Գիտաժողով՝ նվիրված Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին

Սիրարփի Տեր-Ներսիսյան Սույն թվականի նոյեմբերի 25-26-ը Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված հայազգի հայտնի արվեստաբան, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն:
Մասնակցել ցանկացողները զեկուցումները կարող են ներկայացնել հետևյալ բաժանմունքներում՝

– ձեռագրագիտություն,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– կրոնագիտություն:

1960006_10205298076877229_1520853476281294379_n Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը պետք է  ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 300-350 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել):
Մինչև սույն թվականի  հոկտեմբերի 15-ը կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցումներն  ամբողջությամբ՝  10-օրյա  ժամկետում  կարծիքներ  ստանալու նպատակով:
Նյութերը պետք է ուղարկել conference.matenadaran@gmail.com էլ.հասեցին: Այն զեկուցումները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան  դրական կարծիքի, կներկայացվեն նոյեմբերի 25-26-ին կայանալիք գիտաժողովին:
Զեկուցումների ներկայացման համար  տրամադրվելու է 15 րոպե ժամանակ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
Աղբյուրը՝ matenadaran.am

Posted on July 21, 2016, in Գիտաժողովներ and tagged , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: