Սերբ ուղղափառ եկեղեցին առաջարկել է հետաձգել Համաուղղափառյան ժողովը

Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեոս

Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեոսը             © ИТАР-ТАСС/Միխայիլ Մետցել

Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեոսը Կոստանդնուպոսլի Բարդուղիմեոս պատրիարքին հղած նամակում հայտարարել է, որ Սերբ ուղղափառ եկեղեցին դժվարություններ է տեսնում հունիսի 2-րդ կեսին սպասվող Համաուղղափառյան ժողովին իր մասնակցության հետ կապված և առաջարկել որոշ ժամանակով հետաձգել այն՝ մինչև տարաձայնությունների հարթումը. լուրը հաղորդել է ռուսական ТАСС գործակալությունը:

Այդպիսով, Սերբ ուղղափառ եկեղեցին դարձել է ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիների շարքում 3-րդը, որը նման դիրքորոշում է հայտնել Կրետեում հունիսի 16-27-ին գումարվելիք Համաուղղափառյան ժողովի հարցում, որին շատերը պատմական բնորոշումն են տալիս: Նախորդիվ նման դիրքորոշում էին հայտնել Անտիոքի և Բուլղար ուղղափառ եկեղեցիները: Իբրև Համաուղղափառյան ժողովին չմասնակցելու պատճառ ինչպես Բուլղար, այնպես էլ Սերբ ուղղափառ եկեղեցու դեպքում նշվում է Ռումին եկեղեցու հետ ունեցած տարաձայնությունները:

Այս առիթիվ Ռուս ուղղափառ եկեղեցին առաջարկել էր հրատապ նիստ գումարել մինչև հունիսի 10-ը և քննարկել բոլոր հարցերը մինչև ժողովի գումարումը, սակայն Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հայտարարել էր, որ ոչ մի կառույց չի կարող վերանայել արդեն սկսված ժողովական գործընթացը:

Կարդացե՛ք նաև Առաջընթաց և նոր հիմնախնդիրներ. Գարեգին Ա.

Posted on June 9, 2016, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: