Էջմիածնի խորհուրդը (մասն Բ.) – Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան

Սկիզբը՝ այստեղ

%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%bf%d5%a7%d6%80-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%a5%d5%a1%d5%b6Սուրբ Էջմիածնի տօնը այն նշանաւոր օրն է տարուայ մէջ, որ յիշեցնում է հայ եկեղեցւոյ ամէն մի անդամի, թէ նա իւր հոգեւոր կեանքի մի կենտրոն ունի, թէ այդ կենտրոնի կենդանութիւնը, նորա հետ կենդանի մի կապ պահելը նոյնչափ անհրաժեշտ է, որչափ հայի ինքնուրոյն, ազգային, եկեղեցական կեանքի պահպանութիւնն է անհրաժեշտ: Մենք շատ ենք խօսում առհասարակ եկեղեցու նշանակութեան մասին, ազգի հաստատութեան գլխաւոր սիւներից մէկը, գոյութեան անհրաժեշտ մի պայմանն ենք անուանում նորան, եւ այդպէս դատելով սովորաբար չենք մտածում լրջօրէն, թէ ի՞նչ է նշանակում ազգային կեանք, ի՞նչ է նշանակում եկեղեցի, ինչո՞վ են իրար հետ կապւում, ի՞նչ կողմերով կարեւորութիւն ստանում մեզ համար: Մեր հայրերը, որ եկեղեցի եւ ազգ բառերի մէջ խտրութիւն չէին դնում, որ աշխարհի ծայրերից Սուրբ Էջմիածին ուխտ էին գալիս, նուէրներ էին ուղարկում, նորանից կտրուած լինելը մահու չափ դառն էին համարում իրենց համար, անշուշտ մեզնից պակաս համայնական զգացում, ազգային ինքնաճանաչութիւն չունէին: Նոքա գիտէին, որ նոյն հոգեւոր աւազանի մէջ մկրտուած լինելը, Սուրբ Էջմիածնից ընդունած սրբալոյս միւռոնի դրոշմը ճակատի վրայ կրելը՝ հայութեան ամենապարզ նշանն է, ամենակարեւոր պայմանը: Աշխարհի վրայ ո՛չ մի համայնք, ո՛չ մի ընդհանրական գործ լոկ տեսութիւնների վրայ չի հիմնւում, որպէսզի մարդիկ միատեղ ժողովուին, ազգ, ընդհանրութիւն կազմեն, հարկաւոր է որ նոքա երկար ժամանակ միասին ապրած լինին, նոյն կեանքով, նոյն սկզբունքներով. հարկաւոր է որ նոքա իրենց միութեան մի ներքին հոգեւոր կապ, մի արտաքին յայտարար նշան ունենան: Այն ընդհանուր կեանքը, որով ապրում է դարերէ ի վեր հայ ժողովուրդը զանազան աշխարհներում, զանազան պայմանների ներքոյ, ազգային եկեղեցուն առանձնայատուկ կեանքն է. միայն եկեղեցին կարող է այնպիսի ընդհանուր սկզբունքներ տալ, որոնցով պէտք է առաջնորդուի ամէն մի երկրի ինքնաճանաչ հայ. միայն եկեղեցին ունի այնպիսի արտաքին նշաններ եւ հոգեւոր կապեր, որ նոցա մի միութիւն կազմելը արտայայտում են եւ զգալ տալիս: Ամենայն Հայոց Կաթողիկոսն է կենդանի ներկայացուցիչը այն նուիրական գաղափարի, որ ի սփիւսռս աշխարհի տարածուած բոլոր հայերը մի հոգեւոր միութիւն են կազմում, մի պատմական ժողովուրդ, որից բաժանուող իւրաքանչիւր անհատ կորցնում է գոյութեան իրաւունքը եւ կեանքի նպատակը՝ ինչպէս մայր բնից կտրուած մի ճիւղ, չոր խռիւների կարգն է անցնում:

Էջմիածինը Շարդենի փորագրությունումԱհա թէ ինչու խորհրդաւոր է եւ բազմաբովանդակ Լուսաւորչեան շարականի ազդարար ձայնը: Կենտրոնի շինութիւնը եւ կենդանութիւնը անհրաժեշտ է ամբողջի պահպանութեան համար. բայց նա ամայի է եւ խրթնացած վիճակի մէջ: Շինութիւն պէտք է ոչ արտաքուստ միայն, այլեւ ներքուստ. գուցէ արտաքին խրթնութեան գլխաւոր պատճառն էլ ներքին թերութիւններն են. սակայն անհրաժեշտ չէ, որ մէկը սկսելու համար նախ միւսը լրացուի: Շուտով կը բոլորի Մայր Աթոռի գոյութեան մի մեծ եւ նշանաւոր դարաշրջանն եւս. իսկ Միածնի Իջման տաճարը դեռ ողբալի անցեալն է յիշեցնում, աւերիչ ժամանակի ամօթաբեր հետքերը կրում, նորոգողի ձեռքը ամենից առաջ այդտեղ պէտք է գործունէութեան նշան ցոյց տայ: Ո՞րտեղից պէտք է մեկնուի այդ ձեռքը՝ յայտնի է. բաւական է հարցը դնել, որ ամենքը միասին դէպի նոյն անձը, դէպի Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, դէպի հագեւոր դասը ցոյց տան: Շինեցէ՛ք, ասում ենք մենք. «Եկա՛յք շինեսցուք»՝ կանչում էին մեր հայրերը. հասարակաց գործի համար ամենքը պէտք է աշխատեն, ամէն Հայ պատուոյ խնդիր պէտք է համարէ մի քար էլ իւր կողմից դնել լոսոյս այն խորանի պատերում, որտեղից լոյս է ծագել Հայաստան աշխարհին: Մենք ամենքս խստապահանջ ենք եւ թերահաւատ, ամենքս տրամադիր ընդհանուրի պակասութիւնները ուրիշի վրայ ձգելու, ամէն մեղք, ամէն հոգս այն անձերի վերայ բարդելու, որոնք նախախնամութեան տնօրէնութեամբ կամ բախտի բերմամբ հասարակաց գործի ղեկավար եւ ներկայացուցիչ են կարգուած. մինչդեռ իսկական ինքնաճանաչութիւնը, ճշմարիտ համայնական զգացումը ուրիշ կերպ պէտք է արտայայտուէր:

Թո՛ղ ամէն ոք իւր պարտքը կատարէ, շինէ որքան կարող է եւ երբեք քանդելու ձգտում ցոյց չտայ, շինէ նոյնիսկ, երբ ուրիշների քանդելը տեսնում է եւ չյուսահատի՝ այն ժամանակ անպատճառ աւերակը շէնին տեղի կը տայ եւ հասարակաց փրկութեան շինուածքը նախկին շքեղութեամբը կը կանգնի. այն ժամանակ Սուրբ Էջմիածինն էլ կը շինուի ներքուստ եւ արտաքուստ:

Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան, ԱՐԱՐԱՏ, 1895, Յունիս

Կարդացե՛ք նաև Հայոց ազգային եկեղեցին, մասն Ա. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

 

Posted on September 12, 2016, in Նշանավոր գործիչներ, Վանքեր, եկեղեցիներ, սրբավայրեր and tagged , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: