Category Archives: Աղոթքներ

Ննջեցյալների համար աղոթքի մասին. Ալեքսանդր Շմեման

Ալեքսանդր Շմեման 3

Ստորև ներկայացնում ենք հատված հ. Ալեքսանդր Շմեմանի «Մեծ պահք» գրքից ննջեցյալների համար աղոթքի մասին.

Մեծ պահքի և ննջեցյալների համար աղոթքի միջև եղած կապը հասկանալու համար հարկ է հիշել, որ քրիստոնեությունը սիրո կրոն է: Քրիստոս Իր աշակերտներին պատգամեց ոչ թե անհատական փրկության վարդապետություն, այլ նոր պատվիրան՝ «Սիրեցե՛ք միմյանց», և ավելացրեց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներից եք» (Հովհ. 13.35): Այսպիսով՝ սերը եկեղեցու հիմքն է, կյանքը, այն եկեղեցու, որը, սբ. Իգնատիոս Անտիոքացու* խոսքերով. «հավատի և սիրո միությունն է»: Մեղքը սիրո բացակայությունն է, հետևաբար՝

Read the rest of this entry

Advertisements

Երանելի Հովհաննես Գառնեցի. Աղոթք ճանապարհի համար

1600x1200-Road-Without-End

Առաջնո՛րդ կյանքի, ճանապա՛րհ ճշմարտության, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Հովսեփին Եգիպտոս, իսրայելացիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսեսին՝ դեպի Սինա լեռը, [Իսրայելի] ժողովրդին՝ Ավետյաց երկիր և Կղեովպասենց ուղեկցեցիր Էմմավուս, աղաչում եմ Քեզ, Տե՛ր, առաջնորդի՛ր նաև ինձ և իմ եղբայրներին՝ խաղաղությամբ գնալու առաջիկա ընթացքը, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց և բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի Դո՛ւ ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությո՜ւն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Տե՛ս նաև Հովհաննես Գառնեցի, Կիրակնօրյա աղոթք

Հովհաննես Գառնեցի, Կիրակնօրյա աղոթք

Հովհաննես Գառնեցի / Կիրանկօրյա աղոթք

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրեցիր լույսը խավարից։ Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը։ Անպատում փա́ռք, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից։ Տեր և Աստված իմ, որ այսօր լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը՝ գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից։ Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն։

Աղբյուրը՝ Մեր սուրբ հայր Հովհաննես Գառնեցու Աղոթքները՝ իր անվան տառերով, Ս. Էջմիածին, 2008

Տե՛ս նաև Հովհաննես Գառնեցի, Աղոթք շաբաթ օրվա

Հովհաննես Գառնեցի, Աղոթք շաբաթ օրվա

Հովհաննես Գառնեցի, Աղոթագիրք

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով՝ չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա։ Արդ, ահա ես՝ ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և Սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին՝ քո բոլոր սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով՝ փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Աղբյուրը՝ Մեր սուրբ հայր Հովհաննես Գառնեցու Աղոթքները՝ իր անվան տառերով, Ս. Էջմիածին, 2008
 

Կարդացեք նաև   Հովհաննես Գառնեցի, Կիրակնօրյա աղոթք

 

Շարական Յովհաննու Մկրտչին (հատուած)

372770818

… Ձայն բարբառոյ յանապատի եւ կատարիչ խորհրդոյ. գլխատեալ այսօր ի Հերովդիայ. վերափոխեցաւ ի դասս անմարմնոցն. աղօ:

Երկնաքաղաքացին Յովհաննէս մեծ ի ծնունդս կանանց. քարոզէր յանապատի ազդարարող բարբառովն. զծագումն լուսոյ արեգականն արդարութեան:

Ճշմարիտ մարգարէ եւ ձեռնադրօղ Որդւոյն Աստուծոյ յառաջընթաց Կարապետ եւ պատմող Աստուածային օրինացն. հորդէր զճանապարհ թագաւորին յաւիտենից:

Յանօրէն գինարբուսն մոլեգնեալ Հերովդիադայ. ի պարգեւի մասին խնդրէր զգլուխ մարգարէին. շիջուցանել զարուսեակն եւ զանաղօտ լապտերն:

Սուրբ Եփրեմ Ասորու՝ Մեծ Պահքի աղոթքը

Սուրբ Եփրեմ ԱսորիՈ՜վ Տեր և Իշխան իմ կյանքի,

Վանի՛ր ինձնից ծուլությունն ու վհատությունը,

Փառատենչությունն ու ունայնախոսությունը,

Այլև շնորհի՛ր Քո ծառային ողջախոհություն ու խոնարհություն,

Համբերություն ու սեր։

Ո՜վ Տեր և Թագավոր,

Շնորհի՛ր ինձ տեսնելու իմ սխալները,

Չդատելու իմ եղբորը,

Օրհնյալ ես հավիտյանս հավիտենից. ամեն։

 

Աղբյուրը՝ Ալեքսանդր Շմեման, «Մեծ պահք. ճամփորդություն դեպի Սուրբ Զատիկ», էջ 33։

 

 

Կարդացեք նաև Հովհաննես Գառնեցի, Կիրակնօրյա աղոթք

%d bloggers like this: