Հայոց ազգային եկեղեցին, մասն Գ. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Հայոց Եկեղեցին, Գարեգին ՅովսէփեանՍկիզբը՝ այստեղ:

Հայաստանը ազգովին քրիստոնէութիւն ընդունելու օրերին առանձին պետութիւն էր: Ճշմարիտ է, դաշնակից հռոմէական պետութեան, բայց ուրոյն կազմակերպութեամբ, լեզուով, օրէնքներով կամ աւանդութիւններով: Նա կազմուած էր բազմաթիւ նախարարութիւններից (սատրապներ), որոնք թագաւորի գերիշխանութեան տակ մի միութիւն էին կազմում. նոյն բնաւորութեամբ կամ հետեւողութեամբ կազմակերպւում է եւ Հայաստանեայց Եկեղեցին: Մեր եկեղեցական ժողովների մէջ եպիսկոպոսութիւնները յիշւում են նախարարութիւնների անունով. եպիսկոպոս տանն Սիւնեաց, եպիսկոպոս տանն Արծրունեաց, եպիսկոպոս տանն Մամիկոնեաց եւ այլն: Ինչպէս թագաւորութեան գլուխը արքան է, Հայոց հայրապետութեան գլուխն էլ կաթողիկոսն է, եպիսկոպոսներին իրար բերող իշխանաւորը, միութեան կապը:

                               *                          *                         *

Յայտնի է, որ մեր նախարարական տները իրենց իշխանական բարձերն ունէին եւ աստիճանաւորութիւնները եւ ըստ այնմ իրենց զօրքերի քանակը՝ պետական բանակի մէջ: Մամիկոնեանց տունն, օրինակ, հինգերորդ բարձն ունէր, ինչպէս եւ միւս նախարարութիւններն էլ իրենց յատուկ պատուոյ տեղը արքայական խնջոյքների եւ հանդէսների մէջ: Այս աստիճանաւորութիւնն ու կարգաւորութիւնը նուիրականացած էր Սասանեանների ժամանակ, նաեւ Արշակունեաց անկումից յետոյ:

Մատենագրական նախնական տեղեկութիւններ կան մեր հին մատենագիրների մէջ, բայց լիակատար տեղեկութիւն այդ մասին հաղորդած պիտի լինի Ղեւոնդ Երէց պատմագիրը Ը. դարում, տարաբաղդաբար այդ մասով կորած: Բայց նրանից օգտուել է Սամուէլ Կամրջաձորեցին ԺԲ. դարում, նոյնպէս կորած: Իսկ սորանից՝ Մխիթար Այրիվանեցի ԺԳ. դարի երկրորդ կիսում եւ սորանից էլ Օրբէլեան պատմիչ նոյն դարի վերջերին: Մխիթար Այրիվանեցին իւր Ստեփանոս Սիւնեցու վկայաբանութեան մէջ յիշատակում է հայ եպիսկոպոսութիւնների դասաւորութեան կարգը, Հայրապետի կամ Կաթողիկոսի աջ եւ ձախ կողմին տասն եւ ութական աթոռները:

Ահա մեզ պատմական ցուցումներ, հասկանալու Հայաստանեայց Եկեղեցու վարչական ձեւակերպութեան կամ նուիրապետութեան ծագումն ու կազմութիւնը, բոլորովին ուրոյն, ազգային եւ քաղաքական կեանքի տուեալների հիման վերայ, եւ տարբեր հռոմէական պետութեան մէջ՝ յառաջ զարգացման ընթացքից: Ի հարկէ իշխանական տների անկումից եւ կարգերի խանգարումից յետոյ, խանգարւում են եւ նուիրապետական դասաւորութիւններն ու կարգերը: Հայրապետական աթոռի աստանդական վիճակով եւ Կիլիկիայում հաստատուելուց յետոյ, նոր կարգեր են հաստատւում, Մեծն Հայաստանի արքեպիսկոպոսների եւ հայրապետական աթոռի փոխ յարաբերութիւններով, որ բղխում էր դարձեալ մեր պատմական կեանքի տուեալներից եւ պարագաներից:

Գարեգին արքեպիսկոպոս, Հայաստանեայց Եկեղեցի, Դեկտեմբեր, 1939

Շարունակութիւնը՝ այստեղ:

Posted on June 1, 2016, in Նշանավոր գործիչներ, Վանքեր, եկեղեցիներ, սրբավայրեր and tagged , , , , , , , , , , . Bookmark the permalink. 2 Comments.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: