ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ» / INTERNATIONAL CONFERENCE, “THE CONTRIBUTION OF FOREIGN ARMENOLOGISTS IN THE STUDY OF ANCIENT AND MEDIEVAL HISTORY OF ARMENIA

Please scroll down for the English version

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»

Գիտությունների ազգային ակադեմիաՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը 2016 թ. հոկտեմբերի 26-27-ին հրավիրում է միջազգային գիտաժողով «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:
Գիտաժողովը նվիրված է օտար հայագետների կողմից Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերի հետազոտության ասպարեզում ունեցած ավանդի արժևորմանը:
Գիտաժողովի նպատակն է կարևորել օտարազգի հայագետների ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների զարգացման բնագավառում, ներկայացնել նրանց կողմից հին և միջնադարյան պատմության, պատմական աշխարհագրության, գրականության, մշակույթի, քաղաքակրթական և հոգևոր ոլորտների հիմնահարցերի ուսումնասիրությունները, որոնք ներկայումս պահպանում են իրենց որոշակի նշանակությունը:
Ակնկալվում է ՀՀ, ԼՂՀ (Արցախ) ու Ջավախքի, ինչպես նաև Հայկական Սփյուռքի և այլ օտար երկների մասնագետների մասնակցությունը:
Զեկուցման հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով` տպագիր և էլեկտրոնային շարվածքով, օտար լեզուներով Times New Roman, հայերենով` Unicode տարբերակով, տառաչափը 12, տողային հեռավորությունըª 1.5) ներկայացնել մինչև 2016 թ. հուլիսի 31-ը հետևյալ հասցեով` ՀՀ 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Մուրադյանին /էլ. փոստ` muradyanhakob@yahoo.com/:
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է ընտրություն կատարելու ներկայացվող զեկուցումների հարցում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերը նշված հասցեով կամ զանգահարել 58-19-31 հեռախոսահամարով:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

NATIONAL ACADEMY OF SCIENCES OF THE REPUBLIC OF ARMENIA
INSTITUTE OF HISTORY

INTERNATIONAL CONFERENCE: “THE CONTRIBUTION OF FOREIGN ARMENOLOGISTS IN THE STUDY OF ANCIENT AND MEDIEVAL HISTORY OF ARMENIA”

The Institute of History of the National Academy of Sciences of the Republic of Armenia organizes an International scientific conference “The Contribution of Foreign Armenologists in the Study of Ancient and Medieval History of Armenia”, which will take place in Yerevan, on 26-27 October 2016, in the session hall of the Institute of History of NAS RA.
The Conference is devoted to assessing the contribution of foreign Armenologists in studying the problems of ancient and medieval history of Armenia.
The aim of the conference is to reveal the importance of the role of foreign Armenologists in the development of Armenian Studies, to represent their research on the ancient and medieval history, historical geography, literature, culture, civilizational and spiritual spheres. These studies retain their specific value in the study of the mentioned problems up to the present time.
Participation of the specialists from the Republic of Armenia, NKR (Artsakh) and Javakhk, as well as the Armenian Diaspora and other countries is expected.
The time-limit of the reports is 15 minutes. Applications for reports and abstracts (up to two pages, in print and electronic form, foreign languages – in Times New Roman, Armenian – in Unicode, font size – 12, line spacing – 1,5) should be submitted at the following address: 24/4 Marshal Baghramyan Avenue, Yerevan 0019, RA, to H. Muradyan – scientific secretary of the Institute of History of NAS RA (e-mail: muradyanhakob@yahoo.com). The deadline for applications is 31 July 2016.exp
The organizing committee is competent in the selection of the reports.
For detailed information refer to the above mentioned address or phone 58-19-31.

ORGANIZING COMMITTEE OF THE CONFERENCE

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ֆեյսբուքյան էջ

Posted on July 22, 2016, in Գիտաժողովներ and tagged , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: