց ամենածանրը նրանց համար է, ովքեր զրկված են սիրո ուրախությունից:

3. Սիրի՛ր. ինչքան շատ կիսես ուրիշների հետ, այնքան շատ կունենաս:

4. Մեզ պետք չեն զենքեր ու ռումբեր: Չարին հաղթելու համար մեզ անհրաժեշտ է սեր ու կարեկցանք: Սիրո բոլոր գործերը աշխարհի բարօրության համար արված գործեր են:

5. Ես հաստատ գիտեմ միայն մի բան՝ եթե մարդիկ ավելի շատ սիրեին միմյանց, մեր կյանքը զգալիորեն ավելի լավը կդառնար:

6. Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում:

7. Ամենակարևոր դեղամիջոցը քնքուշ սերը և հոգատարությունն է:

Русский текст – тут

Տե՛ս նաև Մայր Թերեզա. ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Մայր Թերեզա. Հիշե՛ք, որ տառապանքը անցողիկ է

Մայր Թերեզա, Տառապանք

Երբ դժվարությունների եք հանդիպում, ասացե՛ք ինքներդ ձեզ. «Սա երկար չի շարունակվելու»: Այս բանաձևը շատ արդյունավետ է: Արդեն միտքն այն մասին, որ դժբախտություններն անցողիկ են, օգնում է հաղթահարել դրանք: Դժբախտությունները չեն կարող հավերժ շարունակվել: Քսան, երեսուն, քառասուն տարին ակնթարթ է՝ հավերժության հետ համեմատած: Պետք է միայն համբերել: Խճճված իրավիճակո՞ւմ եք հայտվել: Դուք ինքներդ եք նպաստել դրան: Մինչ այդ դուք հանգիստ ու համառ էիք: Իսկ հիմա պիտի համառություն ու համբերություն ցուցաբերեք՝ այդ իրավիճակից դուրս գալու համար: Բարուն, ինչպես և չարին ժամանակ է պետք՝ ի հայտ գալու համար: Ինչպիսին էլ լինեն ձեզ ուղարկված փորձությունները, ասե՛ք ինքներդ ձեզ, որ դա միայն վատ պահ է, որը շուտով կանցնի՝ չթողնելով որևէ հետք: Եւ խորասուզվե՛ք աշխատանքի մեջ:

Մայր Թերեզա

Կարդացեք նաև ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ – Մայր Թերեզա

%d bloggers like this: