Blog Archives

ԾՆՈՒՆԴ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ – Ծիսական բառարան

Ծնունդ Աստուածածնի, ԱննաՏիրամօր ծնունդը Աւետարանին մէջ գրուած չէ, բայց հաստատուն աւանդութեամբ գիտենք թէ անոր ծնողքն էին Յովակիմ կամ Եղիակիմ Դաւթի ցեղէն, եւ Աննա՝ դուստր Յակոբայ Ղեւեայ ցեղէն, եւ թէ Աննա ամուլ էր եւ ուխտով ու աղօթքով ունեցաւ իր միամօր զաւակը Մարիամ: Ծննդեան տեղն ալ յայտնի չէ. բայց հաւանաբար Բեթղեհեմէն կամ Նազարէթէն տարբեր տեղ մը չէր: Իսկ ժամանակն ալ Քրիստոսի ծնունդէն 17 կամ 18 տարի առաջ, զի սովորաբար 16 կամ 17 տարեկան եղած կը կարծուի Մարիամ Աւետման ատեն: Տօնը կը կատարուի հաստատունկերպով Սեպտ. 8-ին, որ օր ալ որ հանդիպի, բայց Հայ Եկեղեցւոյ մէջ ԺԳ. դարուն միայն սկսած է հաստատուն կերպով տօնուիլ Աստուածածնի ծննդեան յիշատակը, եւ հին տօնացոյցերու մէջ Խաչի բարեկենդանի Կիրակիին ալ միացած կը գտնուի:

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացե՛ք նաև ՏԱՂԱՒԱՐ [ՏՕՆ] – Ծիսական բառարան

Advertisements

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ – Աբորտի մասին /մաս 3-րդ/

Սկիզբը՝ այստեղ

MOTHER TERESAԱֆրիկայում, Հնդկաստանում միլիոնավոր երեխաներ են մահանում սովից ու հիվանդություններից: Բազմաթիվ մարդիկ անկեղծորեն մտահոգված են նրանց համար, փորձում օգնել նրանց: Բայց ինչ անել այն միլիոնավոր երեխաների հետ, որոնց սպանում են դեռ մինչև ծնվելը: Աբորտը սպառնալիք է աշխարհին: Չէ՞ որ եթե մորը կարելի է սպանել իր սեփական երեխային, ի՞նչը կարող է խանգարել ինձ՝ սպանելու ձեզ կամ ձեզ՝ սպանելու ինձ:

Աբորտը համաձայնություն է մահվան հետ: Եսայի մարգարեն ասել է. «Դուք համաձայնություն եք կապել, բայց համաձայնությությունը ձեզ չի պաշտպանի»: Աբորտը դեռ ոչ մի անձնական կամ հասարակական խնդիրչի լուծել: Բռնաբարությունները, ինքնասպանությունները, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ամուսնալուծությունները – այս ամենը անընդհատ ու կայու ձևով աճում են:

Մեծահոգաբար ասված «այո»ն, որը կինը պետք է ասի իր մեջ ծնունդ առնող կյանքին, հաճախ կախված է շատ հանգամանքներից և ուղեկցվում է վախով: Մայրության մեծ խորդհուրդը շատ կանանց համար դառնում է տառապանքի, կասկածների ու գայթակղությունների պատճառ:

Մարիամին ևս ծանոթ էին այս դժվարությունները: Նա տառապում էր, քանի որ չէր կարող տանիք ապահովել իր նորածին Որդու համար: Պետք է հույսը դնել Աստծո վրա և հավատալ նոր մարդուն, որը պիտի լույս աշխարհ գա: Մենք չպետք է միայնության մեջ թողնենք այն կնոջը, ով տատանվում է և լի է կասկածներով, երբ նա պատրաստվում է մարդ լույս աշխարհ բերել: Չէ՞ որ այդ մարդը բոլորիս համար նոր եղբայր է դառնալու:

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ                Տե՛ս նաև Հիշե՛ք, որ տառապանքը անցողիկ է

ՇՈՂԱԿԱԹ – Ծիսական բառարան

Շողակաթ, Օրմանյան

Ս. Լուսաւորչի տեսիլքէն առնուած է անունը, ինչպէս եւ Էջմիածին անունը, եւ կը նշանակէ թէ «Շող լուսոյ կաթեց» երկինքէն։ Երկու տօներն ալ Լուսաւորչի տեսիլքին հետ կապուած են, միայն թէ Էջմիածնի տօնը ուղղակի տեսիլքին տօնն է, իսկ Շողակաթի տօնը նոյն տեսիլքին համեմատ շինուած Էջմիածնի Մայր տաճարին նաւակատիքին տօնն է։ Մայր տաճարն ալ Աստուածածնի անունին նուիրուած ըլլալով՝ Վերափոխման մեծ տօնին նախընթաց շաբաթ օրը Շողակաթ-ի տօն կը կատարուի, այսինքն Մայր տաճարին նաւակատիքին տարեդարձը, եւ պատմական յիշատակներու հաշուով ալ 303 տարւոյ Աստուածածնի տօնին նուիրագործուած եւ օծուած է նոյն տաճարը։ Շողակաթի տօնին իմաստը համաձայն է եկեղեցւոյ տօներու եւ նաւակատիքի տօներուն մասին տրուած բացատրութեանց։

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացե՛ք նաև ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔ – Ծիսական բառարան

%d bloggers like this: