Ռուս ուղղափառ եկեղեցին չի մասնակցի Կրետեում գումարվելիք Համաուղղափառյան ժողովին

Ռուս եկեղեցու սրբազան սինոդ, Համաուղղափառյան ժողովՌուս ուղղափառ եկեղեցին չի մասնակցի Կրետեում հունիսի 16-27-ը գումարվելիք ժողովին և կդիմի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքին՝ ժողովի հրավիրումը տեղափոխելու առաջարկով: Այս մասին որոշումն ընդունվել է Ռուս եկեղեցու Սրբազան Սինոդի այսօրվա՝ հունիսի 13-ի նիստում:

Սրբազան Սինոդի արտահերթ նիստի արդյունքների մասին հայտնել է  Ռուս ուղղափառ եկեղեցու Միջեկեղեցական կապերի բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի մետոպոլիտ Հիլարոնը (Ալֆեև): Նա նշել է, որ Ռուս եկեղեցին չի կարող մասնակցել Համաուղղափառյան ժողովին մյուս ուղղաափառ եկեղեցիների բացակայության դեպքում, այսինքն՝ եթե խախտվի կոնսենեսուսը, և ժողովը չլինի Համաուղղափառյան:

Իլարիոն, Հիլարիոն մետրոպոլիտ ԱլֆեևՆա, մասնավորապես նշել է, որ Անտիոքի պատրիարքությունը դադարեցրել է հաղորդությունը Երուսաղեմի պատրիարքության հետ՝ Քաթարի և Արաբական թերակղզու նկատմամբ եկեղեցական իրավազորության շուրջ առաջացած վեճի պատճառով: Սերբ ուղղափառ եկեղեցին իր հայտարարության մեջ նշել էր Ռումին ուղղափառ եկեղեցու հետ չկարգավորված խնդիրների մասին, քանի որ վերջինս Սերբ եկեղեցու կանոնական տարածքում իր թեմն է ստեղծել: Նմանատիպ խնդիրներ գոյություն ունեն նաև Ռուս եկեղեցու հետ, քանի որ Ռումին եկեղեցին իր իրավազորությունը է հաստատել նաև Մոլդովայում, որը Ռուս ուղղափառ եկեղեցու կանոնական տարածքն է:

Խնդիրներ կան նաև Էստոնիայում, որտեղ 1996 թ. Կոստանդնուպոլսի պատրիարքությունը ստեղծել է զուգահեռ իրավազորություն:

Վրաց ուղղափառ եկեղեցին ևս մի շարք խնդիրներ էր նշել, այդ թվում՝ ուղղաափառ եկեղեցիների աստիճանակարգության հետ կապված:

Հիլարիոն մետրոպոլիտը նշել է, որ իրենք պատրաստ էին հանուն ընդհանուր եկեղեցական խաղաղության և միության աչք փակել գոյություն ունեցող որոշ խնդիրների վրա, և որ մինչև վերջին պահն իրենք պատրաստվում էին Համաուղղափառյան ժողովին, պատվիրակություն էին ձևավորել, և միայն այն բանից հետո, երբ տեղական ուղղափառ եկեղեցիներից լուրեր եկան այն մասին, որ վերջիններս չեն մասնակցի ժողովին (սկզբից Բուլղար, ապա  Անտիոքի, Վրաց և Սերբ եկեղեցիներից) և առաջարկեցին հետաձգել այն, միայն դրանից հետո են իրենք հասկացել, որ ժողովին մասնակցության հարցը պետք է քննարկեն Սինոդում ու որոշեն, ինչը և արվել է:

Սինոդի այսօրվա արտահերթ նիստի որոշման ռուսերեն տեքստը տե՛ս այստեղ:

Աղբյուրը՝ http://www.pravmir.ru.

Կարդացե՛ք նաև Առաջընթաց և նոր հիմնախնդիրներ. Գարեգին Ա.

Posted on June 13, 2016, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: