Հայոց ազգային եկեղեցին, մասն Ե. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Սկիզբը՝ այստեղ:

imagesՄենք խուսափում ենք դաւանաբանական-փիլիսոփայական նրբութիւնների եւ տարբերութիւնների մէջ մտնել, անհասկանալի չդառնալու համար մեր ընթերցողներից շատերին. բայց եթէ յիշատակում ենք այս խնդիրները, պատճառն այն է, որ մեր եկեղեցու բռնած տարբեր դիրքը նորա ուրոյն եւ անկախ կեանքի յատկանիշներից մէկը դարձաւ: Հայաստանեայց Եկեղեցին հաւատարիմ է միմիայն նախնական, երէք տիեզերական ժողովներին, մերժելով Քաղկեդոնի եւ յետագայ ժողովների որոշումները: Ընդունէինք քաղկեդոնականութիւնը, Հայաստանեայց Եկեղեցին ոչ միայն իւր անկախութիւնը կը կորցնէր, այլ եւ հայութեան մի ստուար մասը ձուլուած եւ միացած բիւզանդականութեան, ինչպէս այդ կատարուեցաւ յունական բաժնի քաղկեդոնական հայութեան նկատմամբ:

Հայաստանեայց Եկեղեցու առանձնայատկութիւնների մէջ պէտք է յիշել եւ այն սովորութիւնները, որ յատուկ էին արեւելեան քրիստոնէութեան մինչեւ Ե. դարը, որպիսին է Ծնունդը եւ Մկրտութիւնը միասին կատարելու սովորութիւնը. մինչդեռ Օրթոտոքս Եկեղեցին հետեւել է հռոմէական աւանդութեան՝ Ծնունդը Դեկտեմբեր 25-ին առանձին կատարելով, եւ Մկրտութիւնը Յունուար 6-ին մեզ հետ: Բողոքական եւ Աւետարանական Եկեղեցիներն էլ հետեւում են Հռոմի աւանդութեան, որ ծնել են Կաթոլիկ Եկեղեցու ծոցում:

Այս բոլորի վերայ աւելանում է մեր լեզուի, գրականութեան, արուեստի եւ մշակոյթի նոյնութիւնը եկեղեցու հետ, որին յատուկ յօդուած կը նուիրենք:

Ահա ինչու Հայաստանեայց Եկեղեցին թանգ է մեզ համար: Նա մերն է, մեր ազգային եկեղեցին եւ մեր ազգային ամենամեծ ստեղծագործութիւնը, ամենամեծ ժառանգութիւնը մեր նախնեաց թողած: Նորա պահպանութիւնը, կարգաւորութիւնը, յառաջադիմութիւնն, Սփիւռքի Հայութեան պահպանութեան երաշխիքն է:

«Թագաւոր երկնաւոր, միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազնեայց»:

Գարեգին արքեպիսկոպոս, Հայաստանեայց Եկեղեցի, Դեկտեմբեր, 1939

Կարդացե՛ք նաև Հայնրիխ Գելցերի նամակը Արշակ Տեր-Միքելյանին

Posted on June 4, 2016, in Նշանավոր գործիչներ, Վանքեր, եկեղեցիներ, սրբավայրեր and tagged , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: