Category Archives: Գուշակություն/Կախարդություն/Մոգություն/Դիվահարություն

Աստծո ողորմածությունը. դիվահար տղայի ազատագրումը

Սույն պատմությունն իրական է,
պատմությունը պատմողի ցանկությունն էր
մարդկանց հաղորդ դարձնելու
մեր օրերում Աստծու կատարած
հրաշքին ու ողորմածությանը:

ք. Երևան, 2017թ.

                                                                                       ***

«… առե՛ք հավատի վահանը,
որով պիտի կարողանաք հանգցնել
չարի բոլոր մխացող նետերը» (Եփես. 6:16)

16650476_1347437915312854_1656208004_n

Վեցաթև սերովբե, Սուրբ Մարկոսի բազիլիկ, Վենետիկ, XIV դ.

Այս պատմությունը պատահեց որդուս հետ երկու տարի առաջ: Տղաս բողոքում էր սրտի ծակոցներից, բայց բժշկական հետազոտությունները ոչինչ ցույց չէին տալիս, բժիշկների կատարած էլեկտրասրտագրության (ռուս. ЭКГ) թուղթը դուրս էր գալիս առանց որևէ արձանագրության: Ի վերջո հայտնվեցինք Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Տղաս գալարվում էր, գիտակցությունը կորցնում: Ոչինչ չէր պարզվում: Հետո սկսեց չհիշել. հարցնում էր՝ ով է ինքը, քանի տարեկան է, անունն ինչ է: Շատ հուսահատ էինք…

Մի անգամ քույրս, գալով հիվանդանոց, իր հետ բերեց մեր տատիկի հին Կիպրիանոս աղոթագիրքը: Սկսեց աղոթքներ բարձրաձայն կարդալ: Երբ սկսեց կարդալ «Վասն կապանաց դիւաց…» աղոթքը, տղաս հարձակվեց նրա վրա, որպեսզի պատռի գիրքը, գազանի ձայներ արձակելով և մատները տարօրինակ ժեստով վեր պարզելով՝ սկսեց խոսել ինչ-որ անհայտ լեզվով: Մոտավորապես հասկացանք, որ դա նրա մոտ ոչ թե հիվադության նախանշաններ, այլ գերբնական երևույթ էր:

Read the rest of this entry

ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԴԱՎԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Դևերը մեր դեմ պատերազմում են

կա՛մ մեր անհոգության պատճառով,

 կա՛մ մեր հպարտության,

կամ էլ` որովհետև մեզ նախանձում են:

Ս. Հովհաննես Սանդուղք

14191466_1194112663978714_1982730774_o

Լուսանկարը՝ <<Ծես>> (2011) ֆիլմից

Դիվահարության երևույթը ծանոթ է շատերին. ոմանք լսել են դրա մասին, ոմանք ականատես են եղել, մյուսներն էլ՝ անմիջականորեն ենթարկվել են այդ թշնամական հարձակմանը:

«Դիվահարություն» (անգլ. demonic possession, ռուս. одержимость, бесноватость) բառի հիմքում ընկած է իրանական ծագում ունեցող dev արմատը[1]: Դիվահարությունը դիվահար լինելն է, չար էակների՝ դևերի, ազդեցությունը կրելն է: Հայերենում որպես այս երևույթի հոմանիշներ օգտագործվում են հետևյալ բառերը՝ ընկնավորություն[2], լուսնոտություն, այսահարություն, դիվաբախություն, այսոտություն, թեփոտություն, դիվազգեցություն[3], դիվալլուկ լինել[4], չար քնի դիպած, դիվոտություն:

Դիվահարությունը տարբերվում է դիվազդեցությունից։

Դիվազդեցության ժամանակ դևերը կարող են ներազդել մարդու վրա տարբեր Read the rest of this entry

ԳՈՎԱԶԴՎՈՂ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

«Աստծու սպառազինությունը հագե՛ք,

որպեսզի կարողանաք ընդդիմանալ

Սատանայի հնարանքներին»

Եփես. 6.11

MarcoOggionoԱյն, ինչ ցուցադրում են Ա-թի-վի (ATV) հեռուստաընկերությամբ, անհնար է կոչել խելահաս ծրագիր: Նյութը պատրաստելիս մի կողմ ենք թողել հաղորդումը հովանավորողների ու հաղորդավարուհու անձերը, նրանցից և ոչ ոքի անձամբ չենք ճանաչում, չունենք նրանց վրա ցեխ շպրտելու որևէ դիտավորություն: Միակ պատճառը մեր մտահոգությունն է և՛ նրանց, և՛ հաղորդմանը եկող հայտնիների, և՛ հեռուստադիտողների անվտանգության վերաբերյալ: Եթե կախարդները նախապես զգուշացված չեն լինում աստղերի կողմից իրենց կյանքի մանրամասների մասին, եթե դա PR խաղ չէ, ապա այդ աստղերի համար վատ նորություն ունենք. իրենք իրենց հոգին, իրենց ընտանիքը, իրենց զավակներին բացում են դիվային ուժերի առջև, որովհետև այդ կախարդները լսում են դիվական շշունջները և կրկնում բարձրաձայն այն, ինչը նրանց թելադրում են այն էակները, որոնց ստրկության տակ գտնվում են իրենք իսկ:

Նախ՝ ինչպե՞ս են այդ կախարդները հայտնվում դիվական ուժերի ազդեցության տակ. դա կարող է տեղի ունենալ հետևյալ կերպ: Օրերից մի օր մի էակ կամ էակներ, երազում կամ արթմնի հայտվում են տվյալ մարդուն ու Read the rest of this entry

%d bloggers like this: