Category Archives: Մայր Թերեզա

Աղքատներին ծառայելու մասին – Մայր Թերեզա

Մայր Թերեզա

 Ես ապրում եմ այս աշխարհում, որն այնքա՛ն հեռու է Աստծուց, որ օգնեմ նրանց՝ մեր աղքատներին, որպեսզի կիսեմ նրանց հետ իրենց զրկանքները: Միայն նրանցից մեկը դառնալով՝ ես կկարողանամ փրկել նրանց, Աստծուն բերել նրանց կյանք, և նրանց բերել Աստծո մոտ: Ես տեսնում եմ Աստծո դեմքը յուրաքանչյուր աղքատի դեմքի մեջ:

Կարդացե՛ք նաև Կարեկցանքի մասին – Մայր Թերեզա

Վավերագրական ֆիլմ Մայր Թերեզայի մասին (ռուսերեն)

Ստորև կարող եք դիտել վավերագրական ֆիլմ Մայր Թերեզայի մասին (49 ր.):

Կարդացե՛ք նաև Մի՛ փնտրեք հեշտ ճանապարհներ – Մայր Թերեզա

 

 

 

Հագուստի մասին – Մայր Թերեզա

Pope John-Paul II's Visit to Lublin, Poland

09 հունիսի 1987,Լեհաստան – Մայր Թերեզան իր միաբանության քույրերի հետ Լեհաստանում, Հովհաննես-Պողոս պապի այցի առթիվ: Նկարը՝ © Bernard Bisson/Sygma/Corbis

Ես չեմ հետևում նորաձևությանը, ինձ և մեր քույրերին չի հուզում, թե ինչ է այսօր նորաձև հագնել: Մեր հագուստը պետք է պարկեշտ տեսք ունենա, որպեսզի չնյարդայնացնի մարդկանց, ովքեր կապ չունեն կրոնի հետ և հակակրություն չառաջացնի մեր միաբանության (օրդենի) նկատմամբ:

Դա չի նշանակում, որ մենք պետք է գեղեցիկ հագնվենք, օգտագործենք շքեղ գործվածքներ: Սովորաբար մեր քույրերը երկու-երեք սարի* ունեն: Երբեմն, թույլ առողջությամբ կամ կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված, մենք պետք է մեր զգեստապահարանում ևս մի քանի զգեստ ունենանք, բայց մենք երբեք ոչ մի ավելորդ հագուստ չունենք: Չէ՞ որ մենք աղքատության ուխտ ենք արել:

Մենք հետևողական ենք, որ մեր հագուստը միշտ անթերի, մաքուր լինի: Հագուստի կեղտոտ և  ոչ կոկիկ լինելը ծուլության ու հարստության նշան են և ոչ թե աղքատության: Սուրբ Բեռնարդոսը սիրում էր կրկնել.«Սիրում եմ աղքատությունը, բայց ոչ կեղտը»:

Դելիից մի մեծահարուստ ինչ-որ առիթով ասաց մեր միաբանության մասին. «Որքան զարմանալի է, որ ձեր քույրերը բացարձակ ազատ են աշխարհի քաոսից: Որքան տարօրինակ է տեսնել դա այսօր՝ XX դ. վերջին, երբ բոլորը հետևում են նորաձևությանը և հնացած համարում այն, ինչը նորաձև էր դեռ երեկ»:

* Սարի – ավանդական հագուստ, որ կրում են կանայք հիմնականում Հնդստան թերակզում: Այն գործվածքի կտոր է՝ 4.5-9 մ երկարությմաբ և 1.2 մ լայնությամբ, որը հատուկ կերպով փաթաթվում է մարմնի շուրջը:

Կարդացե՛ք նաև Կարողացեք ներել – Մայր Թերեզա

Կարողացեք ներել – Մայր Թերեզա

Mother Teresa Speaks to the American Family Institute About Abortion

Նկարում՝ 70-ամյա Մայր Թերեզան                  3 հունվարի, 1981, Վաշինգտոն, ԱՄՆ         Image by © Bettmann/CORBIS

Ինչ-որ մեկը ձեզ նեղացրե՞լ է: Դա ձեզ իրավունք չի տալիս վրեժխնդիր լինել նրանից: Վրեժը չի վերականգնում արդարությունը: Շատերը կարծում են, թե հանուն արդարության կարող են դաս տալ որոշ մարդկանց կամ էլ պատժել ուրիշների: Ոչ, արդարության նման հասկացողությունը բազում դժբախտությունների աղբյուր է: Դիմեք այն սկզբունքին, որն ավելի բարձր է արդարադատությունից – սիրո և բարության սկզբունքին:

Երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոս տվեց աշխարհին այդ նոր Ուսմունքը, բայց քրիստոնյաները մինչև այժմ պահում են Մովսեսի օրենքը՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Պետք չէ մոլեռանդորեն հետևել արդարության այդ օրենքին, վրեժ տենչալ, եթե դուք ուզում եք իսկապես ազատ լինել: Վրեժը իր մեջ որևէ լուծում չի պարունակում, այն միայն բարդացնում է իրավիճակը:

Դուք որևէ մեկի համար ինչ-որ բարիք եք արել, օգնել եք նրան, քաջալերել, բայց մի օր հայտնաբերում եք, որ նա արժանի չի եղել դրան: Համակերպվե՛ք նման իրավիճակի հետ, մի՛ փնտրեք միջոց՝ վրեժխնդիր լինելու նրանից, պատժելու նրան: Մեծահոգություն ցուցաբերեք և բարություն. ա՛չք փակեք նրա անազնիվ արարքի վրա, ներեք նրան և հանե՛ք հիշողությունից այդ էպիզոդը: Միայն նման կերպ վարվելով ենք մենք հոգևորապես աճում:

Դուք կարող եք ասել. «Ես ներում եմ քեզ, բայց երբեք դա չեմ մոռանա»: Բայց դա ներում չէ: Եթե դու ներում ես, ուրեմն վերականգնում ես հարաբերություններդ այդ մարդու հետ այնպես, կարծես նա երբեք էլ մեղք չի գործել քո հանդեպ: Ներել նշանակում է ջնջել ամենայն վատը, կարծես այն տեղի էլ չի ունեցել:

Այսպես է վարվում Աստված, երբ Նա ներում է: Նա այսօր էլ ձեզ հետ վարվում է այնպես, կարծես դուք երբեք որևէ վատ արարք չեք գործել:

Կարդացե՛ք նաև Կարեկցանքի մասին – Մայր Թերեզա

Կարեկցանքի մասին – Մայր Թերեզա

Մայր Թերեզա 32Մի անգամ երեկոյան մեր տուն եկավ մի մարդ ու ասաց. «Այստեղ՝ ոչ հեռու, հնդիկների մի ընտանիք է ապրում, նրանք 8 երեխա ունեն և արդեն երկար ժամանակ է՝ ոչինչ չեն կերել: Ինչ-որ բա՛ն արեք նրանց համար»: Ես բրինձ վերցրեցի և անմիջապես գնացի նրանց մոտ: Երեխաների դեմքերից երևում էր, որ նրանք ահավոր սոված են: Ես բրինձը մեկնեցի նրանց մորը: Ինչպիսին էր իմ զարմանքը, երբ նա բրինձի կեսը լցրեց ամանի մեջ և դուրս եկավ: Read the rest of this entry

Մի՛ փնտրեք հեշտ ճանապարհներ – Մայր Թերեզա

mother-teresa-2Մի՛ դժգոհեք այն դժվարություններից և խոչընդոտներից, որոնց դուք հանդիպում եք կյանքի ճանապարհին: Հենց դրանք են ձեզ թույլ տալիս առաջ գնալ: Ինչո՞ւ են նավերը կարողանում տեղաշարժվել ջրում, իսկ օդանավերը՝ օդում: Որովհետև ջուրը և օդը դիմադրություն են ցույց տալիս նրանց շարժմանը: Հնարավոր չէ առաջ շարժվել, եթե չկա դիմադրություն այդ շարժման մատերիային: Կյանքում հանդիպող խոչընդոտները, դժվարությունները անբաժանելի մասն են

Read the rest of this entry

Мать Тереза: 7 цитат про главное

Mother Teresa

Великая радость заключена в том, чтобы посвятить себя служению другим людям.

В жизни много зла, в жизни есть бездомные и больные, но хуже всего тем, кто лишен радостей любви.

Люби: чем больше ты разделишь с другими, тем большим будешь обладать.

Нам не нужны ружья и бомбы. Чтобы победить зло, нам нужны любовь и сострадание. Все труды любви – это труды на благо мира.

Я знаю наверняка лишь одно: если бы люди сильнее любили друг друга, наша жизнь стала бы значительно лучше.

Любите, если это не причиняет вреда.

Самое важное лекарство – это нежная любовь и забота.

Страдание может стать путем к великой любви и великому милосердию.

То же самое на армянском

Մայր Թերեզա. 7 միտք գլխավորի մասին

mother-teresa-32

1. Մեծագույն ուրախությունն այն է, որ նվիրես քեզ ուրիշ մարդկանց:

2. Կյանքում շատ չարիք կա, կան անտուններ ու հիվանդներ, բայց ամենածանրը նրանց համար է, ովքեր զրկված են սիրո ուրախությունից:

3. Սիրի՛ր. ինչքան շատ կիսես ուրիշների հետ, այնքան շատ կունենաս:

4. Մեզ պետք չեն զենքեր ու ռումբեր: Չարին հաղթելու համար մեզ անհրաժեշտ է սեր ու կարեկցանք: Սիրո բոլոր գործերը աշխարհի բարօրության համար արված գործեր են:

5. Ես հաստատ գիտեմ միայն մի բան՝ եթե մարդիկ ավելի շատ սիրեին միմյանց, մեր կյանքը զգալիորեն ավելի լավը կդառնար:

6. Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում:

7. Ամենակարևոր դեղամիջոցը քնքուշ սերը և հոգատարությունն է:

Русский текст – тут

Տե՛ս նաև Մայր Թերեզա. ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Մայր Թերեզայի Նոբելյան դասախոսությունից /հատված Բ./

Մայր Թերեզայի Նոբելյան դասախոսությունից /հատված Բ./11 դեկտեմբերի 1979 թ.

Սկիզբը՝ ԱՅՍՏԵՂ

Երբ մեր շուրջն այսքան տառապանք, ատելություն ու աղետներ կան, մենք փորձում ենք դիմադրել դրանց մեր աղթոքներով… Սերը սկսվում է տնից, և հարցն այն չէ, թե ինչքան բան ենք մենք անում, այլ թե ինչքան սեր ենք դնում նրա մեջ, ինչ անում ենք: Ամեն ինչ հնարավոր է Ամենակարող Աստծո համար՝ կարևոր չէ, թե ինչքան ենք անում, քանզի Նա անսահման է: Կարևոր է այն, թե ինչքան սեր ենք մենք ներդնում մեր գործի մեջ, ինչքան ենք անում հանուն Նրա՝ օգնելով այս կամ այն մարդուն:

 Որոշ ժամանակ առաջ մեզ մոտ՝ Կալկաթայում, դժվարություններ կային շաքարավազի հետ կապված, ու չգիտեմ, թե ինչպես էին այդ մասին իմացել մոտակայքի երեխաները: Բայց մի անգամ մի փոքրիկ՝ 4-ամյա հինդի տղա եկավ. գնացել էր տուն ու ասել ծնողներին. «Ես շաքարավազ չեմ ուտի 3 օր, ուզում եմ տալ իմ շաքարավազը մայր Թերեզային՝ իր երեխաների համար»: Երեք օրից մայրն ու հայրը նրան մեր տուն բերեցին: Ես նրան երբեք չէի տեսել, և այդ փոքրիկը իմ անունը չէր կարողանում լավ արտասանել, բայց հաստատ գիտեր, թե ինչի համար է եկել և ինչ էր ուզում անել: Նա գիտեր, որ ուզում է կիսվել իր սիրով:

Ահա թե ինչու և ես այդքան շատ սեր ստացա ձեզանից: Այն րոպեից, ինչ ես ժամանել եմ, ես իրապես շրջապատված եմ սիրով՝ իրական սիրով, ճշմարիտ, հասկացող սիրով: Ես այնպիսի զգացում ունեմ, որ Հնդկաստանում, Աֆրիկայում գտնվող յուրաքանչյուր մարդ հետաքրքիր է ձեզ: Եվ ես զգացի ինձ իրոք ինչպես տանը, այդպես էլ այսօր ասացի քույրերիս: Ես զգացի ինձ կարծես մեր վանքում, իմ քույրերի հետ միասին: Այստեղ և հենց այստեղ ես զգում եմ ինձ ինչպես տանը:

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Տե՛ս նաև Մայր Թերեզա. ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Մայր Թերեզայի Նոբելյան դասախոսությունից /հատված Ա./

Mother Teresa Receiving Nobel Peace Prize11 դեկտեմբերի 1979 թ.

«… Աղքատ մարդիկ հիանալի մարդիկ են: Մի անգամ երեկոյան մենք դուրս եկանք և փողոցից 4 մարդ բերեցինք: Նրանցից մի կին ծայրահեղ ծանր վիճակում էր: Եւ ես ասացի քույրերին. «Դուք հոգ տարեք մյուս երեքի մասին, իսկ ես կզբաղվեմ այս մեկով, որ ամենավատ տեսքն ունի»: Մի խոսքով՝ ես արեցի նրա համար ամենը, ինչ կարող էր տալ իմ սերը: Ես նրան պառկեցրի անկողնում, և ինչպիսի՜ ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Նա բռնեց իմ ձեռքը և միայն մի բառ ասաց. «Շնորհակալությո՛ւն», ու մահացավ:

Ես նրան օգնել չէի կարող, բայց… հարցրի ինքս ինձ, թե ինչ կասեի ես՝ հայտնվեի իր տեղում: Եվ իմ պատասխանը շատ պարզ էր: Ես կփորձեի թեկուզ մի փոքր ուշադրություն գրավել իմ նկատմամբ: Կասեի որ քաղցած եմ, որ ես մեռնում եմ, որ մրսում եմ, միգուցե էլի ինչ-որ բաներ: Բայց նա տվեց ինձ շատ ավելին. նա տվեց ինձ իր երախտագիտությունը, սերը: Եվ նա մահացավ՝ ժպիտը դեմքին: Ինչպես այն մարդը, ում մենք հանեցինք կոյուղու խողովակից՝ մարմնի կեսը որդերի պատճառով խոցերով պատված: Մենք նրան բերեցինք տուն, և նա ասաց. «Ես ապրում էի փողոցում՝ իբրև անասուն, բայց կմահանամ իբրև հրեշտակ՝ սիրող և իմ մասին հոգ տանող մարդկանց մեջ»: Ինչքան հրաշալի էր դա՝ տեսնել մարդու մեծությունը, ով կարող էր այդպես ասել ու մեռնել՝ առանց մեղադրելու որևէ մեկին, առանց անիծելու, ոչ մի բանի հետ չհամեմատելով: Ինչպես հրեշտակ. ահա հենց դա է մեր մարդկանց մեծությունը: Եվ ուստի մենք հավատում ենք Հիսուսի ասածին. «Ես քաղցած էի, Ես մերկ էի, Ես տանիք չունեի գլխավերևումս, դուք Ինձ չէիք սիրում, հոգ չէիք տանում Իմ մասին –  և այդ ամենը դուք Ինձ եք արել»…

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Տե՛ս նաև ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ – Մայր Թերեզա

%d bloggers like this: