Ննջեցյալների համար աղոթքի մասին. Ալեքսանդր Շմեման

Ալեքսանդր Շմեման 3

Ստորև ներկայացնում ենք հատված հ. Ալեքսանդր Շմեմանի «Մեծ պահք» գրքից ննջեցյալների համար աղոթքի մասին.

Մեծ պահքի և ննջեցյալների համար աղոթքի միջև եղած կապը հասկանալու համար հարկ է հիշել, որ քրիստոնեությունը սիրո կրոն է: Քրիստոս Իր աշակերտներին պատգամեց ոչ թե անհատական փրկության վարդապետություն, այլ նոր պատվիրան՝ «Սիրեցե՛ք միմյանց», և ավելացրեց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներից եք» (Հովհ. 13.35): Այսպիսով՝ սերը եկեղեցու հիմքն է, կյանքը, այն եկեղեցու, որը, սբ. Իգնատիոս Անտիոքացու* խոսքերով. «հավատի և սիրո միությունն է»: Մեղքը սիրո բացակայությունն է, հետևաբար՝

անջատում, առանձնացում, ամենքի միջև ծագած պատերազմ: Քրիստոսի պարգևած նոր կյանքը, որը մեզ փոխանցել է եկեղեցին, նախևառաջ հաշտեցման, «սփռվածներին համախմբելու», մեղքի պատճառով կորսված սերը վերականգնելու կյանք է: Սակայն ինչպե՞ս կարող ենք սկսել մեր վերադարձն առ Աստված և Նրա հետ հաշտեցումը, եթե ներքուստ չենք վերադառնում սիրո նոր, բացառիկ պատվիրանին: Ննջեցյալների համար աղոթելը եկեղեցու՝ որպես սիրո, էական արտահայտությունն է: Մենք Աստծուն աղաչում ենք հիշել նրանց, ում հիշում ենք, իսկ մենք նրանց հիշում ենք, որովհետև սիրում ենք նրանց: Աղոթելով նրանց համար՝ մենք նրանց վերագտնում ենք ի Քրիստոս, Ով Սեր է, և քանի որ Սեր է, հաղթում է մահին, և դա անջատումի ու սիրամերժության դեմ վերջնական հաղթանակն է: Ի Քրիստոս ողջերի ու ննջեցյալների միջև տարբերություն չկա, որովհետև բոլորը ողջ են Նրանով: Նա է Կյանքը, և այդ Կյանքը մարդու լույսն է: Սիրելով Քրիստոսին՝ սիրում ենք բոլորը Նրա մեջ եղողներին, սիրելով Նրա մեջ եղողներին՝ սիրում ենք Քրիստոսին. սա է եկեղեցու օրենքը և ննջեցյալներին նվիրված աղոթքի նրա հանրահայտ սկզբունքը: Արդարև, Քրիստոսի հանդեպ մեր սերն է նրանց կենդանի պահում, որովհետև նրանց «Քրիստոսի մեջ» է պահում: Որքա՛ն սխալ են Արևմուտքի քրիստոնյաները, ովքեր ննեցյալների համար աղոթքը հասցնում են «արժանիքների» ու «փոխհատուցումների» վարդապետության, կա՛մ էլ ուղղակի մերժում են այն՝ համարելով անօգուտ…

* Անտիոքի երրորդ եպիսկոպոսը (Ք. հ. 110), սբ. Եվդոսիոսից հետո, որը սբ. Պետրոսի հաջորդն էր: Համարվում է առաքելական հայր, որովհտեև Հովհաննես առաքյալի ունկնդիրներից է եղել:

Կարդացե՛ք նաև Հարությունը մեր հավատքի սիրտն է. Սերգեյ Ավերինցև

Posted on March 27, 2016, in Նշանավոր գործիչներ, Պահք, Տոներ, հիշատակի օրեր, Աղոթքներ, Աստվածաբանություն and tagged , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: