Blog Archives

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Իգնատիոս Անտիոքացու մտքերից տե՛ս նաև այստեղ 

Saint_Ignatius_of_Antioch Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Աստծո հացն եմ խնդրում, որը Դավթի զավակից եղած Հիսուս Քրիստոսի մարմինն է, և Նրա արյան ըմպելիքն եմ հայցում, որն անեղծ ու անապական սերն է։

 

  • Ուրեմն դո՛ւք էլ, լույսի և ճշմարտության որդիներ, փախեք բոլոր հերձվածներից ու չար ուսմունքներից։ Որտեղ ուղղափառ հովիվ կա, նրան հետևեք, ինչպես սուրբ խաչին։

 

  • Քանզի շատ են գայլերը, որոնք հպարտանալով չարն են խորհում և ցանկանում Աստծո ճանապարհներով գնացողների ընթացքը խոտորել։ Բայց երբ միաբան լինենք, նրանց համար տեղ չի լինի ձեր մեջ։

 

  • Ճշմարտության մեջ մնա իբրև հզոր այր, որ հարվածվում է, սակայն չի ընկնում. քանզի հզորին է հատուկ հարվածվելն ու հաղթելը։

 

  • Ջանացող եղիր ավելի, քան կաս, և հասկացիր ժամանակն ու այն, ինչ վեր է ժամանակներից։ Եվ սպասիր Նրան, Ով ժամանակներ չունի. Անտեսանելիին, որ մեզ համար տեսանելի դարձավ, Անշոշափելիին ու Անչարչարելիին, որ մեզ համար չարչարվեց և ամեն ինչ ըստ ամենայնի կրեց մեզ համար։

 

  • Միմյանց հետ աշխատեք, միմյանց հետ չարչարվեք և միմյանց հետ ննջեք ու արթնացեք՝ իբրև Աստծո տնտեսներ, Նրա ընտանիք ու սպասավորներ։ Հաճելի եղեք Նրան ու ծառայեք, որպեսզի Նրանից պարգևներ ընդունեք։ Թող ոչ ոք ապստամբ չգտնվի։ Այլ թող ձեր մեջ հավատն իբրև զենք լինի, հույսը՝ իբրև սաղավարտ, սերը՝ իբրև նիզակ, և համբերությունը՝ իբրև վահան։ Եվ ձեր գանձերը թող ձեր բարի գործերը լինեն, որպեսզի Աստծուց պարգևներ ստանաք։ Միմյանց հանդեպ հեզ ու համբերատար եղեք, որպես թե Աստված ձեր մեջ է։

 

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Իգնատիոս Անտիոքացու մտքերից տե՛ս նաև այստեղ

Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Աստվածայինի շուրջ շատ բաներ եմ խորհում, սակայն սահմանների մեջ եմ ինձ պահում, որպեսզի պարծենալով չկորչեմ։

 

  • Աստծո ցորենահատ եմ, գազանների ատամներով կաղացվեմ և Աստծո սուրբ հաց կդառնամ։

 

  • Գիտե՛մ, թե ինչ է հրամայված ինձ, այժմ հավատում եմ, թե կդառնամ աշակերտ. չփափագել ինձ համար տեսանելի կամ անտեսանելի ոչինչ, այլ միայն որ Հիսուս Քրիստոսին արժանի դառնամ։ Թող պատահեն ինձ կրակ ու խաչ և պատրաստված գազաններ, ոսկրերի բաժանում ու ցրում, անդամների հատում, ամբողջ մարմնի աղացում և սատանայի չար խռովություններ, միայն թե Հիսուս Քրիստոսին արժանանամ։

 

  • Նրան եմ փնտրում, Ով խաչվեց ինձ համար, Նրա՛ն փափագում, Ով մեռելների միջից հարություն առավ։

 

  • Սերն իմ խաչն է, իմ Սերը խաչվեց, և այլևս իմ մեջ չկա սիրո այլ կրակ։

 

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Սուրբ Իգնատիոս Աստվածազգյացը եղել է Սուրբ Հովհաննես Աստվածաբան ավետարանչի աշակերտը և Սուրբ Պողիկարպոսի՝ Զմյուռնիայի եպիսկոպոսի աշակերտը։ Նա եղել է Անտիոքի եկեղեցու 2-րդ եպիսկոպոսը և առաջացած տարիքում նահատակվել հավանաբար 117 թ.-ին՝ Տրայանոս կայսեր օրոք, Հռոմում՝ Փլաբիանոսի մեծ ամֆիթատրոնում (Կոլոսիում

Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Թող ձեզանից յուրաքանչյուրը միաբան մնա, որովհետև երբ մեկ միտք ունենաք, Աստծուն կնմանվեք։ Եվ միաբան, մի ձայնով, երգեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, որպեզի ձեզ լսի և ձեր բարի գործերով ճանաչի ձեզ։

  • Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի, որովհետև ով Խորանի մեջ չէ, Հացից մերժված է։

  • Դուք նաև մարմնավոր բաների մեջ եք հոգևորը գործում, քանզի ամեն ինչ Հիսուս Քրիստոսով եք անում։

  • Հավատն ու սերը սկիզբն ու ավարտն են. հավատը սկիզբն է, իսկ սերը՝ ավարտը։ Ուր այս երկուսը միասին են, այնտեղ են նաև Աստված և մյուս բոլոր բարի գործերն ու առաքինությունները։

  • Լավ է, երբ մեկն ինչ-որ բան է և լռում է, քան որ ոչ մի բան չէ և խոսում է։

  • Ճշմարտապես զորավոր է, ով ստացել է Հիսուսի խոսքը և ականջ է դնում Նրա հեզությանը՝ կատարյալ լինելու համար, որպեսզի գործի, ինչ որ խոսում է, և ճանաչվի նրանով, ինչի մասին լռում է։

  • Հոգիս թող ձեր հոգիների փոխարեն լինի, եղբայրներ։

  • Եթե չենք կամենում Նրա անվան համար չարչարվել ու մեռնել, Նրա կյանքը մեր մեջ չունենք։

  • Երբ գովում եմ ձեզ, գիտեմ, որ է՛լ առավել եք ամաչում, ինչպես և գրված է, թե արդարն ինքն է իրեն հանդիմանում։

  • Սերն իմ խաչն է, իմ Սերը խաչվեց, և այլևս իմ մեջ չկա սիրո այլ կրակ։

Կարդացե՛ք նաև Վազգեն վեհափառի խոսքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ

%d bloggers like this: