Category Archives: Աղանդներ

Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաև նրա գիտակցությունը

«ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպություն

աղանդ, լեզուՀասկանալու համար, թե ինչ է աղանդավորությունը, անհրաժեշտ է անպայման կարդալ Ջորջ Օրուելի «1984» գիրքը։ Դա ուղղակի հակաուտոպիա է։ Օրուելը տալիս է սեփական քաղաքացիների անհատականությունը դաժանորեն ճնշող «իդեալական» տոտալիտար պետության նկարագիրը։ Իրականում, այնտեղ նկարագրված մթնոլորտը ներաղանդային կյանքի մթնոլորտն է։ Գիտակցության ստրկացման և վերահսկման մեխանիզմները, որոնք ձևակերպել և նկարագրել է հեղինակը, նույնն են, ինչ աղանդների մեջ գործողները։ Այդ ամենի հետ մեկտեղ, Օրուելը բացահայտել է մի օրենք. նա, ով վերահսկում է մարդու լեզուն, կարող է վերահսկել նաև նրա գիտակցությունը։ Չէ՞ որ աղանդ ընկնելով՝ զոհն սկսում է խոսել նրա լեզվով։ Դա կարող է լինել ռուսերեն լեզուն, սակայն նրբորեն նենգափոխված առանցքային բառերը ձեռք են բերում ամբողջովին այլ նշանակություն, և հետևորդն ակամա սկսում է մտածել աղանդավորական կատեգորիաներով։ Ձեզանից նրանք, ովքեր շփվել են այս կամ այն աղանդի անդամների հետ, թերևս ուշադրություն են դարձրել հետևյալ առանձնահատկությանը, որը կարելի է կոչել «մագնիտոֆոնի էֆեկտ», երբ մարդը բացարձակապես չի ընկալում այն, ինչ իրեն ասում եք, այլ միայն ձեռր առանձին բառերն ասես…

View original post 307 more words

Կարելի է խոսել աղանդների անդամության առնվազն 3 մակարդակների մասին

«ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպություն

աղանդների 3 մակարդակներԱղանդների թվի մասին խոսելը չափազանց դժվար է, որովհետև կարելի է խոսել անդամության առնվազն 3 մակարդակների մասին, որոնք պայմանականորեն կարելի է պատկերել 3 համակենտրոն շրջանակներով։ Ներքին շրջանակը «պրոֆեսիոնալ» աղանդավորներն են. դրանք այն մարդիկ են, որոնք իրենց ապրուստը վաստակում են միմիայն այդ գործունեությամբ։ Դա ղեկավար դասն է, բարձրագույն օղակը՝ տարբեր տեսակի միստիկ բժիշկներ, էքստրասենսներ, արևելյան մարտարվեստ և յոգայի մարմնամարզություն դասավանդողներ և այլն։ Իրականում այդպիսի մարդիկ ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել. օրինակ՝ արևմտյան լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ նրանց թիվը 1.5-2 անգամ գերազանցում է ավանական Եկեղեցիների ծառայողների թվին… 1996 թ. մի հանրահայտ աղբյուրում այսպիսի թվեր էին բերվել. Ռուսաստանում կան 400-500 հազար տարբեր տեսակի մոգեր, միստիկ բժշկողներ, էքստրասենսներ, որոնցից 100 հազարը Մոսկվայում են։ Այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի ուժի պետք է դիմակայել։

աղանդ / sectՀաջորդ շրջակակն ավելի լայն է։ Դրանք այն աղանդավորներն են, որոնք ժամանակը մշտապես անցկացնում են տվյալ աղանդում, ապրում են այնտեղ, իրենք իրենց անվերապահորեն նվիրել են աղանդավորական գործունեությանը։ Այս շրջանակը շատ ավելի…

View original post 303 more words

Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել՝ խուսափելու համար աղանդների զոհը դառնալուց

«ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպություն

10991049_796909727052247_954274857510343034_n1. Փողոցով քայլելիս խուսափե՛ք հաղորդակցության մեջ մտնել այն մարդկանց հետ, ովքեր կրոնական կամ կասկածելի գրականություն են բաժանում փողոցում։ Եթե այնուամենայնիվ այդպիսի մարդը մոտեցել է Ձեզ, փորձեք շրջանցել նրան, և երբեք մի՛ ներգրավվեք խոսակցության մեջ, ինչպիսի հետաքրքիր հարցերով էլ որ Ձեզ դիմեն։ Ամեն դեպքում, քաղաքկիրթ պատասխանով, հրաժարվեք խոսակցությունը շարունակելուց, սակայն եթե շատ համառորեն առաջարկեն գրականությունը, ապա կարող եք վերցնել այն` չմոռանալով, որ կարող եք այն դեն նետել առաջին իսկ պատահած աղբամանը (կապ չունի թե ու՞մ նկարը կամ անունն է վրան գրված), իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չեք համարձակվում գնալ այդ քայլին, ապա կարող եք այն ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ փոխանցեք Հայ առաքելական եկեղեցու ցանկացած սպասավորին, եկեղեցականին կամ Եկեղեցուն կից գործող Երիտասարդաց միություններին:

2. Շատ դեպքերում աղանդավորները խմբերով շրջում են տներով և բնակարաններով։ Այդպիսի այցելություններից խուսափելու համար երբեք դուռը մի բաց արեք անծանոթ մարդկանց առջև, առանց իմանալու անծանոթների այցելության նպատակը։ Աղանդավորները, սովորաբար, իրենց այցելության նպատակի վերաբերյալ հարցին պատասխանում են ուղիղ. «Եհովայի վկաներ ենք», «Աստծո…

View original post 155 more words

%d bloggers like this: