Category Archives: Բլոգային գրառումներ

Ի՞նչ ընթերցել Ծննդյան տոներին

downloadՄոտենում են Ամանորն ու Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները, և արձակուրդային այս օրերին համեմատաբար ազատ ժամանակ կունենանք: Եթե ծրագրում եք այդ ժամանակը լցնել նաև ընթերցանությամբ, առաջարկում եմ մի քանի գիրք, որոնք կապ ունեն տոների հետ:

Եթե ծանոթ չեք Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության (հայտնության) պատմությանը, կարող եք սկսել Աստվածաշնչում՝ 4 Ավետարաններում այս իրադարձությունները նկարագրող համապատասխան հատվածներից. ընդհանուր տեղեկություններ կարող եք կարդալ այստեղ:

Սրա հետ մեկտեղ կարող եք կարդալ նաև Read the rest of this entry

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Պահք

Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը (գոնե իմ շրջապատում), որոնք գիտակցում են, որ Մեծ Պահքի շրջանը ոչ թե պարզապես կենդանական սննդից հրաժարվելու (ձեռքի հետ էլ ավելորդ քաշից ազատվելու) ժամանակահատված է, այլ պետք է ուղեցկվի այսպես ասած հոգևոր պահքով:

Պահքը շատ ժամանակ իրավացիորեն համեմատում են ճամփորդության հետ, և ինչպես յուրաքանչյուր ճամփորդության պատրաստվելիս մանրակրկտորեն ընտրում ենք, թե ինչ իրեր կարող են մեզ պետք գալ դրա ընթացքում, Մեծ Պահքի համար էլ պիտի ունենանք համապատասխան «իրեր»ը, այն է՝ գրականությունը, որով պիտի պատրաստենք մեզ ապաշխարության այդ ճամփորդության ընթացքում. այլապես, պարզապես ամեն կիրակի պատարագի կամ էլ շաբաթվա ընթացքում ժամերգությունների մասնակցելով, շատ հպանցիկորեն կիրականացնենք այդ ճամփորդությունը: Համոզված եմ, որ Մեծ Պահքն առանց ընթերցանության ու ընթերցածի շուրջը խորհրդածության Read the rest of this entry

Պե՞տք են մեզ նոր եկեղեցիներ այսօր կամ եկեղեցաշինությունը և նոր հայերը

DSC09267Հայաստանում յուրաքանչյուր նորակառույց եկեղեցու օծումից հետո սոցիալական ցանցերում (հիմնականում Ֆեյսբուքում) որոշակի շրջանակներ անմարդկային վայնասուն են բարձրացնում, շատերն էլ սահմանափակվում են ավելի մեղմ քննադատությամբ (սակայն մյուս կողմից էլ, չմոռանանք, որ Ֆեյսբուքն ամբողջովին չի արտացոլում հասարակական տրամադրությունները):

Հետաքրքրական է, որ եթե ասենք մի տարի առաջ քննադատությունն ուղղված էր նոր եկեղեցիների կառուցման փաստին, բայց քննադատողները դեմ չէին, որ այդ գումարները ծախսվեին, օրինակ, հին եկեղեցիների նորոգման վրա, այսօր «դիսկուրսն» այլ ուղղությամբ է տարվում: Առաջարկվում է գումարները ծախսել բանակի աջակցման, ջրանցքների, մանկատների (!), հիվանդանոցների կառուցման վրա: Read the rest of this entry

«Մեղքի հարյուր տարուց» մինչև «Ցեղասպանության փիլիսոփայությունը SOAD երգերում»

մեղքի հարյուր տարինԵրեկ Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» գրքի շնորհանդեսն էր, որի առաջին ստեղծագործությունը՝ համանուն վիպակը, յուրօրինակ անդրադարձ է Հայոց ցեղասպանության հարցին: Երկը գրված է մոգական ռեալիզմի ոճով: Հեղինակն իր վիպակն սկսում է ոգիների աշխարհի մասին պատմելով, սակայն այն ավարտվում է իրական աշխարհում կատարվող իրադարձություններով: Զրույց-քննարկման ժամանակ, ի թիվս հնչած այլ կարևոր և հետաքրքիր մտքերի, իմ մեջ տպավորվեց մեկը. քանի որ լրատվականներից մեկն արդեն անդրադարձել է հանդիպմանը, մեջբերեմ գրողի ուղղակի խոսքը. «Գրականության մեջ չպետք է քարոզներ լինեն, պետք է ակնարկի տեսքով մատուցես խոսքդ, ինչն էլ արել եմ այս գրքում: Վեպը ոգիների մասին է, և ես փորձել եմ նայել այդ ոգիներին թուրքերի աչքերով…»: Հեղինակի ռադիոհարցազրույցը կարող եք լսել այստեղ. https://www.youtube.com/watch?v=FV3CfCWrr9I, իսկ նրա գործերն առցանց հասանելի են այստեղ: Read the rest of this entry

«Սովետական քրիստոնեությո՞ւն»

Սովետական քրիստոնեությունՎերջերս տարբեր մարդկանց հետ զրույցներում տարբեր կարծիքներ եմ լսում Հայաստանում տիրող հոգևոր-կրոնական մթնոլորտի, Հայ առաքելական եկեղեցու վիճակի մասին։ Այդ կարծիքները կարելի է ընդհանրացնել 2 հիմնական ուղղության շրջանակում՝

  1. Մենք սոսկ անունով քրիստոնյա ազգ ենք, որը սիրում է կրկնել, թե առաջինն է ընդունել քրիստոնեությունը իբրև պետական կրոն (սա հատկապես մեծ էնտուզիազմով ասվում է մեր օտարերկրյա հյուրերին՝ վարորդից սկսած մինչև էքսկուրսավարի կողմից),
  2. «անաստվածության» 70 տարիներից հետո վերջապես մենք ազատ շունչ ենք քաշում, և Հայ եկեղեցին մասնավորապես վերազարթոնք է ապրում։

Բավականին երկար խորհելով այս հարցերի շուրջ՝ հանգեցի այն մտքին, որ այս 2 կարծիքները, առաջին հայացքից հակասական լինելով, չեն բացառում իրար։ Դրանց ձևավորման գործում, սակայն, կարևոր դեր է խաղում հասարակության մի հատված, որի դավանած կրոնը պայմանականորեն կարող ենք անվանել «սովետական քրիստոնեություն»։ Read the rest of this entry

Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Քաղկեդոնի ժողով 451 թ.Երբ իր հարցադրման մեջ Հայ եկեղեցին «մոնոֆիզիտ» է կոչում բանասերը (ասենք՝ բանասիրական գիտությունների դոկտորը)՝ հատուկ շեշտադրությամբ (ցույց տալով, որ ինքը գիտի հունարեն այդ եզրը) և կրկնելով, նույնիսկ երրորդելով այդ եզրը, ներողամտաբար ես վերաբերվում: Դե, պարտադիր չէ որ նա մանրամասն ծանոթ լինի դավանաբանական խնդիրներին, առավել ևս՝ եթե նրա կարդացած գրականությունը «սովետական» շրջանի է: Read the rest of this entry

%d bloggers like this: