Blog Archives

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ – Աբորտի մասին /մաս 3-րդ/

Սկիզբը՝ այստեղ

MOTHER TERESAԱֆրիկայում, Հնդկաստանում միլիոնավոր երեխաներ են մահանում սովից ու հիվանդություններից: Բազմաթիվ մարդիկ անկեղծորեն մտահոգված են նրանց համար, փորձում օգնել նրանց: Բայց ինչ անել այն միլիոնավոր երեխաների հետ, որոնց սպանում են դեռ մինչև ծնվելը: Աբորտը սպառնալիք է աշխարհին: Չէ՞ որ եթե մորը կարելի է սպանել իր սեփական երեխային, ի՞նչը կարող է խանգարել ինձ՝ սպանելու ձեզ կամ ձեզ՝ սպանելու ինձ:

Աբորտը համաձայնություն է մահվան հետ: Եսայի մարգարեն ասել է. «Դուք համաձայնություն եք կապել, բայց համաձայնությությունը ձեզ չի պաշտպանի»: Աբորտը դեռ ոչ մի անձնական կամ հասարակական խնդիրչի լուծել: Բռնաբարությունները, ինքնասպանությունները, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ամուսնալուծությունները – այս ամենը անընդհատ ու կայու ձևով աճում են:

Մեծահոգաբար ասված «այո»ն, որը կինը պետք է ասի իր մեջ ծնունդ առնող կյանքին, հաճախ կախված է շատ հանգամանքներից և ուղեկցվում է վախով: Մայրության մեծ խորդհուրդը շատ կանանց համար դառնում է տառապանքի, կասկածների ու գայթակղությունների պատճառ:

Մարիամին ևս ծանոթ էին այս դժվարությունները: Նա տառապում էր, քանի որ չէր կարող տանիք ապահովել իր նորածին Որդու համար: Պետք է հույսը դնել Աստծո վրա և հավատալ նոր մարդուն, որը պիտի լույս աշխարհ գա: Մենք չպետք է միայնության մեջ թողնենք այն կնոջը, ով տատանվում է և լի է կասկածներով, երբ նա պատրաստվում է մարդ լույս աշխարհ բերել: Չէ՞ որ այդ մարդը բոլորիս համար նոր եղբայր է դառնալու:

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ                Տե՛ս նաև Հիշե՛ք, որ տառապանքը անցողիկ է

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ – Աբորտի մասին /մաս 2-րդ/

mother-teresa, about aborts / Մայր Թերեզա, Աբորտի մասին

Սկիզբը՝ այստեղ

Յուրաքանչյուր մարդու կյանքը հղացման պահից մինչև ամենավերջին պահը սուրբ է, քանզի ստեղծված է Աստծո նմանությամբ և պատկերով: Չկա մարդու արժանապատվությունից ավելի կարևոր բան: Աբորտները քայքայման մանրէ են մեր կյանք բերում: Ինչպե՞ս կարելի է խոսել յուրաքանչյուր անհատի արժանապատվության մասին, եթե թույլատրվում է սպանել ամենաթույլ ու անմեղ արարածին:

Աբորտը կանխամտածված սպանություն է: Այդ սպանությունն ավելի մեղսալի է, քան ցանկացած այլ սպանություն: Այն խլում է մարդու կյանքը դեռ մինչև նրա՝ մեր աշխարհը տեսնելը, մինչև Մկրտության Սուրբ Խորհուրդն ընդունելը: Այն մարդիկ, ովքեր արգանդում սպանում են իրենց երեխաներին, նման են Հերովդեսին, ով ոչնչացրեց 14 հազար նորածին, որպեսզի ոչ ոք չկարողանա կյանքում իրեն խանգարել: Այդ մարդիկ ավելի վատն են, քան Հերովդեսը, քանի որ 14 հազար նորածինները, համենայն դեպս, նրա սեփական երեխաները չէին:

Ինչ-որ առիթով մի մարդ, ցանկանալով փայլել սրամտությամբ, ինձ ասաց. «Մայր Թերեզա, դուք այնքան շատ եք խոսում ընտանիքի պլանավորման մասին, իսկ ինքներդ դրան չեք հետևում. օր օրի դուք ավելի ու ավելի շատ երեխաներ եք ունենում»:

Այո, մեր մանկատներում շատ երեխաներ կան: Դա այն պատճառով է, որ մեզ մոտ՝ Հնդկաստանում, չքավորները չգիտեն, թե ինչ է հղիության արհեստական ընդհատումը: Չքավորները չեն սպանում իրենց երեխաներին: Մայրը կյանք է տալիս երեխային և թողնում է նրան փողոցում կամ նույնիսկ աղբանոցում: Դա ավելի հումանիստական է, քան դեռ չծնված երեխաներին սպանելը: Ես շատ երեխաների եմ վերցրել աղբավայրերից: Եվ այժմ նրանք կենդանի են, նրանցից շատերն ապրում են մեր մանկատներում, որոշներին որդեգրել են: Բայց նրանք բոլորը կենդանի են, շրջապատված են սիրով և, ուրեմն, երջանիկ են:

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ                Տե՛ս նաև Հիշե՛ք, որ տառապանքը անցողիկ է

Շարունակությունը՝ այստեղ

Մայր Թերեզա. Աբորտի մասին /մաս 1-ին/

mother-teresa, about aborts / Մայր Թերեզա, Աբորտի մասին

Եթե մարդկանց սպանելու նոր միջոցներ հնարելու համար ներդրվող բոլոր գումարները օգտագործվեին նրանց կերակրելու, պատսպարելու և դաստիարակելու համար, ինչքա՜ն գեղեցիկ կլիներ այս աշխարհը:

Մայր Թերեզա

                          *                      *                      *                         *                       *                         *

Այսօր շատ երկրներում ցանկացած կին, եթե ուզենա, հղիության արհեստական ընդհատում կամ աբորտ կարող է անել: Աբորտի կողմնակիցներն ասում են, որ սաղմն ընդամենը մսի կտոր է՝ մայրական մարմնից, որը չունի իր առանձին կյանքը: Ուրեմն, ըստ նրանց, յուրաքանչյուր կին իրավունք  ունի ինքնուրույն որոշել նրա ճակատագիրը, ինչպես որ կորոշեր իր կույր աղիքը կամ գլանները հեռացնելու հարցը:

Բայց այդ մարդիկ սխալվում են (կամ ձևացնում են, թե չգիտեն ճշմարտությունը, քանի որ այդպես հարմար է): Այսօր ժամանակակից բժշկության, կենսբանության, կենսաքիմիայի եզրակացությունները համապատասխանում են Եկեղեցու ուսմունքին: Երբ երեխան ծնվում է ժամանակից շուտ՝ 7 կամ 5 ամսականում, նա կարող է ապրել՝ շնորհիվ ժամանակակից բժշկությանը: Ստացվում է, որ մոր արգանդում նա մսի կտոր է, իսկ նրանից դուրս՝ կենդանի մարդկային արարած:

Բծախնդիր հետազոտողները ցույց են տվել, որ 7 շաբաթական (49 օրական) մարդկային սաղմն ունի ամբողջապես ձևավորված ներքին և արտաքին օրգաններ, քիթ, աչքեր, շրթունքներ, լեզու: Իսկ 12 շաբաթականը (84 օր) ունի նույնիսկ մատնահետքեր: Ուլտրաձայնային նկարահանման միջոցով մարդիկ տեսան, որ 12 շաբաթական սաղմը աբորտի ժամանակ լայնորեն բացում է բերանը, ինչպես ճչոցի ժամանակ՝ անձայն ճչոցի: Այնպես որ, ի՞նչ է աբորտը, եթե ոչ սպանություն:

Շարունակությունը՝ այստեղ

Մայր Թերեզա

%d bloggers like this: