Category Archives: Հարություն

«Կապույտ կիրակի». Հարության հույս – Շնորհք պատրիարք

կապույտ կիրակիՄեր տոնացույցի կամ օրացույցի մեջ այս անունով կիրակի գոյություն չունի, դրա համար էլ վերցված է չակերտների մեջ: Մեր տոնացույցի մեջ Հինանց վեցերորդ կիրակին անանուն է: Որչափ փափագելի ու պատշաճ պիտի լիներ, որ գույներով ողողված գարնան այս եղանակին այն օժտված տեսնեինք մի գույնով, որն իր ուրույն լույսը գցած լիներ Հինանց շրջանի բազմերանգ երեսի մեկ կողմի վրա: Արդարև, արժեր, որ Կանաչի ու Կարմիրի կողքին ճերմակ ու կապույտ կիրակիներ ևս ունենայինք՝ համար զգալի ու զվարթ ձևի տակ նշելու այս կիրակիների խորհուրդները: Ու եթե ցանկանանք իմաստներ տեսնել Կանաչ ու Կարմիր կիրակիների անվանակոչումների մեջ, և եթե պատճառ մատնանշեցինք անցյալ կիրակին լուսապայծառ կոչելու, իրավունք և հիմք ունենք Հինանց այս վեցերորդ կիրակին պայծառ կոչելու:

Շնորհք պատրիարք Գալուստեան

Շնորհք պատրիարք Գալուստեան

Տոնական օրվա պատգամը կամ նշանակությունը արտահայտվում է Read the rest of this entry

ԵՐԵՒՄԱՆ ԽԱՉ – Ծիսական բառարան

երևման խաչԿիւրեղ Երուսաղէմի հայրապետին պաշտօնի անցած տարին տեղի ունեցաւ Խաչի երեւումը Երուսաղէմին մէջ: 351 տարուայ Հոգեգալստեան առտուն ժամը 3-ին ահաւոր մեծութեամբ լուսաւոր խաչ մը երեւեցաւ երկինքի վրայ, մէկ ծայրը Գողգոթայի եւ միւս ծայրը Ձիթենեաց լերան վրայ, եւ շատ ժամեր տեւելով՝ Երուսաղէմի բոլոր բնակիչներէն տեսնուեցաւ, որ զղջմամբ եւ բարեպաշտութեամբ սկսան եկեղեցիներ վազել: Սոյն երեւման պատմութիւնը գրուեցաւ նոյն իսկ Կիւրեղէն որ զայն ղրկեց Կ. Պոլիս Կոստանդ կայսեր, եւ որ այժմ մեր եկեղեցւոյ մէջ կը կատարուի

Read the rest of this entry

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ – Ծիսական բառարան

Կարմիր կիրակիԱյսպէս կը կոչուի Յինանց Դ. Կիրակին, որ  Զատկէն 22 օր ետքը կու գահ եւ Զատկին պէս 35 օր շարժականութիւն ունի: Այս անունը բնաւ եկեղեցական ծագում կամ նշանակութիւն չունի, այլ Կանաչ Կիրակիի անունի նման գարնանային եղանակէն առնուած ժողովրդական յորջորջում մըն է, որովհետեւ դաշտերը կանաչնալէն ետքը նախ եւ առաջ կարմիր կակաչներով կը զարդարուին:

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացե՛ք նաև Հարությունը մեր հավատքի սիրտն է. Սերգեյ Ավերինցև

Հարությունը մեր հավատքի սիրտն է. Սերգեյ Ավերինցև

Հատված Ս. Ս. Ավերինցևի կողմից 2002 թ. դեկտեմբերի 14-ին խոսված քարոզից.

Սերգեյ Ավերինցև Сергей Аверинцев

Քրիստոսի հարությունը, մեր հավատն առ հարությունն Քրիստոսի առ Եկեղեցին մեր հավատքի սիրտն է և մեր պատասխանը փորձչին՝ դևին։ Այլապես ի՞նչ կլիներ Եկեղեցին առանց նրանում հարուցյալ Քրիստոսի ներկայության. պարզապես մարդիկ՝ իրենց թուլություններով։ Պատմության մեջ – Եկեղեցու երկրային, էմպիրիկ պատմության մեջ – շատ տխուր բաներ կան, ինչպես և ամենատարբեր մարդկային ընկերակցությունների պատմության մեջ։ Բայց եթե նույնիսկ չմտածենք այդ մասին, ամենաբարեպաշտ, առաքինի, հարգանքի արժանի քրիստոնյաները միայն  իրենք իրենցով՝ առանց հարուցյալ Քրիստոսի ներկայության, ի՞նչ են կարող անել իրենց անլիարժեք բարեպաշտությամբ, իրենց մարող առաքինություններով, իրենց իրական բայց և համենայն դեպս անբավարար ներշնչանքով։

Ես ինձ թույլ կտամ ասել շատ անձնական բան՝ ինձ անձնական խոստովանություն անել թույլ կտամ։ Ես չգիտեմ, թե ինչպես է փորձիչը խոսում ուրիշ մարդկանց հետ, բայց երբ նա ինձ հետ է խոսում,

Read the rest of this entry

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ (Զատիկ)– Ծիսական բառարան

Յարութիւն Տեառն / Քրիստոսի Հարություն Քրիստոսի յարութիւնը Քրիստոնէական Եկեղեցւոյ մեծ խորհուրդն ու ամենէն փառաւոր տօնն է։ Ասոր յիշատակը կապուած է Հրէից Պասէքին հետ որ մեր հայացի Զատիկ անունով ճանչցուած է։ Քրիստոսի Յարութեան բուն տօնը, այսինքն Զատիկը 35 օրերու շարժականութիւն ունի եւ Մարտ 22-էն մինչեւ Ապրիլ 25 կրնայ հանդիպիլ, եւ իրեն հետ կը շարժին Զատկէն դէպ ի վեր մինչեւ Առաջաւոր տասը, եւ Զատկէն դէպ վար մինչեւ Վարդավառ 11 շաբաթները, ընդամենը 24 շաբաթներու շարժական միջոց մը։ Քրիստոսի Յարութեան տօնը կը սկսի Զատկի նախընթաց Ճրագալոյցի երեկոյէն եւ կը տեւէ 49 օր շարունակ, որուն վերջին 50-րդ օրը Հոգեգալուստ է։ Տարուան մէջ ալ բոլոր 52 կիրակիները Յարութեան տօն են, եւ երբ ուրիշ տէրունի տօն ալ հանդիպի, Յարութիւնը չի ջնջուիր, այլ միւս տէրունիին հետ կը խառնուի։ Մեծ Պահոց եօթը Կիրակիներուն մէջ ալ Յարութեան յիշատակը չի ջնջուիր, ինչպէս յայտնի է շարականներէն ու երգերէն, բայց Սիմէոն կաթողիկոսի կարգադրութեան զօրութեամբ Յարութեան պատշաճները նուազած են, եւ մաղթանքները ի պատիւ Տէրութեան Տեառն, եւ Իւղաբերիցն ի յիշատակ Թաղման Տեառն վերածուած են։ Ասով հանդերձ Յարութեան պատշաճները ի սպառ չեն վերցուած։

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացեք նաև Աւագ շաբաթ

Քրիստոս հարյավ

37906351… Քրիստոս հարություն է առել։ Այս շփոթեցնող ու արտասովոր լուրը այն միակ նախադասությունն է, որը ես կցանկանայի ուղղել մահվան դիմաց գտնվող մեկին։ Մենք արդեն խոսել ենք «ինչո՞ւ՝ տառապանքը» հարցի մասին։ Ինչքա՜ն թանաք է հոսեցրել այս հարցը, որ սկզբից ի վեր զբաղեցրել է իմաստասերներին, բանաստեղծներին, աստվածաբաններին… Բայց այդ բոլոր մտավոր ճիգերը չէին կարողացել վերջնական ու գոհացուցիչ մի պատասխան տալ ցավի, տառապանքի ու մահվան ակունքին վերաբերող մարդկային հարցին։ Ինչ էլ որ լինի, տառապանքն ու մահը մեր մարդկային ճակատագրին մաս են կազմում, և մենք չենք կարող խույս տալ դրանցից…

Եթե չես հավատում Հարությանը, ապա մահն իսկապես ամեն ինչի ավարտն է, մարդու ոչնչացումը։ Բայց քրիստոնյան հավատում է, որ մարդը կարող է հաղթահարել մահը, որովհետև Քրիստոսն արդեն հաղթել է նրան։ 5-րդ դարի մեր աստվածաբաններից ու պատմիչներից մեկը՝ Եղիշեն, ասել է. «Մահ իմացեալ՝ մահ է, մահ ոչ իմացեալ՝ անմահություն»։ Աստված մեզ կյանք է շնորհել այս երկրի վրա, բայց մեր կյանքն այստեղ չի վերջավորվում։ Տեղին է հիշեցնել Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Աներկյուղ դիտում եմ հավերժական ստվերների գերեզմանը, որովհետև գիտեմ, որ եթե մարմինն այնտեղ մի բանտ է գտնում, հոգին թևեր է առնում»։ Հարության հանդեպ հավատը մեր ժողովրդի համար կենարար ուժ է եղել։ Այդ նույն հավատը գործուն է նաև այսօր, և այդպես կլինի մշտապես բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հետևել Քրիստոսին։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

 

%d bloggers like this: