Category Archives: Հայոց ցեղասպանություն

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Խաչակնքելը՝ հայ լինելու ապացույց

հայ երեխա խաչակնքել

Նկարը՝ http://www.qahana.am կայքից

Սիրենա Արամի Ալաճաճյանի՝ 1910 թ. Ադաբազարում (Կ. Պոլիս) ծնված վերապրողի հուշերը պատմում են իր մանկության տարիների մասին: Երբ ընտանիքի անդամները դեպի Դեր Զոր տեղահանության ընթացքում սովից ու հյուծումից մահանում են, նա մենակ է մնում, և մի արաբ կին նրան տանում է իր վրանն ու այնտեղ խնամում-պահում՝ իբրև սեփական զավակի։ Սակայն մի օր, որբախույզները, ովքեր տարբեր մարդասիրական ծրագրերի շրջանակում զբաղվում էին հայ որբերի փնտրտուքով, հայտնաբերում են նրան և փորձում մանկան հետ խոսելով նրա՝ հայ լինելու ապացույցները գտնել: Երեխան սպիտակամաշկ, խարտյաշ և կապուտաչյա է լինում, որից ենթադրում են, որ նա տվյալ ընտանիքի ծնունդ չէ: Աղջնակի հայ լինելու ծայրագույն ու միանշանակ ապացույցը լինում է նրա՝ Հայ եկեղեցու ավանդույթով խաչակնքվելու կերպը, որը նրան վերադարձնում է հայ ինքնությանը: Ահա՝ արևելահայ ուղղագրությամբ գրառված, բայց արևմտահայերենով պատմված այդ դրվագը. Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերին ազատագրող մանկական հավատը

1.

Աղջիկների խմբանկար Անթուրայի որբանոցից

Պատմական վավերագրերը հաստատում են, որ հայ երեխաների իսլամացումը մաս է կազմում ցեղասպանական գաղափարախոսության ու ծրագրի և նախապատրաստվել ու իրականացվել է՝ կիրառելով հատուկ ռազմավարական, կրթամանկավարժական ու մեթոդական գործիքներ: Հայ երեխաները տարվում էին մուսուլմանական որբանոցներ (Անթուրայում, Մարդինում, Հալեպում, Ուրֆայում, Կեսարիայիում, Դիրաբեքիրում և այլուր), որոնք իսլամացման պետական կենտրոններ էին հատկապես հայ և քրիստոնյա այլ որբերի համար:

Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ մոր հավատը և կամքի ուժը

հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից:
Այդպիսի պատումներից է կյուրինցի Մարիցա Գույումճյան-Տերտերյանի կյանքի դրվագներից մեկը: Երբ նա երեք տարեկան էր, իր ընտանիքի հետ բռնում է գաղթի ճանապարհը, հասնում Բեյրութ, հետագայում տեղափոխվում Ֆրանսիա: Նա պատմում է իր քսանչորսամյա մոր համարձակ սխրանքի մասին: Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. հավատարիմ Քրիստոսի հավատքին…

Screening.IAmArmenian_580Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից: Ըստ այդ վկայությունների՝ բռնությունների ու սպանությունների ընթացքում ոճրագործները հիշատակում էին Հիսուս Քրիստոսի անունը: Այսինքն՝ հայերի թիրախավորման մեջ մեծ դեր ուներ նրանց քրիստոնեական ինքնությունը, որին մեր ազգը չէր պատրաստվում դավաճանել նույնիսկ մեռնելու սպառնալիքով: Ոճրագործներն իրենց հրահանգված սպանություններն ու բռնություններն իրականացնելիս, նպատակ ունենալով կոտրել հայ քրիստոնյայի տոկունությունն ու կրոնին հավատարիմ լինելը, հաճախ նաև կրոնափոխության մղելու համար շահարկում էին Հիսուս Քրիստոսի անունը: Մշեցի Եղիազար Կարապետյանի պատմածի համաձայն՝ էրզրումցի թուրք ոստիկաններից մեկն իրեն հետևյալն է պատմել. «Փողոցներում մի քանի դիակներ տեսնելով՝ Մուսա բեկի ձիավորներին հարցրի այդ սպանության պատճառը: Նրանք պատասխանեցին. «Հրաման կա, որ այսուհետև ով որ օսմանների հողում տա Հիսուս Քրիստոսի անունը, չպետք է կենդանի մնա»:

Read the rest of this entry

Բռնությունների և սպանությունների ծիսականացումը Մեծ եղեռնի ընթացքում. բարբարոսության դրսևորումները հոգևորականների հանդեպ

Ներսես եպս. Դանիելյան

Ներսես եպիսկոպոս Դանիելյան (Գևորգ, 1868-1915 թթ.). Հաճնի, Ադանայի, Հալեպի, Յոզղաթի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, գրող, մանկավարժ

 

Հայոց ցեղասպանության ընթացքում սպանությունները կատարվում էին հատուկ դաժանությամբ՝ կտտանքների ուղեկցությամբ՝ դրանց հաղորդելով ծիսականություն, հաճախ կիրառելով «քրիստոնեական» ենթատեքստ՝ խաչելով, սպանելով եկեղեցիների խորանների վրա և այլն: Առանձնահատուկ դաժան բռնությունների էին ենթարկվում քրիստոնյա հոգևորականները:

Հայերի կոտորածներին ծիսականություն հաղորդելու միտումը երևում է այն վկայություններում, որտեղ հատուկ բառեր, կոչեր, կանչեր, ձայնարկություններ, կրոնական բնույթի գործողություններ են օգտագործվում:

Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. հաճնեցի որբ Երվանդ Փոստալջյանի վկայությունը

24991233_2410353819190218_6674706796719880798_nԵրվանդ Փոստալջյանը՝ մի հաճնեցի որբ, իր հուշերում պատմում է Հաճնի և Ադանայի որբանոցներում իր անցկացրած դառը տարիների մասին: 1909 թ. Կիլիկիո աղետի ժամանակ 4-5 տարեկանում նա հայտնվում է Հաճնի հայ-ամերիկան որբանոցում, ապա վեց ամսից հետո նրան տեղափոխում են Ադանայի որբանոց՝ շուրջ 1600 հոգանոց Ադանայի կոտորածների որբերի ապաստան: Երբ Ադանայի որբանոցը պարենի պակասի պատճառով հարկադրված հայտնվում է թուրքական կառավարության հոգածության ներքո, որբանոցը կոչում են Ջեմալ փաշայի անունով: Այդ դեպքից մեկ տարի անց նույն որբերի համար պատրաստվում է Ջեմալ փաշայի անունը կրող նոր որբանոցը« և քրիստոնյա երեխաների համար սկսվում են մղձավանջային օրերը: Երվանդն իր ընկերների հետ 1915 թ. գարնանը փախուստի է դիմում որբանոցից, որի պատճառը կրոնափոխության հարկադրանքն էր: Դեռևս պատանի Երվանդ Փոստալջյանը գիտակացում էր հայրերի ճշմարիտ հավատքն ուրանալու անկարելիությունն ու ողջ ծանրությունը: Նա ու ընկերները նախընտրում են մուրացիկ դառնալ, քան կրոնափոխ լինել ու ապրել որբանոցի՝ նյութապես ապահով, սակայն հոգևոր վտանգների սպառնալիքների պայմաններում: Նա իր հուշերում նկարագրում է որբանոցում իրականացվող հայ երեխաներին բռնի իսլամացնելու և թրքացնելու մեխանիզմը՝ ծիսական որոշ մանրամասներով ու հոգեբանական ներազդմամբ.

«…Տնօրեն Վահագն հայրիկին հեռախոսով կանչեցին Սերա: Գնաց ներկայանալու և էլ չվերադարձավ որբանոց: Նրան բանտարկեցին 1915 թ. փետրվարին: Տարան նաև 32 հայ ուսուցիչների:
Փետրվարի ցավալի մի օր դպրոցի զանգերը տվեցին: Աղջիկ ու տղա հավաքվեցին բակում: Մի փորով, կոպիտ, գեր ու տարիքով մարդ ամբիոն բարձրացավ ու մեզ թուրքերեն ասաց. «Բարև՛, երեխանե՛ր, դուք գիտեք, որ պատերազմ է: Մենք պետք է մեր թշնամուն ոչնչացնենք: Թուրք ազգը գյավուրներից հարյուր տարով հետ է մնացել: Մենք պետք է արվեստով ու տեխնիկայով նրանց ջարդենք ու պատերազմը հաղթելով՝ հասնենք ու անցնենք: Ձեր տնօրենը ես եմ: Այլևս ձեր դավաճան Վահագը հետ չի դառնալու: Դուք պետք է իրավացի թուրք կրոն ընդունեք: Բախտավոր է այն մարդը, որ թուրք է և այլն»:
Երկրորդ օրը մեզ տարան: Տասնյակ-տասնյակ կանչեցին ու առաջարկեցին թուրք լինել, կրոնն ու անունը փոխել… Անունս փոխեցին, դրեցին Մեհմեդօղլու Տուրմուշ: Տարիքիս հաշվով համար գրեցին: Մենք՝ որբերս, մեր անունները չմոռանալու համար թղթերի վրա գրված մեզ վրա էինք պահում:
Հայությունը վերացավ որբանոցից: Մեր ընկերները իրար անունները մոռանում էին: Իսկական հայի անուններ լսելուց՝ Վարդան կամ Տիգրան, թուրքի որբերը իսկույն հայտնում էին մոլլաներին: Մեզ կանչում, հինգ օրով բանտարկում էին: Մեր որբանոցում կային իրենց անունն ու դավանանքը չփոխածներ: Նրանց տանում էին ներքին հարկ, ծեծից մեռած դիակներ էին ցույց տալիս ու ասում. «Եթե թուրք չլինեք, ձեզ էլ այդպես շան սատակ կանենք»:
…Գալիս էին թուրք մարդիկ ու խանումներ, նախ և առաջ երեխաներին բաղնիք տանում, շան կեղտով լվանում, որ մեռոնից ու կրոնքից դուրս գան, դառնան իսկական թուրք: Հետո կնքահայրը գրկում էր երեխային, իսկ քիրվեն դհոլ-զուռնայի հնչյունների տակ սունեթ էր անում (թլպատում): Ոմանց իրենց հոգեզավակ էին դարձնում: Ամենամոտ ընկերներով այս անմարդավայել թլպատումից ետ էինք մնում, խուսափում էինք ու մտածում փախուստի մասին: Ես ու ընկերներս՝ Կարապետ Գոյումճյանը, Հովհաննես Չախիջյանը, գիշերվա ժամը 4-ին դուրս թռանք ցանկապատից: Գնացինք Ադանա…»:

Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող

Աղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2017, նոյեմբեր Բ, թիվ 20 (412), էջ 8

Կարդացե՛ք նաև ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Ավրորա Մարդիգանյանի վկայությունը

 

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Ավրորա Մարդիգանյանի վկայությունը

downloadԵղեռնը վերապրած հայուհին՝ Ավրորա Մարդիգանյանն (Արշալույս Մարտիկյան) իր «Հոշոտված Հայաստան» հուշագրության մեջ պատմում է հայրենի Չմշկածագ գյուղաքաղաքին բաժին ընկած դանթեական դժոխքի՝ Եղեռնի մասին: Բազում տառապալից դրվագների շարքում նա խոսում է չմշկածագցի հայ հոգևորականի՝ հայր Ռուբենի՝ քրիստոնեական ամուր հավատքի տեր քրիստոնյայի ու իր հոտին նեցուկ կանգնած հովվի մասին: Թուրք զինվորները հայր Ռուբենին կտտանքների ենթարկելով, քրիստոնեական տոկունությունը կոտրելու փափագով՝ ցանկանում են ենթարկել կրոնափոխության: Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Նիկոմիդիո եղեռնատես առաջնորդը

aleppo

Նկարում՝ մի խումբ հայ վերապրածներ քահանայի հետ Հալեպի հայկական եկեղեցու բակում, 1918 թ.

Հայոց եղեռնատես քահանաների մեկը՝ Կարապետ Գալֆայանը, ընթերցողին է փոխանցում իր հավատացյալ հոտը կորցրած, սեփական աչքերով նրանց մարտիրոսությունը տեսած Նիկոմիդիո հայ հոգևոր առաջնորդի՝ Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյանի տառապալից ապրումները տարագրության ճանապարհին: Չնայած խոր ու անդարմանելի ցավին՝ իմաստուն առաջնորդը հույսով, քրիստոնեական տոկուն հավատով ու համոզվածությամբ խոսք է ուղղում սերունդներին հայ ժողովրդի՝ ապագայում սպասվող հարության մասին` կատարվածը հիշելու հրամայականով:  Read the rest of this entry

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերը և Հաղորդության խորհուրդը

հայ որբեր

Նկարը՝ hetq.am կայքից

Հայ երեխաների մեջ քրիստոնեական հավատքի դրսևորման և հոգեբանական չափազանց հետաքրքիր վարքի արտահայտություն է ներկայացվող վկայությունը: Մարի անունով աղջնակը այլ հայ երեխաների հետ հայտնվում է բռնի թրքացմամբ զբաղվող Մարդինի որբանոցում: Երիտթուրքերը նախատեսել էին հայ որբերին ենթարկել իսլամացման և թրքացման: Չնայած երեխաներին արգելում էին հայերեն խոսել, գործածել իրանց քրիստոնեական՝ ավազանի անունները, առավել ևս՝ որևէ քրիստոնեական վարքագիծ դրսևորվել, երեխաները գտնում են հնարը՝ իրենց ինքնության անբաժան մաս դարձած Հաղորդության խորհուրդը կրկնօրինակելու՝ այդպիսով ընդգծելով իրենց պատկանելությունը հայ քրիստոնյայի ինքնությանը: Մարդինի որբանոցը գտնվում էր լքված քրիստոնեական եկեղեցու շինության տարածքում: Հետագայում հայերը երեխաներին ազատում են թրքական որբանոցից, վերադարձնում Հայ Եկեղեցու գիրկը: Read the rest of this entry

«Մեղքի հարյուր տարուց» մինչև «Ցեղասպանության փիլիսոփայությունը SOAD երգերում»

մեղքի հարյուր տարինԵրեկ Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսն էր, որի առաջին ստեղծագործությունը՝ համանուն վիպակը, յուրօրինակ անդրադարձ է Հայոց ցեղասպանության հարցին: Երկը գրված է մոգական ռեալիզմի ոճով: Հեղինակն իր վիպակն սկսում է ոգիների աշխարհի մասին պատմելով, սակայն այն ավարտվում է իրական աշխարհում կատարվող իրադարձություններով: Զրույց-քննարկման ժամանակ, ի թիվս հնչած այլ կարևոր և հետաքրքիր մտքերի, իմ մեջ տպավորվեց մեկը. քանի որ լրատվականներից մեկն արդեն անդրադարձել է հանդիպմանը, մեջբերեմ գրողի ուղղակի խոսքը. «Գրականության մեջ չպետք է քարոզներ լինեն, պետք է ակնարկի տեսքով մատուցես խոսքդ, ինչն էլ արել եմ այս գրքում: Վեպը ոգիների մասին է, և ես փորձել եմ նայել այդ ոգիներին թուրքերի աչքերով…»: Հեղինակի ռադիոհարցազրույցը կարող եք լսել այստեղ. https://www.youtube.com/watch?v=FV3CfCWrr9I, իսկ նրա գործերն առցանց հասանելի են այստեղ: Read the rest of this entry

%d bloggers like this: