Էջմիածնի խորհուրդը (մասն Ա.) – Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան

Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն

լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս

ի Հայաստան աշխարհի»:

(ՇԱՐԱԿԱՆ)

 

Այն աշխարհում, «ուր հին աւերակ նոր աւերակին տեղի է տալիս» անընդհատ, ուր չկայ գրեթէ մի հաստատութիւն, հասարակաց բարօրութեանը ծառայող, ժողովրդի հոգեւոր գաղափարական բարիքները պահպանող եւ շահեցնող մի շէնք, որին ձեռք տալը վտանգաւոր չլինէր, որի խարխուլ պատերը ամենաթեթեւ մի շարժումից մինչեւ ի հիմք չցնցուէին՝ երանի՜ կրկին մի անգամ իբրեւ երկնային նոր պատգամ հնչէր հայի ծանօթ լուսաւորչեան այս հին քարոզը, գիւղէ գիւղ, քաղաքէ քաղաք անցնէր եւ իբրեւ սթափեցուցիչ մի յուշարար ձայն ի գործ, ի շինութիւն հրաւիրէր ամենքին:

Տասն եւ վեց երկար դարեր առաջ, երբ այս հրաւէրն առաջին անգամ լսուեցաւ Արարատեան դաշտում, ոտքի կանգնողը հսկայազօր մէկ արքայ էր, իւր իշխաններով, իւր զօրաբանակով մէկտեղ. անձամբ փորեց նա հիմունքը, իւր յաղթական ուսերի վրայ քարեր բերաւ այն շինուածքի համար, որ Լուսոյ Խորան պէտք է լինէր, անսպառ լոյս սփռէր Հայաստան աշխարհին: Ժամանակն անցաւ եւ աւերակներ թողեց իւր ետեւից. հսկաների եւ իշխանների տեղը անտէրունչ մի ժողովուրդ, գաճաճ սերունդ եկաւ բռնեց, անզօր եւ անարժան կարծես անցեալի ժառանգութիւնը պահպահելու. սակայն այն շինուածքը, որի վրայ հայրերը աշխատել են, երկրաւոր զօրութեան վրայ չէ հիմնուած. Տրդատի բերած քարերը չեն նորա բուն հաստատութիւնը կազմում. այն ոգին, որ երբեմն Արարատի լեռները դաշտացրեց, ձորերը հարթեց, նոյն այն ոգին այսօր էլ կարող է թզուկներից հերոսներ պատրաստել, աւերակը շէն դարձնել: Կենդանի բարբառ դարձած խօսում է նա մեր սրտի, մեր հոգու հետ, մեր հայրենիքի ամէն մի անկիւնից, ամէն մի բլուրի վրայից. գետը, որ խոխոջում է, տերեւը, որ սոսափում՝ նոյն հին երգն է միշտ երգում «հայ մա՛րդ, քո կորուստը մօտիկ է». սթափուի՛ր, ե՛լ, միահամուռ ժողովրդական մի շարժում, ազգովին համերաշխ գործունեութիւն, անցեալի թողածը պահելու, աւերակը շէնցնելու, ընդհանուր ուժով հասարակաց փրկութեան շէնքը կառուցանելու բուռն ձգտումը միայն քո կեանքն ապահովել կարող է: Շինելու բան շատ կայ. անթիւ են վէրքերը, որոնց վրայ ձեռք դնել՝ բուժել պէտք է. եկեղեցիք, կրթարաններ, բարեգործական հիմնարկութիւններ, առտնին եւ հրապարակային կեանք՝ ամէն ինչ երեսի վրայ ընկած է, սրտացաւ հոգատարութեան կարօտ. ամէն օր անդադար նոր գինի է լցւում հին տկերի մէջ, փտտում, ճեղքճեղքում է հինը՝ պայթել սպառնում, նոր տկեր են պէտք, նոր շէնքեր, նոր կազմութիւն…:

Եւ ահա՛, Մայր Սիոնի գագաթից Հայաստանի մեծ Լուսաւորիչը հրաւէր է կարդում ի սփիւռս աշխարհի ցրուած իւր զաւակներին. «Եկա՛յք, եկա՛յք շինեսցուք». մի շինուածք, որ ներքուստ շէն է եղել միշտ, է եւ պէտք է մնայ մեր ներքին, հոգեւոր վերաշինութեան իսկական հիմքն ու պատուարը. մի շինուածք, որի յատակագիծը Ինքը՝ աստղերի վրայ իշխող Տէրն է գծել, անանց, յաւիտենական մի նպատակի համար սահմանել. շինելու բան շատ կայ, բայց մին է ամենից կարեւորը, սիրտն է կենդանութեան գործարան, կենտրոնից պէտք է սկսի վերածնութեան, վերանորոգութեան գործը:

Շարունակութիւնը՝ այստեղ

Կարապետ եպս. Տէր-Մկրտչեան, ԱՐԱՐԱՏ, 1895, Յունիս

Կարդացե՛ք նաև Հայոց ազգային եկեղեցին, մասն Ա. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Posted on June 9, 2016, in Նշանավոր գործիչներ, Վանքեր, եկեղեցիներ, սրբավայրեր and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: