Blog Archives

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 9-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

1935.IX.22. № 29

pavel-florensky Պավել Ֆլորենսկի

Օգոստոսի 30-ից ապրում եմ նոր վայրում: Դա հին վանական շենք է՝ Կրեմլի դիմաց: Պատերը հաստ են, ներքևի հարկերում՝ քարե բարձր կամարներով. նախկինում վանական դարբնոց է եղել: Իմ կեցարան երկրորդ հարկում է՝ խարխուլ, շարժական (արտաքին) սանդուխքով հատուկ մուտքով, ինչպես աղավնոցներում: Կեցարանում 2 փոքրսենյակ կա. Մեկը ես եմ զբաղեցնում՝ լաբորատորիայի մի աշխատողի հետ, իսկ մյուսում ապրում են համարյա միշտ բացակայող տեխնիկական աշխատողները: Սնունդը ինքներս ենք պատրաստում՝ սալիկի վրա, որն այստեղ ՝ նույն սենյակում է: Սնվում ենք համարյա բացառապես բանջարեղենով, այնսինքն՝ իմ ճաշակով: Շենքը Սուրբ (այժմ Կրեմլյան) լճի ափին է գտնվում… Բայց այս կեցարանը ժամանակավոր է, նույնիսկ՝ կարճաժամկետ: Լաբորատորիայի տեղափոխումը և փոխանցումը ինձ վրա ծանր տպավորություն է թողել. չէ՞ որ նրա համար մեծ ջանքեր, ստեղծագործականություն և սեր էր ներդրվել: Աշխատանքները բնականաբար ընդհատվեցին: Դատարկված և կեղտոտված սենյակների տեսքն ինձ համար այնքան ծանր էր դարձել, որ ես նույնսիկ ուրախ էի՝ վերցնելու իմ անձնակազմը և ճամփորդական պայուսակն ու գնալ այնտեղից: Ամեն ինչ հիշեցնում է երկրային գործերի անցողիկության մասին և սովորեցնում է գիտակցել ինքդ քեզ «իբրև ճամորդ ու անցորդ»:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գառնիկ Հարությունյանի

Advertisements

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 7-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

Պավել Ֆլորենսկի / Павел Флоренский

1935.1.24 – 25. № 8

… Հոգնածությունը, ինչպես և բոլորի մոտ, հավանաբար ինքդ քեզ հետ նույնիսկ կարճ ժամանակով մենակ մնալու անհնարինությունից, խորացված աշխատանքի բացակայությունից, արագ միալար անցնող և կոտրված ժամանակից է:

… Վերջապես տեղափոխեցի իրերս նոր բնակատեղիս՝ կենտրոնական լաբորատորիա, իսկ այսօր երեկոյան ինքս տեղափոխվեցի այնտեղ և տոնեցի այդ տեղափոխությունը քո ուղարկած հալվայով: Այդ լաբորատրորիան Կրեմլից 2 կմ հեռավորության վրա է, տեղակայված է անտառում. տեղանքը հանգիստ է և առանձնացած, այնպես որ հնարավոր կլինի աշխատել: Բնակելի սենյակը առանձնացած է աշխատանքային վայրերից՝ 2 սենյակներից միջանցքով, և, հետևաբար, կարող ես լաբորատորիայում նստել ինչքան ուզես ու փորձեր կատարել առավոտից մինչ գիշեր և գիշերվանից մինչ առավոտ:

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

Պավել Ֆլորենսկի. Հնարավո՞ր է գիտական աշխատանքը Սոլովկիում /նամակներ. մաս 5-րդ/

Նախորդ նամակը՝ այստեղ

1934. XII.13 [Ν 4]

Թերևս հիմնական դժվարությունն այն է, որ ոչ մի րոպե չեմ լինում միայնության մեջ, և, հետևաբար, ստեղծագործական աշխատանքն ամբողջությամբ բացառվում է։ Նույնիսկ նամակներ գրելու ժամանակ չկա։

… Ապրում եմ շատ ավելի լավ պայմաններում, քան Սոլովկի ժամանելու նախնական շրջանում։ Ու չնայած իմ աշխատանքն ինձ համար չէ՝ արտադրություն է, բայց ուժերիս սահմաններում է ու ամեն դեպքում ամբողջությամբ կտրված չէ իմ մասնագիտական հետաքրքրություններից։ Հուսով եմ՝ հետագայում, երբ արտադրությունը կբարելավվի ու կգնա իր բնական հունով, հնարավոր կլինի խորացնել այն ու դրա հետ կապված ինչ-որ ավելի օգտակար և մտավոր ավելի մեծ լարում պահանջող բան անել։ Մինչ այդ փորձում եմ ռացիոնալացնել արտադրությունը, ներդնել հայտնի մեխանիզացիան, հասնել նրա հնարավոր սահուն ու օգտակար (էֆեկտիվ) առաջընթացին։ Այսպիսի պայմաններում, կտրված լինելով գրականությունից, իսկական լաբորատորիայից ու տեխնիկական մատակարարման աղբյուրներից, ամեն քայլը պահանջում է շատ ավելի ժամանակ ու ջանքեր, քան կլիներ, եթե մենք չլինեինք կղզու վրա, որի հետ հաղորդակցությունը ձմռանը կտրվում է, չնայած, այդուհանդերձ ինչ-որ բան անել հնարավոր է և պետք է։ Բացի արտադրությունում աշխատելուց ես զբաղվում եմ նաև գրադարանում. չեմ կարդում, այլ կարգի եմ բերում կամ ավելի ճիշտ՝ օգնում եմ կարգի բերել այն. օրինակ, կազմում եմ օտարալեզու գրքերի կատալոգը, մտածում եմ պոլիգրաֆիական (տպագրական և հրատարակչական) ցուցահանդեսի կազմակերպման մասին և այլն։ Նաև ֆիզիկա եմ դասավանդում բարձր տիպի դպրոցներում՝ մեծահասակներին։ Վերջերս ինձ վրա եմ վերցրել ճարտարագետների (ինժեներներ) և բարձրագույն կրթությամբ այլ մարդկանց՝ մաթեմատիկական խմբակի ղեկավարությունը և դեռ նրանց համար դասախոսություններ եմ կարդում մաթեմատիկայից։

Աղբյուրը՝ http://www.solovki.ca

Թրգմն.՝ Գ. Ա. Հ.

%d bloggers like this: