Blog Archives

Ի՞նչ ընթերցել Ծննդյան տոներին

downloadՄոտենում են Ամանորն ու Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները, և արձակուրդային այս օրերին համեմատաբար ազատ ժամանակ կունենանք: Եթե ծրագրում եք այդ ժամանակը լցնել նաև ընթերցանությամբ, առաջարկում եմ մի քանի գիրք, որոնք կապ ունեն տոների հետ:

Եթե ծանոթ չեք Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության (հայտնության) պատմությանը, կարող եք սկսել Աստվածաշնչում՝ 4 Ավետարաններում այս իրադարձությունները նկարագրող համապատասխան հատվածներից. ընդհանուր տեղեկություններ կարող եք կարդալ այստեղ:

Սրա հետ մեկտեղ կարող եք կարդալ նաև Read the rest of this entry

Ննջեցյալների համար աղոթքի մասին. Ալեքսանդր Շմեման

Ալեքսանդր Շմեման 3

Ստորև ներկայացնում ենք հատված հ. Ալեքսանդր Շմեմանի «Մեծ պահք» գրքից ննջեցյալների համար աղոթքի մասին.

Մեծ պահքի և ննջեցյալների համար աղոթքի միջև եղած կապը հասկանալու համար հարկ է հիշել, որ քրիստոնեությունը սիրո կրոն է: Քրիստոս Իր աշակերտներին պատգամեց ոչ թե անհատական փրկության վարդապետություն, այլ նոր պատվիրան՝ «Սիրեցե՛ք միմյանց», և ավելացրեց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներից եք» (Հովհ. 13.35): Այսպիսով՝ սերը եկեղեցու հիմքն է, կյանքը, այն եկեղեցու, որը, սբ. Իգնատիոս Անտիոքացու* խոսքերով. «հավատի և սիրո միությունն է»: Մեղքը սիրո բացակայությունն է, հետևաբար՝

Read the rest of this entry

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Պահք

Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը (գոնե իմ շրջապատում), որոնք գիտակցում են, որ Մեծ Պահքի շրջանը ոչ թե պարզապես կենդանական սննդից հրաժարվելու (ձեռքի հետ էլ ավելորդ քաշից ազատվելու) ժամանակահատված է, այլ պետք է ուղեցկվի այսպես ասած հոգևոր պահքով:

Պահքը շատ ժամանակ իրավացիորեն համեմատում են ճամփորդության հետ, և ինչպես յուրաքանչյուր ճամփորդության պատրաստվելիս մանրակրկտորեն ընտրում ենք, թե ինչ իրեր կարող են մեզ պետք գալ դրա ընթացքում, Մեծ Պահքի համար էլ պիտի ունենանք համապատասխան «իրեր»ը, այն է՝ գրականությունը, որով պիտի պատրաստենք մեզ ապաշխարության այդ ճամփորդության ընթացքում. այլապես, պարզապես ամեն կիրակի պատարագի կամ էլ շաբաթվա ընթացքում ժամերգությունների մասնակցելով, շատ հպանցիկորեն կիրականացնենք այդ ճամփորդությունը: Համոզված եմ, որ Մեծ Պահքն առանց ընթերցանության ու ընթերցածի շուրջը խորհրդածության Read the rest of this entry

Մեծ Պահքի մասին – Ալեքսանդր Շմեման

Ստորև ներկայանցնում ենք ռուս եկեղեցական գործիչ, աստվածաբան հայր Ալեքսանդր Շմեմանի՝ պահքին վերաբերող մի քանի միտք «Մեծ Պահք. ճամփորդություն դեպի Սուրբ Զատիկ» գրքից:

Ալեքսանդր ՇմեմանՄեծ պահքը ամենից առավել հոգևոր ճամփորդություն է, որի նպատակակետը Զատիկն է՝ տոների տոնը…

Մեծ պահքը եկեղեցու օգնությունն է մեզ՝ ապաշխարության դպրոցը, որի միջոցով միայն կարելի է հասնել Զատկին՝ ընդունելով այն որպես մեր մեջ եղած «հնի» վախճան և մուտքը «նոր կյանք»:

Մեծ պահքը աստվածայինի, երկնայինի և հավիտենականի հաղթանակի համար պայքարն է մեր ներսում:

Մեծ պահքի նպատակն է ոչ թե որոշ պարտավորությունների մեզ հարկադրելը, այլ մեր սիրտը «փափկացնելը», որպեսզի այն զգա հոգու ճշմարտությունները, ճաշակի Աստծու հետ հաղորդության հանդեպ անթեղված «ծարավն ու քաղցը»:

Պահեցողության քրիստոնեական էությունը հասկանալի է դառնում աստվածաշնչային երկու դեպքերի միջև եղած փոխկապակցման միջոցով. մեկը Հին Կտակարանի սկզբում է, մյուսը` Նոր Կտակարանի: Առաջին դեպքը դրախտում Ադամի կողմից «պահեցողության խախտումն է». նա ճաշակեց արգելված պտուղը: Այստեղ է մեզ համար բացահայտվում մարդու սկզբնական մեղքը: Քրիստոս` նոր Ադամը (սա երկրորդ դեպքն է), սկսում է ծոմով: Ադամը փորձության ենթարկվեց և պարտվեց: Քրիստոս փորձության ենթարկվեց և հաղթեց փորձությանը: Ադամի զանցառության հետևանքներն են դրախտից արտաքսումն ու մահը: Քրիստոսի հաղթանակի պտուղներն են մահվան կործանումն ու մեր վերադարձը դրախտ:

Պահեցողությունը սոսկ «պարտավորություն», սովորություն չէ, այլ կապված է կյանքի ու մահվան, փրկության ու դատապարտության խորհրդի հետ:

Զատկի կանխավայելումն է լուսավորում Մեծ պահքի շրջանի տխրությունը՝ մեր տքնությունը փոխակերպելով «հոգևոր զարթոնքի»: Գիշերը գուցե խավար ու երկար է, սակայն հորիզոնում ճառագում է խորհրդավոր, պայծառ առավոտը: «Մեզ մի՛ զրկիր մեր հույսից, Ո՛վ Մարդասեր»:

Կարդացե՛ք նաև Սուրբ Եփրեմ Ասորու՝ Մեծ Պահքի աղոթքը

Հայր Ալեքսանդր Շմեման. կենսագրություն

Ալեքսանդր Շմեման 2Ռուս եկեղեցական գործիչ, աստվածաբան հայր Ալեքսանդր Շմեմանը (1921-1983 թթ.) ծնվել է Էստոնիայում: Միջնակարգ կրթություն ստացել է Փարիզում: 1945 թ. ավարտել է Փարիզի աստվածաբանական համալսարանը, այնուհետև աշխատանքի անցել եկեղեցական պատմության ամբիոնում: 1946 թ. հոգևորական է ձեռնադրվել: 1951 թ. ընտանիքով տեղափոխվել է Նյու Յորք: 1962 թ. սբ. Վլադիմիրի ճեմարանի (Նյու Յորք) դեկան է նշանակվել: Ողջ կյանքը նվիրաբերել է քրիստոնեության տարածմանը: Մի շարք հոդվածների, գրքերի հեղինակ է: Նրա գրչին են պատկանում «Հավատի տոնախմբում», «Եկեղեցի, աշխարհ, առաքելություն», «Հաղորդություն», «Աշխարհի կյանքի համար», «Արևելյան ուղղափառության պատմական ուղին», «Ծիսական աստվածաբանության ներածություն», «Ջրով և Հոգով», «Հիմանական հարցեր» գրքերը:

2005 թ. առաջին անգամ հայերենով հրատարակվել է Ալեքսանդր Շմեմանի «Մեծ պահք» աշխատությունը Հասմիկ Մուրադյանի կողմից:

%d bloggers like this: