Blog Archives

Սրբության ընկալումը քրիստոնեության մեջ. Պատմություն և ավանդույթ

սրբերՍուրբը կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, արդարացված ու հավատով փրկված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է և, առհասարակ, սրբակյաց հավատացյալը:

Եթե աչքի անցկացնենք Սուրբ Գիրքը, կտեսնենք, որ «սուրբ» մակդիրը գործածված է նախևառաջ Աստծո վերաբերմամբ, քանի որ սրբությունը Աստծո ստորոգելիներից է. սրբության աղբյուրն Աստված Ինքն է: Արդեն Նոր կտակարանում Աստծուն, ինչպես նաև երկնային հրեշտակներին վերապահված սրբությունը քրիստոնեական առաջին դարերի գրականության մեջ Պողոս առաքյալի շնորհիվ տրվում է նաև երկրային արարածներին: Քրիստոսի փրկարար տնօրինությունից հետո սրբությունը թափանցեց մարդկային կյանք: Քրիստոսով բացվեց մարդու՝ սրբացման լուսապսակին արժանանալու ուղին:

Read the rest of this entry

Կյանքը՝ մահվան շեմին

Կյանքի վերջի իրավիճակներԱյսօր աշխարհի երկրների մեծ մասը սահմանադրությամբ հռչակված է իբրև աշխարհիկ, և դրանց հասարակությունն էլ բնույթով աշխարհիկ է: Չնայած այս ամենին՝ այդ երկրներում կրոնը չի կորցրել իր կարևոր դերակատարությունը: Տարբեր կրոններ, ի դեմս իրենց առաջնորդների, շարունակում են հրապարակայնորեն արտահայտել իրենց դիրքորոշումը հասարակությանը հուզող ամենատարբեր խնդիրների և մարտահրավերների նկատմամբ: Որոշ դեպքերում կրոնական առաջնորդի ազդեցությունը կարող է հատել-անցնել տվյալ կրոնի հետևորդների սահմանը (օրինակ՝ մեր օրերում Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Դալայ Լաման և այլք): Ասել է թե՝ շատ դեպքերում պետական կառույցներն էլ ստիպված են հաշվի նստել տվյալ երկրում ներկայացված կրոնական տարբեր ուղղությունների հետ այս կամ այն հարցում: Խնդիրն ավելի հստակ է կրոնական առումով միատարր բնակչություն ունեցող երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է: Read the rest of this entry

Ինչի՞ մասին էր 1996 թ. Հռոմի հռչակագիրը։ Դրա արձագանքը Հայ եկեղեցում

Սկիզբը՝ այստեղ

10314516_284592465040833_4959981769539192321_n

Ջ. Գուայտա – Ձեր համատեղ հռչակագիրն ասում է, որ դուք հավաստում եք ձեր Եկեղեցիների կողմից իրականացված մեծ քայլը «Քրիստոսի՝ մարմնացած Աստծու Խոսքի մեջ միության համատեղ որոնման ճանապարհին։ Կատարյալ Աստված՝ իր աստվածության մեջ, կատարյալ մարդ՝ իր մարդության մեջ. նրա աստվածությունը միավորված է նրա մարդությանը Աստծու Միածին Որդու անձի մեջ այնպիսի միությամբ, որը իրական է, կատարյալ, անշփոթ, անայլայլելի, անտրոհելի, անբաժանելի»։ Վերջին բառերը քաղված են Քաղկեդոնի ժողովի բանաձևից… Ձեր կարծիքը չի՞ փոխվել։

Գարեգին Ա. –  Ո՛չ։ Այդ բառերը մեր հայրերի կողմից օգտագործվել են աստվածաբանական շատ աշխատություններում, քանի որ մենք միշտ էլ ասել ենք, որ հանձին մարմնացած Խոսքի՝ չկա բնությունների միախառնում։ Իրապես, տվյալ բառերը հիշատակվում են նաև Քաղկեդոնի ժողովի բանաձևում, բայց դրանք արտահայտում են այն, ինչին Եկեղեցին արդեն հավատացել էր մինչև այդ ժողովը։ Դրան հակառակ, Քաղկեդոնն ունի այլ դրույթներ, որոնք, իբրև հավատքի կարգեր, ընդունվել են, բայց մենք չենք ընդունում դրանք, մասնավորապես Փլավիոսին ուղղված Տոմարը, որտեղ Լևոն Պապը երկու բնությունները ներկայացնում է այնպես, որպես թե նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ գործողությունները։ Բայց Ձեր կողմից հիշատակված բանաձևը տեղ է գտել նաև արևելյան բոլոր Եկեղեցիների Հայրերի դավանաբանական ձևակերպումների մեջ։ Այս պատճառով, այն, ինչ մենք Պապի հետ միասին արտահայտել ենք, իրականում ոչ մի նորություն չի պարունակում. աստվածաբաններս ընդունում ենք, որ, տարբեր ձևակերպումներով հանդերձ, ունեցել ենք միևնույն քրիստոսաբանությունը։

Ջ. Գուայտա – Այդ հռչակագիրն ինչպե՞ս է ընդունվել ձեր Եկեղեցում։

Գարեգին Ա. – Հիմնականում՝ դրականորեն։ Եղել են քննադատական դիտողություններ, բայց ոչ այնքան փաստարկված։ Օրինակ՝ ամենանշանակալից քննադատությունն այն էր, թե երկու բնությունների մասին խոսելիս պետք է ընդգծեինք, որ դրանք միավորված են ոչ թե «Միածին Որդու անձի», այլ, ավելի շուտ, «Քրիստոսի անձի» մեջ։ Քանի որ Քրիստոսը Աստծու Միածին Որդին է, տվյալ դիտողությունը մեծ նշանակություն չունի։ Այս կարգի քննադատությունը լուրջ արձագանք չունեցավ։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. ամենայն հայոց կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

%d bloggers like this: